Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/19/2025   12:12 Կատարվելու են պայթեցման աշխատանքներ 01/19/2025   11:52 Ադրբեջանում պահվող հայ գերիների գործով երկու գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ 01/19/2025   11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է 01/19/2025   11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա 01/19/2025   10:59 Ոստիկանական մեքենայի մասնակցությամբ ՃՏՊ՝ Ադրբեջանում․ երկու երեխա է մահացել 01/19/2025   10:44 Tik Tok-ն արգելափակվել է ԱՄՆ-ում 01/19/2025   10:27 Հանրապետությունում առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/19/2025   10:10 Թրամփը ժամանել Է Վաշինգտոն երդմնակալության 01/19/2025   09:52 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար 01/19/2025   09:36 Կալիֆորնիայի բնակչուհին պատմել է, թե ինչպես են հարեւանները փրկել իր տունը կրակից 01/19/2025   09:21 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան 01/18/2025   15:18 Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   14:40 Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ․ Ոսկանյան 01/18/2025   14:35 Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանում, ծաղր է արդարության նկատմամբ․ Լևոն Արոնյան 01/18/2025   14:31 Առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/18/2025   14:28 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. մաքսային կցորդ 01/18/2025   14:00 Հրդեհ կաղամբի պահեստում 01/18/2025   13:56 Մինչև դատավարության մեկնարկն արձանագրվել են  արդար դատավարության երաշխիքների լրջագույն խախտումներ. Ռուբեն Վարդանյանի միջազգային պաշտպան 01/18/2025   13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com 01/18/2025   13:40 Այսօր, առավել քան երբևէ, պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին. Նիկոլա Ազնավուր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   13:20 ՄԱԿ-ի գրասենյակ է փոխանցվել Վրաստանի հայ համայնք ՀԿ-ի նախագահ Արթուր Միրզոյանի նամակը
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/17/2025   13:21 Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի բանտում գտնվելու իրական պատվիրատուն ո՛չ թե կատարածու մի պետություն է, այլև՝ Թուրքիան է՝ Արևմուտքի մահակը․․․ 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/17/2025   14:29 Նիկոլ Փաշինյանն է զանգել Վլադիմիր Պուտինին ու պարզաբանել ԵՄ-ի հետ ստեղծված վիճակը. Պուտինը տվել է իր գնահատականները

Արցախի անկախությունը ճանաչել՝ նշանակում է տարածքային պահանջներ ներկայացնել Ադրբեջանի նկատմամբ. Աղազարյան. «Հրապարակ» 08/23/2022   11:15  |  Մամուլ

«Հրապարակ» թերթը գրում է. «ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանի նախաձեռնած շարժման շրջանակներում այսօր` օգոստոսի 23-ին, տեղի է ունենալու հանրահավաք, եւ Գերագույն խորհրդի խորհրդանշական նիստ։ Նիստի ժամանակ անկախության ակունքներում գտնվող քաղաքական գործիչները վերահաստատելու են 1990 թվականին ընդունված Անկախության հռչակագրի դրույթները: Ըստ Ղազարյանի մտահղացման, այս նիստով եւ հանրահավաքով սկսվելու է Նիկոլ Փաշինյանի հեռացման գործընթացը, որն ավարտվելու է սեպտեմբերի 21-ին` նրա հրաժարականով:

ԳԽ նիստը կազմակերպելու համար ԳԽ մի խումբ պատգամավորներ անցած շաբաթ մի քանի հանդիպում-քննարկում են անցկացրել:

Հավաքներից մեկին մասնակցել է նաեւ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը եւ, մեր տեղեկություններով, առաջարկել է խորհրդանշական նիստի ժամանակ օրակարգ բերել Արցախի ճանաչման հարցը: Երբ ներկաները զարմացել են, ասել է, որ դա Նիկոլ Փաշինյանի առաջարկն է։ Ուշագրավ է, որ անգամ պատերազմի օրերին այս իշխանություններն ականջալուր չեղան բազմաթիվ հորդորներին եւ Արցախի ճանաչման հարցն օրակարգ չբերեցին։ Կան կասկածներ, որ Փաշինյանը սրանով փորձում է Պուտին-Ալիեւի հետ առաջիկա եռակողմ հանդիպման ժամանակ իր համար մանեւրի դաշտ ապահովել` ցույց տալով, թե իր հեռացումից հետո ովքեր կարող են գալ իշխանության: Գաղտնիք չէ, որ պաշտոնական Մոսկվան հատկապես վերջին շրջանում զայրացած է ՀՀ իշխանությունների վրա՝ Հայաստանում գեներացվող հակառուսական տրամադրությունների պատճառով։ Փաշինյանը թերեւս կօգտագործի այս նախաձեռնությունը՝ մատնացույց անելով Երեւանում ծլարձակած այս նոր նախաձեռնությունը, որն էքստրեմիստական քայլերի է հակված եւ կարող է մի կողմ նետել նոյեմբերի 9-ի փաստաթուղթն ու մինչ օրս ձեռք բերված պայմանավորվածությունները, եւ պատրաստ են ՌԴ ազդեցության գոտում հայտնված Արցախի անկախության հարց բարձրացնել եւ այլն։

Զրուցել ենք Հովիկ Աղազարյանի հետ։

- Անկախության ճանաչման առաջարկն իմը չէ, ես ընդամենը աշխատանքային մեզ ներկայացված փաստաթղթից հետեւություններ եմ արել եւ, այո, ասել, որ եղեք ազնիվ, ձեր գրածից կարելի է եզրահանգել, որ պահանջում եք Արցախի անկախություն, դա է բխում, եւ, ուրեմն, այդպես էլ գրեք։

- Իսկ ի՞նչ փաստաթուղթ էր, ո՞նց էր դա բխում։

- Դե, որ կարդում էինք այդ փաստաթուղթը, դրան էր հանգեցնում, այդ պատճառով էլ ասացի՝ եկեք ավելի համարձակ գրեք, որ պահանջում եք Արցախի անկախությունը ․․․ Դե, կոնկրետ անգիր չեմ հիշում, բայց կային ձեւակերպումներ, որ այդ մտքին են հանգեցնում։

- Նախապե՞ս էիք ստացել այդ փաստաթուղթը, ծանոթացել, նոր ներկայացել։

- Ոչ, տեղում։

- Նիկոլ Փաշինյանի հետ քննարկե՞լ էիք, ի՞նքն է Ձեզ հուշել, կարծեմ՝ հավաքին ասել եք, որ Փաշինյանի տեսակետն է։

- Ես վարչապետի հետ չեմ քննարկել, ես՝ որպես պարտաճանաչ մարդ, գնացի Գերագույն խորհուրդ-պատգամավորական ակումբի հերթական նիստին եւ ընկա դրա մեջ։ Պարզվեց` հանդիպումը նախաձեռնել է Էդգար Ղազարյանը, ինչը ես շատ վատ ընդունեցի, որովհետեւ ո՛չ մանդատ ունի, ո՛չ լիազորություն․․․ ինչի՞ պիտի վարչապետի հետ քննարկեմ։ Ես կարդացի հայտարարության տեքստը, ասացի՝ ուղիղ գրեք, որ իշխանություններից պահանջում եք Արցախի ճանաչում, ոնց որ ընդդիմադիրներին եմ ասում, որ ասում եք՝ սա սենց ա, նա ընենց չի, դե ուղիղ ասեք՝ ճանաչեք Արցախի անկախությունը, թող մարդիկ կողմնորոշվեն, որպեսզի մեր եւ իրենց միջեւ տեսակետներն ընդգծված տարբերվեն, լղոզված ձեւակերպումներով պետք չէ ասել, ուղիղ է պետք ասել։

- Բայց ներկա պահին պետք է հաշվի առնել մի շարք հանգամանքներ, դիվանագիտությունն էլ նրա համար է, որ ամեն բան ուղիղ չասի, մանեւրի դաշտ ունենա, հատկապես հիմա՝ այս փխրուն ժամանակներում, դուք կարծում եք, որ այդ մասին ուղիղ պահանջ դնելը մեր շահերի՞ց է բխում։

- Բայց այդ մոտեցումն ազնիվ չէ, որովհետեւ շահարկում են: Եթե չեն շահարկում, ապա ուղիղ տեքստով պետք է պահանջեն իշխանություններից Արցախի ճանաչում։ Եթե իրականում պահանջում են, որպեսզի իշխանությունները պահանջեն Արցախի ճանաչում, իսկ իշխանություններն էլ չեն բավարարում ընդդիմադիրների պահանջը, վերջիններս արդեն այդ հարցով դիմում են ժողովրդին։

- Ե՞վ։

- Դե, այդ դեպքում ժողովուրդն է պահանջում, եւ Հովիկ Աղազարյանը գնում է իր գործերով, Էդգար Ղազարյանը ճանաչում է Արցախի՛ անկախությունը, ցույցեր-մույցեր, Ստամբուլ, սաղ հարցերը լուծում է ու իշխանություններին ուղարկում է պատմության աղբանոց։

- Դուք ռիսկերի վրա թքա՞ծ ունեք․․․

- Բա այդ դեպքում լակոտություն անելը ո՞րն է, հայրենասեր ձեւանալը ո՞րն է։

- Դա չի՞ կարելի անել դիվանագիտական ճանապարհներով, թե՞ Դուք ուզում եք աշխարհաքաղաքական կենտրոններին, Ռուսաստանին ցույց տալ, թե ինչ հնազանդ եք դուք` իրենց շահերն եք սպասարկում, եւ պահեք ձեր իշխանությունը։

- Չէ՜, ես ընդդիմադիրներին ընդամենը ասում եմ՝ ազնիվ եղեք, գաղափարը, որ հետապնդում եք՝ Արցախի ճանաչում, ուղիղ գրեք։ Հա՛մ ուզում ես Ռուսաստանին դուր գաս, հա՛մ ըտենց անես… չի լինի այդպես։

- Իսկ ձեր՝ իշխանության համար կարո՞ղ ենք ասել, որ ճանաչումն օրակարգային չէր` ո՛չ պատերազմի ժամանակ, ո՛չ էլ հիմա։

- Այո, հիմա պատեհ պահը չէ։ Որովհետեւ Արցախի ճանաչումն այսօր կնշանակի հակառակվել մեր ծրագրին՝ խաղաղության հաստատման եւ հարեւանների հետ հարաբերությունների լավացման։ Արցախի անկախությունը ճանաչել՝ նշանակում է տարածքային պահանջներ ներկայացնել Ադրբեջանի նկատմամբ, դա նշանակում է պատերազմ հայտարարել Ադրբեջանին, իսկ այդ ժամանակ ո՛չ ՀԱՊԿ-ն կարող է խառնվել, ո՛չ ռուսը, իսկ թուրքը կխառնվի, եւ կլինի մեծ պատերազմ։

- Դուք անգամ պատերազմի ժամանակ չգնացիք այդ քայլին, հիմա նոր պատերազմով եք վախեցնում։

- Դե, հա, որովհետեւ մեր գիծն այն է, որ Ադրբեջանի նկատմամբ տարածքային խնդիրներ, պահանջներ չունենք՝ չհաշված սահմանային միջադեպերը, որոնք, համոզված եմ, կլուծվեն, մենք ունենք Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման խնդիր»։

 

Մանրամասները` «Հրապարակ» թերթի` 23.08.2022 թ. համարում:

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

09:15 18/08/2022  |  ՄամուլԱմենաշատ ձայներ ստացել է Աղազարյանի որդին,սակայն խորհրդի նախագահ դարձել է Կոտոլյանը. «Հրապարակ»
16:28 27/07/2022  |  ԼՐԱՀՈՍԷրդողանի հայտարարությունը ներքին լսարանին կերակրելու համար էր. պետք չէ այն ընդունել որպես նախապայման.Հովիկ Աղազարյան
10:51 26/07/2022  |  ՄամուլԹե՛ Օնիկ Գասպարյանը, թե՛ մյուս պատասխանատուները կանգնելու են օրենքի առաջ․ Հովիկ Աղազարյան․ «Իրավունք»
14:19 15/06/2022  |  ԼՐԱՀՈՍԻ՞նչ է նշանակում մերժված Սերժ Սարգսյան, անձամբ ես կիսում են նրա տեսակետը.Հովիկ Աղազարյան
16:38 04/06/2022  |  ԼՐԱՀՈՍՀովիկ Աղազարյանը ՀԱՊԿ ԽՎ դիտորդական առաքելության շրջանակում մեկնել է Ղազախստան
11:20 30/05/2022  |  ԼՐԱՀՈՍՀովիկ Աղազարյանը 4 օրով մեկնում է Նուր Սուլթան՝ սահմանադրական հանրաքվեին որպես դիտորդ մասնակցելու
09:47 12/05/2022  |  ՄամուլԶգուշանում են հանրության պարսավանքին դեմ առ դեմ «ծանոթանալու» հեռանկարից. «Փաստ»
09:17 07/05/2022  |  ՄամուլԵս կրկնեցի հայհոյանքը, հետո քացով խփեցի, սեղանը շրջեցի վրաները». Աղազարյան․ «Հրապարակ»
09:45 06/05/2022  |  ՄամուլՊետք չէր 15։30-ին հավաք կազմակերպել, էդ գլխակերները ցուցարարներին մտցնեին ԱԺ, եւ տեղի ունենար անդառնալին. «Հրապարակ»
12:40 14/04/2022  |  ԼՐԱՀՈՍ2020 թվականին ունեցանք անհաջողություն, բայց չպետք է նորից ողբերգություն սարքենք, ես համաձայն չեմ, որ մենք պարտվել ենք.Հովիկ Աղազարյան

Արխիվ

[]