ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հայկական կողմից՝ թե՛ իշխանության, թե՛ ընդդիմության մակարդակով որևէ աջակցություն չկար Աղավնոյի բնակիչներին, որոնք պատրաստ էին պայքարի․ Սուրեն Պետրոսյան 08/22/2022 14:40 | ԼՐԱՀՈՍ
Օգոստոսի 20-ի դրությամբ Աղավնոյում մնացել էին 5 կամ 6 բնակիչ։ Մենք գյուղից դուրս ենք եկել երեկ՝ ամսի 21-ին ու, հաշվի առնելով անվտանգության հետ կապված սպառնալիքները, որոնք առկա էին, ըստ ամենայնի՝ երեկ մինչև ժամը 13։00-ն մյուսները ևս դուրս են եկել։ Այդ մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց «Ժողովրդական համախմբում» կուսակցության նախագահ Սուրեն Պետրոսյանը, ով ընտանիքի հետ Աղավնոյում էր օգոստոսի 6-ից։
«Եթե թեկուզ մենք մնայինք ևս մեկ-երկու օր, որևէ բան չէր փոխվի։ Հայկական կողմից՝ թե՛ իշխանության, թե՛ ընդդիմության մակարդակով որևէ աջակցություն չկար Աղավնոյի բնակիչներին, որոնք պատրաստ էին պայքարի։ Նույնիսկ ձևական առարկություն կամ դիմադրություն չի եղել։ Նրանցից ոչ մեկը բնակիչների կողքին չի եղել, չի աջակցել այդ հարցում»,-ասում է Պետրոսյանը։
Աղավնոյում գտնվելու երկու շաբաթվա ընթացքում Սուրեն Պետրոսյանը Հայաստանի ու Արցախի քաղաքական տարբեր շրջանակներից գյուղ ժամանած շատ մարդկանց է հանդիպել, ու ստացած տպավորությունը, մեղծ ասած, շատ տխուր է։
«Հայաստանի և Արցախի իշխանավորներից էլ, պառլամենտական ու ոչ պառլամենտական ընդդիմությունից էլ շատերն են եկել գյուղ, բայց ամենացավալին այն է, որ բոլորն էլ փորձում էին համոզել, թե մենք այլընտրանք չունենք։ Ադրբեջանից ավելի լավ «հիմնավորում էին», թե ինչու պետք է հեռանանք, ինչու հաջողելու հնարավորություն չունենք։ Որևէ մեկը չէր դիտարկում Աղավնոն պահելու տարբերակը, անգամ չէին ասում՝ քննարկենք, վերլուծենք, տեսնենք՝ ինչ կարող է լինել, նոր եզրահանգումներ անենք։ Դա էլ չէին անում։ Բայց երբ ներկայացնում էի իմ պատկերացումները, հակափաստարկներ էի բերում, որևէ մեկը դրանից հետո չէր ասում, թե իմ ասածն անհնար է կամ արկածախնդրություն է։ Ընդամենն ասում էին՝ ինչով կարող ենք օգնել ու գնում»,-նշում է Պետրոսյանը։
Աղավնո այցելող ներկա ու նախկին քաղաքական գործիչների պնդումներին, որ խնդիրը կարող է լուծվել Երևանում կամ գոնե Ստեփանակերտում, Պետրոսյանը պատասխանում էր՝ այս պահին այստեղ է լուծվում խնդիրը և եթե Արցախն իրոք կարևոր է ձեզ համար, ուրմեն հենց այստեղ պետք է փորձենք լուծել խնդիրը։
Սուրեն Պետրոսյանի արձանագրմամբ՝ Աղավնոն չպետք է ծառայի կամ ընկալվի որևէ մեկի կողմից որպես քաղաքական դիվիդենտներ շահելու տեղ։
«Անդրանիկ Չավուշյանը մի քանի անգամ ասել է՝ ինչով կարող եմ՝ կօգնեմ, բայց մեզ մենակ են թողել։ Ինքը երբեք չի ասել, թե Աղավնոն անհնար է պահել։ Աղավնոյի բանկիչներն արել են, ինչ հնարավոր էր, ուղղակի այդ մարդկանց մենակ էին թողել։ Ու խոսքը միայն իշխանության մասին չէ, այլև քաղաքական, հասարակական այլ միավորների։ Եվ քանի որ համակարգված բնույթ չկրեց դիմադրությունը և աջակցություն չկար, չհաջոցվեց պահել»,-նշում է Պետրոսյանը։
Հիշեցնենք, որ Սուրեն Պետրոսյանը, ով մի խումբ քաղաքացիների հետ, ընտանիքով մեկնել էր Աղավնո և այնտեղից տեսաուղերձով կոչ էր անում միանալ Աղավնոյի ինքնապաշտպանությանը, գյուղից դուրս է եկել օգոստոսի 21-ին։ Աղավնոյից բռնի տեղահանված մեր հայրենակիցները, ինչպես նշում է Պետրոսյանը, հաստատվել են ՀՀ և Արցախի տարբեր բնակավայրերում՝ Տեղում, Գորիսում, Սիսիանում, Էջմիածնում, Երևանում, Ստեփանակերտում․․․
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից