ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Անուրանալի է Ձեր ներդրումն ինչպես շախմատի, այնպես էլ գիտության ոլորտում». Վահրամ Դումանյանն այցելել է ակադեմիկոս Վանիկ Զաքարյանին 08/19/2022 17:53 | ԼՐԱՀՈՍ
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն այսօր այցելել է ֆիզմաթ գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վանիկ Զաքարյանի բնակարան՝ տեսակցելու ակադեմիկոսին ևպատվելու նրա վաստակը: Այս մասին հայտնում է ՀՀ ԿԳՄՍ լրատվության բաժինը։
ԿԳՄՍ նախարարին ուղեկցել է ՀՀ կրթության և գիտության նախկին նախարար, ակադեմիկոս Էդուարդ Ղազարյանը: Վահրամ Դումանյանը բարձր է գնահատել Վանիկ Զաքարյանի դերակատարությունը Հայաստանի գիտական, ակադեմիական կյանքում, ինչպես նաև հայկական շախմատի զարգացման գործում ունեցած նրա անուրանալի ներդրումը և նշել՝ իր համար մեծ պատիվ է ակադեմիկոսի հետ անձամբ շփվելն ու նրան տեսակցելը: Վահրամ Դումանյանն առողջություն և բարօրություն է մաղթել Վանիկ Զաքարյանին՝ ընդգծելով նաև նրա մեծ վաստակը սերունդների կրթման և դաստիարակության գործում:
Վանիկ Զաքարյանն ավելի քան 100 գիտական և գիտամեթոդական աշխատանքների հեղինակ է, բազմաթիվ ատենախոսությունների ղեկավար։ Նա ԽՍՀՄ սպորտի վարպետ է, Հայաստանի շախմատի կրկնակի չեմպիոն (1961, 1976)։ 1990-1994 թթ. Վանիկ Զաքարյանը եղել է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի փոխնախագահը, իսկ 1994-2004 թթ.՝ նախագահը: 2004 թվականից Շախմատի միջազգային ֆեդերացիայի (ՖԻԴԵ) պատվավոր փոխնախագահն է։
«Հայաստանի շախմատի հավաքականի՝ Համաշխարհային օլիմպիադայում գրանցած վերջին հաջողությունից հետո ցանկացա այցելել Հայաստանում շախմատի զարգացման գործում լրջագույն ներդրում ունեցած մեր անվանի ակադեմիկոսին: Վանիկ Զաքարյանը երկար տարիներ եղել է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահը, այս ոլորտում ունի շատ մեծ հետագիծ և անուրանալի ներդրում: Դա մենք իսկապես շատ ենք
գնահատում և կարևորում»,- փաստել է ԿԳՄՍ նախարարը:
Վահրամ Դումանյանը Վանիկ Զաքարյանի հետ զրույցում վերհիշել է նրա ջանքերով Հայաստանում անցկացված երկու խոշորագույն շախմատային միջոցառումները՝ 1996 թվականի Համաշխարհային օլիմպիադան և աշխարհի թիմային առաջնությունը: Ակադեմիկոս Էդուարդ Ղազարյանի խոսքով՝ այն, որ մեր երկրի համար այդպիսի ծանր ժամանակներում Հայաստանում անցկացվեց Շախմատի համաշխարհային օլիմպիադան, իսկապես անհավանական իրադարձություն էր. «Դրանում շատ մեծ էր հենց Վանիկ Զաքարյանի դերակատարությունը: Միջազգային ֆեդերացիայի՝ նրա հանդեպ ունեցած մեծ հարգանքի շնորհիվ օլիմպիադայի անցկացումը վստահվեց
Հայաստանին: Իսկապես շատ մեծ է նրա վաստակը հայկական շախմատի տարածման և զարգացման գործում: Վանիկ Զաքարյանը մեծ հեղինակություն է վայելում ՖԻԴԵ-ում, որտեղ իրեն գնահատում և ճանաչում են»:
Նշենք՝ Վանիկ Զաքարյանը 1996 թվականին պարգևատրվել է ՖԻԴԵ-ի միջազգային կազմակերպչի դիպլոմով: Նա նաև շախմատային «Օսկարի» դափնեկիր է: Նրա անունը նշված է ՖԻԴԵ-ի ոսկե գրքում։ 86-ամյա ակադեմիկոսի հետ ԿԳՄՍ նախարարը զրուցել է նաև 2022 թվականի Համաշխարհային օլիմպիադայում Հայաստանի հավաքականի ցույց տված տպավորիչ խաղի և գրանցած արդյունքների շուրջ: Վանիկ Զաքարյանը նշել է՝ ինքը հետևել է Հայաստանի հավաքականի ելույթներին և ուրախ է մեր շախմատիստների արձանագրած հաջողության համար: Նա առանձնացրել է հատկապես գրոսմայստեր
Գաբրիել Սարգսյանի խաղը` կարևորելով նաև նրա՝ որպես առաջատարի որակները:
Հիշեցնենք՝ Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը վերջերս դարձել է Հնդկաստանում անցկացված Համաշխարհային օլիմպիադայի փոխչեմպիոն՝ վաստակած 19 միավորով: Նույնքան միավորով, սակայն լրացուցիչ ցուցանիշներով չեմպիոնի կոչումը նվաճել է Ուզբեկստանի ընտրանին:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ