ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հայաստանի տարածքում ադրբեջանական մեքենաները անցնելու են ավելի քան 350կմ՝ շարասյունով և զինված ուղեկցությամբ․ Հոխիկյան 08/22/2022 10:07 | ԼՐԱՀՈՍ
Հայաստանի ԱԱԾ-ն արդեն շրջանառության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանի հանձնարարության հիման վրա կազմված փաստաթուղթը, որով նախատեսվում է Ադրբեջանի հետ 3 անցակետ բացել մեքենաների տեղաշարժի համար։ Ինչպես տեղեկանում ենք ԱԱԾ-ի հայտարարությունից, անցակետեր են լինելու Գեղարքունիքի մարզի Սոթք-Քարվաճառ (Վարդենիսի մոտ), Սյունիքի մարզի Քարահունջ (Գորիսի մոտ) և Արարատի մարզի Երասխ հատվածներում։ Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում գրում է հեռուստամեկնաբան Նաիրի Հոխիկյանն ու մանրամասնում․ «Հայաստանի ԱԱԾ-ն արդեն շրջանառության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանի հանձնարարության հիման վրա կազմված փաստաթուղթը, որով նախատեսվում է Ադրբեջանի հետ 3 անցակետ բացել մեքենաների տեղաշարժի համար։ Ինչպես տեղեկանում ենք ԱԱԾ-ի հայտարարությունից, անցակետեր են լինելու Գեղարքունիքի մարզի Սոթք-Քարվաճառ (Վարդենիսի մոտ), Սյունիքի մարզի Քարահունջ (Գորիսի մոտ) և Արարատի մարզի Երասխ հատվածներում։
Քանի որ Ադրբեջանը պարբերաբար պնդում է Նախիջևանի հետ ցամաքային կապի անհրաժեշտության մասին, հասկանում ենք, որ ամենակարևոր անցակետն իր համար Երասխում է, որի մոտ՝ բարձունքին արդեն տևական ժամանակ հենց ադրբեջանական հենակետեր են։
Մյուս երկու անցակետերը՝ Սոթքը և Քարահունջը, կապելու են Ադրբեջանի հյուսիսը և հարավը Նախիջևանի Սադարակ բնակավայրի հետ։
Ներքևի քարտեզում տեսնում եք այն ճանապարհները, որոնցով, ըստ Փաշինյան-Ալիև պայմանավորվածության, երթևեկելու են ադրբեջանցիները։ Մի դեպքում պայմանականորեն սկսելու են Գանձակից (Կիրովաբադ) և հասնելով Վարդենիս՝ մտնելու են Մարտունի, ապա Գեղհովիտ գյուղի միջով անցնելու են Վարդենյաց (Սելիմի) լեռնանցքով, անցնելու են Եղեգնաձորի մոտով, Արփի, Արենի, Չիվա, Ելփին, Զանգակատուն, Տիգրանաշեն, Պարույր Սևակ, Երասխ գյուղերով՝ հասնելու են Նախիջևանի սահման։ Ճանապարհի այս ուղղությունը մոտ 172կմ է։
Քանի որ ադրբեջանցիների անվտանգությունը հատուկ պետք է ապահովվի, ենթադրում եմ, որ նրանց ավտոշարասյուները զինվորականներ են ուղեկցելու, հավանաբար ռուսներ կամ թեկուզ հայ ոստիկաններ։ Արցախի տխուր փորձը ցույց է տալիս, որ այն ժամերին, երբ ադրբեջանական ավտոշարասյուները անցնում են հայկական ճանապարհներով, դրանք փակվում են հայերի համար։
Այսինքն՝ օրինակ, մարտունեցին, վարդենիսցին կամ եղեգնաձորցին պիտի մեկ ժամ սպասի, մինչև ադրբեջանցիներն անցնեն իրենց բնակավայրով, որից հետո հայերին թույլ կտրվի երթևեկել։ Եվ դա կարող է լինել շաբաթվա մեջ մի քանի անգամ, գուցե ամեն օր։ Այս վտանգի մասին դեռևս 2021-ին Անգեղակոթի մասին խոսելիս նշել եմ։
Վերջին շրջանում Մարտունու Գեղհովիտ գյուղի միջով անցնող ճանապարհը, որ կապվում է Վարդենյաց (Սելիմի) լեռնանցքին, մեծ արագությամբ հիմնանորոգվում է։ Օրերս անցնում էի այդ հատվածով, բավական որակյալ ճանապարհ են սարքում։ Ճանապարհաշինարարները և տեղացիները բնականաբար չգիտեն, բայց ներքին օղակներից դժվար չէր ճշտել, թե ինչու են շտապում ավարտել ճանապարհի ասֆալտապատման այդ հատվածը։ Ադրբեջանական մեքենաների շարասյուները պետք է որակյալ ճանապարհներով անցնեն։
Նմանատիպ մյուս ճանապարհը մեկնարկելու է Սյունիքի մարզի Քարահունջ գյուղի մոտից, որտեղ ևս տեղադրված է անցակետ։ Ադրբեջանական մեքենաները անցնելու են Գորիս քաղաքի միջով, ապա հասնելու են Սիսիանի Սպանդարյան, Սառնակունք, Ծղուկ, Գորայք, Ուղեձոր, Սարավան, Վայոց ձորի Վայք, Եղեգնաձոր բնակավայրերով՝ կրկին արգելափակելով ճանապարհները և թույլ չտալով, որ հայերը երթևեկեն։ Հետո ադրբեջանական մեքենաները շարունակելու են շարժը նույն երթուղով՝ հասնելով Երասխ և ապա Նախիջևանի սահման։ Ճանապարհի այս ուղղությունը մոտ 188կմ է։
Ստացվում է, Հայաստանի տարածքում ադրբեջանական մեքենաները անցնելու են ավելի քան 350կմ՝ շարասյունով և զինված ուղեկցությամբ՝ փակելով տեղական և միջազգային նշանակության ճանապարհներ, արգելելով ՀՀ բնակիչների ազատ տեղաշարժը։
Սա մեզ սպասվող իրականությունն է, եթե Նիկոլ Փաշինյանի պայմանավորվածությունը և հանձնարարությունը կատարվի։
Եզրակացությունները թողնում եմ հատկապես նրանց, ովքեր բնակվում են նշված ճանապարհի վրա կամ մոտերքում և գուցե սեփական մաշկի վրա զգան թշնամու հետ դավաճանական գործարքի ամբողջ հմայքը»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ