ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Էդգար Ղազարյանը դատը հաղթել է. հանրահավաքը տեղի կունենա Հանրապետության հրապարակում (տեսանյութ) 08/22/2022 17:17 | Քաղաքական
ՀՀ վարչական դատարանը վերացրել է Երեւանի քաղաքապետի որոշումը եւ Էդգար Ղազարյանի նախաձեռնած հանրահավաքը տեղի կունենա հենց Հանրապետության հրապարակում՝ ի հեճուկս քաղաքական իշխանության կամքի։ «Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ այդ մասին ուղիղ եթերում տեղեկացրել է ինքը՝ Էդգար Ղազարյանը։
«Կամավորական սկզբունքով այս գործին իր աջակցությունը ցուցաբերեց փաստաբան Վարազդատ Հարությունյանը, որի հետ միասին գտնվում եմ Վարչական դատարանի շենքի մուտքի մոտ։ Երբ քաղաքապետականը, ոստիկանության պահանջով, թույլ չտվեց հանրահավաքն անցկացնել Հանրապետության հրապարակում եւ առաջարկեցին Շահումյանի անվ. հրապարակը, ես ասացի, որ անպայման կբողոքարկենք։ Եվ ուղիղ եթերի ժամանակ Վարազդատ Հարությունյանը գրեց, որ պատրաստ է օգնելու ինչով կարող է։ Նա օպերատիվ օգնեց կազմելու դատական հայցը եւ ներկայացնելու դատարան։ Միասին պաշտպանեցինք մեր շահերը եւ այսօր, քիչ առաջ Վարչական դատարանը բավարարեց մեր հայցը։ Մենք հաղթեցինք դատարանի օրինական որոշմամբ, ինչի շնորհիվ վաղը՝ ժամը 17։00-ին, Հանրապետության հրապարակում կլինի մեր հանրահավաքը, այսինքն՝ այնտեղ, որտեղ որոշել էինք մենք եւ ոչ թե քաղաքաթպետարանը։ Հրապարակը պատկանում է ժողովրդին եւ նա էլ այդ հրապարակից կորոշի, թե ով է լինելու վաղվա իշխանությունը»,- դատական նիստից հետո պատմել է Էդգար Ղազարյանը։
Փաստաբան Վարազդատ Հարությունյանը մանրամասնել է, որ դատարնում հիմնավորել են, որ վարչական մարմինը որեւէ կերպ չի հիմնավորել, թե ինչպես կառավարության թիվ մեկ նստավայրի մոտակայքում հանրահավաք անելը կարող է խոչընդոտել կառավարության բնականոն գործունեությանը։
«Դատարանը մեր դիրքորոշումները համոզիչ եւ արդարացի է համարել։ Վարչականի մարմնի ներկայացրած դիրքորոշումները, որոնց մեջ չկային պատճառաբանություններ, թե ինչպես է քաղաքապետարանը ստուգել ոստիկանության վերացական կարծիքը, թե, իբր, Հանրապետության հրապարակում հանրահավաք անելը նպատակահարմար չէ, դատարանը ոչ արդարացի է համարել։ Կոլեգիալ կազմով երեք դատավորներն էլ նույն կարծիքին են եղել, որ քաղաքապետանի վարչական ակտը ենթակա է վերացման։ Վաղվա հրավիրած հանրահավաքը, որը կազմակերպել է Էդգար Ղազարյանը, լիովին օրինական է եւ դրա վերաբերյալ իրազեկումները օրենքի պահանջների մեջ տեղավորվում են»,- ընդգծել է փաստաբանը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ