ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Արցախի իշխանություններն այսօր գործում են վախի մթնոլորտում․ վախենում են Ադրբեջանի սադրանքներից, Նիկոլ Փաշինյանից ․ մի կողմ դրեք կուսակցական դրոշներն ու միավորվեք գաղափարի շուրջ․ Դավիթ Գալստյան 08/21/2022 15:09 | ԼՐԱՀՈՍ
Այսօր այնպիսի իրավիճակում ենք, որ պետք է կարողանանք մի կողմ դնել քաղաքական հակասություններն ու տարըմբռնումները և համատեղել ջանքերը՝ Արցախը փրկելու համար։ Դա շատ լավ գիտակցելով՝ մեր համախոհներին, կուսակիցներին հորդորել ենք միանալ «Հանուն Արցախի պաշտպանության» շարժմանը, որը բոլոր նախադրյալներն ունի՝ վերածվելու համահայկական շարժման։ Այդ մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանը։
«Այսօր մեր առջև ծառացած մարտահրավերները կարող ենք հաղթահարել բացառապես համահայկական համախմբման միջոցով։ Այդ ճանապարհին շատ կարևոր է նեղ քաղաքական, կուսակցական շահերը մի կողմ թողնելը։ Այսօր բոլորս պետք է մտածենք ոչ թե քաղաքական դիվիդենտներ շահելու մասին, այլ հայրենիքի պաշտպանությանն ուղղված հստակ քայլեր անենք։ Վերջերս որոշ ուժեր՝ մասնավորապես «Միասնական հայրենիք»-ը մեղադրանքեր է հնչեցրել մեր հասցեին՝ այդպես ավելի խորացնելով հասարակության պառակտումը։ Եթե նրանց նպատակը, իրոք, քաղաքական դիվիդենտներ շահելը չէ, ապա հորդորում եմ, որ իրենք էլ, իրենց համախոհներն էլ միանան «Հանուն Արցախի պաշտպանության» շարժմանը և գործնական քայլերով, այլ ոչ թե՝ հայտարարություններով, ցույց տան, որ հայրենիքի պաշտպանությունն ամեն ինչից վեր է»,-ասաց Գալստյանը և հավելեց, որ շարժումը իրենց քաղաքական ուժի նախաձեռնությունը չէ, ուղղակի, գիտակցելով դրա կարևորությունը, կուսակցության բազմաթիվ անդամներ միացել են շարժմանը։
Պատգամավորի խորին համոզմամբ՝ Արցախի պաշտպանությունը միայն Արցախում ապրող մեր հայրենակիցների ուժերով հնարավոր չէ իրականացնել, ինչը հստակ գիտակցում են նաև շարժման գաղափարի շուրջ համախմբած բոլոր մարդիկ՝ Արցախում, Հայաստանում, Սփյուռքում։
Գալստյանն ասում է՝ վերջին մեկ շաբաթվա ընթացքում շարժման անդամներն ակտիվ հանդիպումներ են ունեցել հասարակական-քաղաքական տարբեր շրջանակների, հասարակական կազմակերպությունների, կոլեկտիվների հետ և ստացել դրական ազդակներ։
«Սա վերկուսակցական շարժում է, նպատակն էլ Արցախի պաշտպանությունն է։ Մենք ևս վայր ենք դրել կուսակցական դրոշը և միավորվել Արցախի դրոշի ներքո։ Այս շարժմամբ փորձ է արվում ցույց տալ, որ հայ ժողովուրդը հաջողություններ է ունեցել միայն այն ժամանակ, երբ միասնական է եղել։ Պետք է հստակ ուղի գծել և շարժվել այդ ուղով, որպեսզի Արցախն իրոք կարողանանք փրկել, որպեսզի հնարավոր լինի կանխել Արցախի հայաթափումը։ Կամք ու վճռականություն է պետք՝ ամեն ինչ մի կողմ դնելու և Արցախի դրոշի տակ համախմբվելու համար։ Ուրախալի է, որ շարժումը դրական արձգանքներ է սկսել ստանալ նաև Հայաստանից և Սփյուռքից»-նշում է պատգամավորը։
Գալստյանը շեշտում է՝ «Հանուն Արցախի պաշտպանության» շարժումը կոչված է միավորելու հայրենանվեր մարդկանց․ այն չպետք է անհատականացվի, առաջնորդներ կարգվեն, այլ ինքնաբուխ համաժողովրդական շարժում պետք է լինի։ Շարժման մեկնարկը նախատեսվում է տալ սեպտեմբերի 2-ին՝ Արցախի Հանրապետության անկախության հռչակման օրը։
Շարժման պահանջները ևս կձևակերպվեն առաջիկայում, բայց որ գլխավոր նպատակներից մեկն Արցախի իշխանությունների որոշումների կայացման գործում հանրության կարծիքն ու կամքն առանցքային դարձնելն է լինելու, Գալստյանը, վստահ է․
«Արցախի իշխանություններն այսօր գործում են վախի մթնոլորտում․ վախենում են Ադրբեջանի սադրանքներից, Նիկոլ Փաշինյանից։ Օրինակները, ցավոք, շատ են։ Չեն վախենում միայն ժողովրդի դիմադրությունից։ Շարժումը պետք է նպաստի, որպեսզի այն որոշումները, որոնք հայկական շահից են բխում, կյանքի կոչվեն, իսկ սպառնալիքով պարտադրված որոշումները պետք է կասեցվեն։ Հասարակության ճնշման տակ կարող են կանխվել գործընթացները, որոնք ի վնաս Արցախի են։
Երբ Արայիկ Հարությունյանը փորձում էր մեկ հարթության մեջ դնել բոլոր ուժերին՝ հայտարարելով, թե այլընտրանքային ճանապարհի վերաբերյալ բոլոր ուժերը տվել են իրենց համաձայնությունը, մեր կուսակցության համանախագահը հանրային ձևով արձագանքեց՝ շեշտելով, որ դրա վերաբերյալ մեր ուժն ու ընդդիմադիր մյուս երկու ուժերը գրավոր առաջարկություն են ներկայացրել անվտանգության խորհրդին, որն այդպես էլ չհրապարակվեց։ Ասածս այն է, որ հանրության պայքարի ոգին նման քայլերով փորձում են կոտրել, ինչն աթույլատրելի է։Պատասխանատվությունից խուսափելու փոխարեն՝ օր առաջ ջանքերը համադրել է պետք, այլապես Արցախն ամբողջությամբ կկորցնենք»,-ասում է Դավիթ Գալստյանը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ