ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Չկա գիծ, որտեղ թշնամին պատրաստվում է կանգ առնել․ վերցնելու են այնքան, որքան կարող են․ Քրիստինե Վարդանյան 08/19/2022 18:12 | Մեկնաբանություն
Բերձորից, Աղավնոյից, Սուսից հետո լինելու է Սյունիքը, Տավուշը, Արարատի մարզը, մինչև մեր տներն ու գերեզմանները։ Հետևաբար այս ամենը բոլորիս անձնական հարցն է, որովհետև եղածը և դեռ կատարվելիքը անվերադարձ փոխելու է մեր բոլորի անձնական կյանքը, ազդելու է բոլորիս որոշումների, ապագայի ծրագրերի վրա՝ անկախ այն հանգամանքից «զբաղվում ենք մենք քաղաքականությամբ, թե՝ ոչ»։
Ի՞նչ անել՝ չհամակերպվել և ընդվզել, որովհետև հնարավոր է փոխել իրավիճակը։ Այս համատեքստում պետք է մերժել հուսահատության մղող ցանկացած խոսույթ և միտք։ Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։
«Չկա գիծ, որտեղ թշնամին պատրաստվում է կանգ առնել։ Վերցնելու են այնքան, որքան կարող են։ Բերձորից, Աղավնոյից, Սուսից հետո լինելու է Սյունիքը, Տավուշը, Արարատի մարզը, մինչև մեր տներն ու գերեզմանները։ Հետևաբար այս ամենը բոլորիս անձնական հարցն է, որովհետև եղածը և դեռ կատարվելիքը անվերադարձ փոխելու է մեր բոլորի անձնական կյանքը, ազդելու է բոլորիս որոշումների, ապագայի ծրագրերի վրա՝ անկախ այն հանգամանքից «զբաղվում ենք մենք քաղաքականությամբ, թե՝ ոչ»։
Ի՞նչ անել՝ չհամակերպվել և ընդվզել, որովհետև հնարավոր է փոխել իրավիճակը։ Այս համատեքստում պետք է մերժել հուսահատության մղող ցանկացած խոսույթ և միտք։
Օրինակ՝ օգոստոսի 23-ին, ժամը 17։00-ին Էդգար Ղազարյանն առաջարկում է հավաքվել Կառավարության շենքի մոտ և հենց այդ օրը լուծել հարցը։ Տարբերակ է՞, գուցե։ Ինչպե՞ս իմանալ, մասնակցելով և համոզվելով։
Իսկ ի՞նչ, եթե չստացվի։ Նորից փորձել, այնքան՝ մինչև ստացվի, որովհետև իրականությունը մեզ այլընտրանք չի էլ թողնում։
Պայքարին դեռևս չմիցած մեր հայերնակիցներին․
Սիրելի հայեր, վաղուց ժամանակն է, բայց հիմա արդեն հրամայական է մեր անձնական նախասիրությունները մի կողմ թողնելը։ Հայաստանում չկան ուժեր և անհատներ, ովքեր կարող են այս գործն առանց ձեզ գլուխ բերել։ Եթե լինեին, գործն արդեն արված կլիներ։ Մյուս կողմից էլ, բացի եղած ուժերից, ձեզ որևէ մեկը պայքարի ճանապարհ, հետևաբար փրկության հույս չի առաջարկում։
Հետևաբար՝ աղետը միասին հաղթահարելը դառնում է բոլորիս ճակատագիրը։
Պայքարին մասնակցած մեր հայրենակիցներին
Թերևս այս շրջափուլի ամենաշատ տուժած մարդիկ հենց դուք եք, սիրելի՛ հայրենակիցներ։ Դուք, որ մշտապես, անկախ ամեն ինչից, եղել եք պայքարի կիզակետում, արել եք ձեզնից կախված ամեն ինչ, կրել եք բռնապետի վերածվածի ապօրինի հրամանների ողջ ծանրությունը և հիմա չեք հասկանում՝ ի՞նչ կարող եք անել ավելի և ինչպես կարող եք լուծել խնդիրը։ Այստեղ ամենաշատն ենք հանդիպում հուսահատության, զայրույթի, անզորության զգացողությանը։
Կարծում եմ, հենց այս շրջանակում է կարևոր գիտակցելը, որ թեև մեզ դեռևս չի հաջողվել հասնել մեր նպատակին, բայց բավական դժվար ճանապարհ այդ ուղղությամբ անցել ենք։ Մեր առաջադրանքը հեշտերից չէ, ինչպիսին չի եղել մեր նախորդ սերունդներից որևէ մեկինը, ինչպիսին չի եղել անգամ հիմա Հայաստանի իշխանությունները զավթածների ճանապարհը։ Բավական է միայն նայել քանի փորձ է նրանց կողմից եղել՝ հասնելու այնտեղ, որտեղ հիմա են։
Ուրեմն հուսալքությանը ոչ ասելը և անկախ ամեն ինչից՝ թեկուզ մութ ու նեղ ճանապարհով քայլել շարունակելն ու այդ ճանապարհին մեր ուղին հեշտացնող ցանկացած հնարավորություն օգտագործելը մնում է մեր միակ ելքը։
Հուսահատությունը, միմյանց նկատմամբ անվստահությունն ու պառակտումը թշնամական օրակարգ է, որը սպասարկելու շռայլություն մենք չենք կարող մեզ թույլ տալ»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ