ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Երևանի քաղաքապետն այցելել է ներառական ճամբար, որտեղ ամռանը 7-օրյա հանգիստն է անցկացրել ավելի քան 150 երեխա ու ծնող 08/23/2022 13:10 | ԼՐԱՀՈՍ
Հաշմանդամություն և սոցիալական աջակցության կարիք ունեցող երեխաները հանգստանում են կողք կողքի: Հայաստանում առաջին ու առայժմ միակ ներառական ճամբարը կազմակերպվում է Երևանի քաղաքապետարանի և «Լիարժեք կյանք» ՀԿ համատեղ նախաձեռնությամբ:
«Անցյալ տարի հասարակական կազմակերպության հետ համագործակցությամբ ֆինանսավորվեց փորձնական ծրագիրը՝ ներառական ճամբար կազմակերպելու նպատակով: Այն հաջողեց և ստացավ մեծ արձագանք: Ծրագիրը շատ կարևոր է, քանի որ երեխաները, որոնք հնարավորություն չունեն օգտվելու հանգստյան գոտիներից, այս ծրագրով լրացնում են բացը: Իսկ այն երեխաները, որոնք ինքնուրույն կենսագործունեության խնդիր ունեն, գալիս են ուղեկցողի՝ ծնողի կամ հարազատի հետ»,-նշել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի երեխաների և սոցիալական պաշտպանության վարչության պետ Լուսինե Հովհաննիսյանը:
Երեք հերթափոխ է, յուրաքանչյուրը՝ մեկական շաբաթ: Ստեփանավանում կազմակերպված ճամբարային հանգստի ծրագրում ներառվել է Երևանի տարբեր վարչական շրջանների 7-16 տարեկան ավելի քան 150 երեխա ու ծնող:
Քաղաքապետարանի աջակցությամբ այս տարի ճամբարը վերանորոգվել է. Կառուցվել են թեքահարթակներ, փոխվել դռներն ու պատուհանները, հարմարեցվել սանհանգույցները:
Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի ժամանակավոր պաշտոնակատար Սեյրան Մեջլումյանի, երեխաների և սոցիալական պաշտպանության վարչության պետ Լուսինե Հովհաննիսյանի հետ այցելել է ճամբար, հանդիպել երեխաներին:
«Սոցիալական ոլորտում վերջին երկու տարիներին բավական մեծ փոփոխություններ ենք իրականացրել՝ կառուցվածքային փոփոխություններ, մասնագետների վերապատրաստում: Իսկ այս ծրագրով տարբեր խնդիրներ ունեցող երեխաների ամառային հանգիստն ենք փորձել կազմակերպել»,- ընդգծում է քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը:
«Սա մեր գործակցության ամենակարևոր ծրագիրն է: Այստեղ՝ ճամբարում, ականատես ենք լինում իրական ներառականության»,- նշում է «Լիարժեք կյանք» ՀԿ նախագահ Սուրեն Մաղաքյանը:
Շրջելով տարածքում՝ քաղաքապետը ծանոթացել է ոչ միայն ստեղծված պայմաններին, այլև ճամբարային հագեցած առօրյային. մարզաառողջարարական զանազան ծրագրեր, զարգացնող խաղեր, նկարչություն ու կավագործություն: Տեղում աշխատում են նաև ԱԻՆ մասնագետները՝ երեխաներին պատրաստում պայմանական արտակարգ իրավիճակի:
Քաղաքապետի հետ զրույցում երեխաներն անկեղծացել են՝ հեռանալ չեն ուզում: Շատերն այստեղ գտել են իրենց առաջին ընկերներին:
«Ծրագիրը, վստահ եմ, շարունակական է լինելու: Այդ նպատակով 2023թ. նախատեսում ենք համապատասխան ֆինանսական միջոցներ հատկացնել»,- շեշտում է քաղաքապետը:
Ներառական ճամբարը ոչ միայն հանգստի հնարավորություն է, այլև ներառական միջավայր ստեղծելու հնարավորություն, որտեղ մանկական հուշերը լրացվում են նոր ու վառ գույներով:
Երևանի քաղաքապետարանի երեխաների և սոցիալական պաշտպանության վարչությունը տարվա ընթացքում շարունակելու է հաշմանդամություն ունեցող և սոցիալական տարբեր խմբերում ընդգրկված երեխաների համար ծրագրերը, որոնք միտված կլինեն նրանց համար հավասար պայմաններ և հնարավորություններ ապահովելուն:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ