Թեմաներ
Կիրակի 11 / 24 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/24/2024   10:12 Հայաստանի տարածքում կա փակ ավտոճանապարհ 11/24/2024   10:05 Մարգարայում այրվել է մոտ 500 հակ անասնակեր 11/23/2024   21:56 Երևանում բախվել են թիվ 36 երթուղու ավտոբուսն ու «Volvo» բեռնատարը 11/23/2024   21:42 Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում նոյեմբերի 25/26-ին 11/23/2024   21:33 Մայր Աթոռում կատարվեց սարկավագների ընծայման կարգը 11/23/2024   21:31 Բազմազավակ չինուհին որոշել է չինական բոլոր 12 կենդանակերպի նշանների երեխաներ ունենալ 11/23/2024   21:27 Տարածաշրջանը կարող է պայթել, Ադրբեջանը սպասում հարմար պահի․ Հայկ Նահապետյան (տեսանյութ) 11/23/2024   21:05 Միֆ է, օրգանիզմը չի կարող չընդունել իմպլանտատը, հավանականությունը 1 տոկոս է. բժիշկ-իմպլանտոլոգ 11/23/2024   21:01 Պարեկները մի իսկական «երկրաշարժ» են արել օրինախախտ վարորդների նկատմամբ. հայտնաբերել ու «պլաշչադկա» են տեղափոխել քաղաքը դիվադադար անողների ավտոմեքենաները 11/23/2024   20:54 Ադրբեջանի դատախազությունը Ռուբեն Վարդանյանի միջազգային փաստաբանին թույլ չի տվել այցելել Բաքու 11/23/2024   20:45 ԱԺ պատվիրակությունը Անդրանիկ Քոչարյանի ղեկավարությամբ մասնակցում է ՆԱՏՕ-ի ԽՎ աշնանային նստաշրջանին 11/23/2024   20:38 Երբ աշխարհում գործածվեց Արևմտյան Հայաստան տերմինը, մարդկությանը հայտնի չէին կովկասյան թաթարները. Շարմազանով 11/23/2024   20:18 ՌԴ ԱԻՆ-ը զգուշացնում է տորնադոների վտանգի մասին 11/23/2024   19:37 Ըստ էության, հրահանգ տրվեց ՍԴ-ին և ԱԺ-ին 11/23/2024   19:26 Վթարային ջրանջատում Երևանում և Կոտայքի մարզում նոյեմբերի 25/26-ին 11/23/2024   19:22 Դիետոլոգը՝ սննդակարգից ածխաջրերը բացառելու վտանգների մասին 11/23/2024   18:58 Կանադայի շրջակա միջավայրի նախարար Հ. Սթիվեն Գիլբոն կոչ է արել ազատ արձակել կալանավորված հայ բանտարկյալներին, որոնք ապօրինաբար պահվում են Ադրբեջանում 11/23/2024   18:44 «Որոշ շրջանակները» հիմա էլ լուռ-լուռ են. Վրթանեսյան 11/23/2024   18:35 Գլխավոր դատախազի կորտեժը կայանված էր ոչ թույլատրելի վայրում, մինչ նա գեղեցկության սրահում էր 11/23/2024   18:06 Կանանց իրավունքների խթանումը ոչ թե արտոնություններ տրամադրելու, այլ հավասար հնարավորություններ երաշխավորելու մասին է. Անահիտ Մանասյան 11/23/2024   17:37 Իսրայելական ավիահարվածի հետեւանքով Բեյրութում զոհերի թիվը հասել է 16-ի 11/23/2024   17:19 Վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկը նոր շունչ կհաղորդի Հայաստան-ԵՄ համագործակցության օրակարգին․ ՆԳ նախարար 11/23/2024   17:03 Հորդառատ անձրեւները Թուրքիայում հանգեցրել են օդային հաղորդակցության խաթարումների. խոշոր քաղաքներում թռիչքները չեն ընդունել 11/23/2024   16:35 Հասանովը խորհրդակցություն է հրավիրել ադրբեջանա-հայկական սահմանին տիրող վիճակի վերաբերյալ 11/23/2024   16:20 ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը հետևել է Նոր Հաճնի կամրջի շինաշխատանքներին 11/23/2024   16:16 Հանցագործություն կատարած մարդկանց հոգեբանությունում կա մեկ կարևոր առանձնահատկություն. Սիմոնյան 11/23/2024   16:08 Դովեղի դպրոցի շինարարության վրա այժմ ընդամենը 5 արաբ բանվոր է աշխատում. Ոսկան Սարգսյան 11/23/2024   16:03 Համացանցում են հայտնվել Բերձորում տեղի ունեցած երկրաշարժի կադրերը 11/23/2024   15:56 Ոչ մի արցախցի ամաչելու իրավունք չունի, արցախցիներն արել են ամեն հնարավորը. Ցանկացածին դա կարող եմ ասել ու ապացուցել. Մովսես Հակոբյան 11/23/2024   15:52 ՌԴ-ում ադրբեջանցին դանակահարել է ռուս հոկեյիստին՝ դիտողություն անելու պատճառով. մարզիկի մոտ ստամոքսի պատռվածք է ախտորոշվել 11/23/2024   15:49 Շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում ձյան տեսքով 11/23/2024   15:28 Գալակտիկաների բախման ձայնային ալիքը հասել է Երկիր մոլորակ 11/23/2024   15:25 Իրանն ու Սաուդյան Արաբիան ձգտում են տարածաշրջանում խաղաղության հաստատման. Իրանի ԱԳՆ 11/23/2024   15:23 Արևմտյան Հայաստանը պատմական փաստ է՝ անկախ նրանից դա որևէ մեկի դուր է գալիս, թե ոչ. Արևմտյան Ադրբեջանի հետ համեմատելը տգիտության արդյունք է. ադրբեջանագետ 11/23/2024   14:41 Փաշինյանը խոստովանեց, որ իրականացրել է սահմանադրական հեղաշրջում. Ղազարյան 11/23/2024   14:23 Արցախը սպանել է, բանակը սպանել է, խորհրդանիշները սպանել է, պատմությունը սպանում է, հիմա խոսում է իր ''պարտքի" մասին, որովհետեւ պետականությունը կարող է կործանվել. քաղաքագետ 11/23/2024   14:19 Արագածոտնի մարզում «ԳԱԶ 31»-ը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս. կան վիրավորներ 11/23/2024   14:05 Անգելա Մերկելն անդրադարձել է ռուս-ուկրաինական հակամարտության դադարեցման հնարավորությանը 11/23/2024   13:48 Դուք ամենավերջին ձևով օգտագործվելու եք, ծառայեցվելու ու դեն եք շպրտվելու Բագրատ Սրբազանը՝ ՔՊ-ականներին 11/23/2024   13:24 Ստամբուլում ադրբեջանցի դիվանագետի մոտ 70 կգ ոսկի է հայտնաբերվել 11/23/2024   13:21 Իսրայելի պաշտպանության բանակը Բեյրութի հարավային արվարձանների երկու շրջանների բնակիչներին կոչ է արել տարհանվել 11/23/2024   13:16 Ոչ Նիկոլ Փաշինյանի դիմումը, ոչ որևէ այլ հանգամանք ինձ չի կարող կաշկանդել. Աղազարյան 11/23/2024   12:54 Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում 11/23/2024   12:10 Իսրայելի հզոր ավիահարվածը ցնցել է Բեյրութի կենտրոնը 11/23/2024   12:06 Հայաստանի ԱԺ պատգամավորները կգործուղվեն Մոսկվա 11/23/2024   12:00 Բիոմետրիկ ծառայություններ՝ աշխարհահռչակ բիոտեխնոլոգիական, դեղագործական ընկերություններին. Մխիթար Հայրապետյանն այցելել է «Գուրուս» ընկերություն 11/23/2024   11:49 Կամ Փաշինյանը թիմին ակնարկում է, որ ստացել է «անվտանգության երաշխիք», եւ հորդորում է, որ նրանցից յուրաքանչյուրն էլ տեսնի իր «գլխի ճարը», կամ սկսում է «ներիշխանական» «թավշյա հեղափոխություն».Բադալյան 11/23/2024   11:35 Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության մրցութային խորհրդի կազմում քաղհասարակության ներկայացուցիչների ներգրավման մասին 11/23/2024   11:32 2024-ի հոկտեմբերին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 779 151 11/23/2024   11:20 11 օր առաջ ադրբեջանցին ասել է բառացի նույն միտքը, ինչը Փաշինյանը ասաց հարցազրույցում՝ «արևմտյան Ադրբեջանը» համեմատելով Արևմտյան Հայաստանի հետ. Մամիջանյան
11/23/2024   15:56 Ոչ մի արցախցի ամաչելու իրավունք չունի, արցախցիներն արել են ամեն հնարավորը. Ցանկացածին դա կարող եմ ասել ու ապացուցել. Մովսես Հակոբյան 11/22/2024   17:59 «Ֆազ»-ը սպանվել է գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքներից. Մեղադրյալներն են՝ «Չաղ Ռուստամը» և Աշոտ Կուրեղյանը. Հայտնի է ով կքննի 11/22/2024   18:36 Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը 11/22/2024   15:19 Հաջիևն ասել է՝ ինչ պայմանով հայերը կարող են վերադառնալ Արցախ 11/23/2024   21:01 Պարեկները մի իսկական «երկրաշարժ» են արել օրինախախտ վարորդների նկատմամբ. հայտնաբերել ու «պլաշչադկա» են տեղափոխել քաղաքը դիվադադար անողների ավտոմեքենաները 11/23/2024   13:16 Ոչ Նիկոլ Փաշինյանի դիմումը, ոչ որևէ այլ հանգամանք ինձ չի կարող կաշկանդել. Աղազարյան 11/23/2024   16:03 Համացանցում են հայտնվել Բերձորում տեղի ունեցած երկրաշարժի կադրերը 11/22/2024   10:50 Ողբերգական վթար Երևանում.մահացածը մոտոցիկլի վարորդ պարեկն է. shamshyan.com 11/22/2024   15:04 Քաղաքապետարանի աշխատակիցները բռնի ուժով իջեցրին ավտոբուսից. TelCell-ի ապարատը կտրոն չի տալիս, ես էլ 100 դրամանոց չունեի.Ահազանգ բնակչից 11/23/2024   18:35 Գլխավոր դատախազի կորտեժը կայանված էր ոչ թույլատրելի վայրում, մինչ նա գեղեցկության սրահում էր 11/22/2024   23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ 11/22/2024   20:19 Մեծ տոկոսը կտրելու եմ կացնային ձեւով. Փաշինյան 11/23/2024   08:03 Ովքեր եւ ինչ ձեւաչափով կընտրեն Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ. թեկնածությունն է առաջադրելու նաեւ Էդգար Ղազարյանը. «Ժողովուրդ» 11/23/2024   19:26 Վթարային ջրանջատում Երևանում և Կոտայքի մարզում նոյեմբերի 25/26-ին 11/23/2024   08:13 Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե՞լ. Քոչարյանի խարդավանքների հետքերով . «Ժողովուրդ» 11/22/2024   16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ 11/23/2024   16:16 Հանցագործություն կատարած մարդկանց հոգեբանությունում կա մեկ կարևոր առանձնահատկություն. Սիմոնյան 11/23/2024   19:37 Ըստ էության, հրահանգ տրվեց ՍԴ-ին և ԱԺ-ին 11/23/2024   08:17 ՔՊ-ական քաղաքապետի ընտանեկան բիզնեսում խախտումներ են բացահայտել․ «Հրապարակ» 11/22/2024   17:42 «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալի համար բերված աղցաններում հայտնաբերվել են թմրամիջոցներ․ հանձնուք բերած կինը ձերբակալվել է

Կոռուպցիոն սկանդալ է հասունանում. Ի հեճուկս Փաշինյանի՝ ՔՏՀԱ տեսչական մարմինը թաքցնում է գերբեռնված հանքանյութ տեղափոխող ընկերությունների տվյալները . շուրջ 40 տոկոսը փոխադրում են գերծանրաբեռնված 08/19/2022   14:05  |  ԼՐԱՀՈՍ

Հանքանյութ տեղափոխող ընկերությունները, հիմնականում, փոխադրումներն իրականացնում են գերծառնաբեռնված։ Միայն պաշտոնական տվյալներով՝ 2022 թվականի առաջին կիսամյակի ընթացքում մեքենաների շուրջ 40 տոկոսը փոխադրումներն իրականացրել են՝ գերազանցելով թույլատրելի առավելագույն զանգվածները։

«Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներով երթևեկող ծանրաքաշ և մեծ եզրաչափերով բեռնատար տրանսպորտային միջոցների թույլատրելի առավելագույն զանգվածները և (կամ) մեկ սրնու վրա ընկնող բեռնվածքը, ինչպես նաև մեծ եզրաչափերի առավելագույն չափերը սահմանված են ՀՀ կառավարության 2006 թվականի հունիսի 20-ի 1106-Ն որոշման հավելված 2-ով։ 2022 թվականի առաջին կիսամյակի ընթացքում ծանրաքաշ և մեծ եզրաչափերով բեռնատար տրանսպորտային միջոցներով փոխադրումների նկատմամբ իրականացված մշտադիտարկումների արդյուքնում կշռված թվով 180 տրանսպորտային միջոցներից թվով 68-ը՝ 37,8% տրանսպորտային միջոցների վարորդներ խախտել են ՀՀ կառավարության 2006 թվականի հունիսի 20-ի 1106-Ն որոշման հավելված 2-ի պահանջները։ Արձանագրություն կազմված թվով 68 տրանսպորտային միջոցների բեռնվածքը 500 կիլոգարմից մինչև 62190 կիլոգրամով գերազանցել է թույլատրելի առավելագույն զանգվածները և (կամ) մեկ սրնու վրա ընկնող բեռնվածքը»,- «Փաստինֆո»-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել է ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գ.Շախբազյանը,սակայն պետական այս մարմինը խուսափում է հրապարակել այն ընկերությունների տվյալները, որոնց վարորդները ենթարկվել են վարչական պատասխանատվության։

Կառավարության դեռևս հուլիսի 14-ի նիստի ընթացքում Նիկոլ Փաշինյանն արձանագրել էր, որ հանքանյութ տեղափոխող մեքենաները հիմնականում գերբեռնված են լինում, ինչի հետևանքով վնասվում են ավտոճանապարհները։ ՔՏՀԱ-ից էլ բեռնատար ավտոմեքենաների գերբեռնվածությունը պայմանավորել են վարորդների կողմից կշեռքները վնասելու դեպքերով, ապա խոստացել՝ ձեռք բերված նոր կշեռքների հետ խնդիրներ չեն առաջանա։ Փաշինյանը հանձնարարական է տվել՝ ձեռք բերել համապատասխան կշեռքները և հարցը ֆունադմենտալ ձևով լուծել։

«Փաստինֆո»-ն գրավոր հարցում էր ուղարկել ՀՀ ՔՏՀԱ ՏՄ՝ պարզելու, թե 2022թ առաջին կիսամյակում ՀՀ ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների վրա քանի ծանրաքաշ և մեծ եզրաչափերով բեռնատար տրանսպորտային միջոց է մշտադիտարկվել և որ մարզերում, քանի դեպքով է խախտում արձանագրվել և քանի տրանսպորտային միջոցների վարորդների նկատմամբ է կազմվել վարչական արձանագրություն, որքան է կազմել տուգանքի չափը և որ ընկերություններին պատկանող ծանրաքաշ և մեծ եզրաչափերով բեռնատար ավտոմեքենաների վարորդների կողմից են արձանագրվել խախտումները։

Կառույցից մեր գրավոր հարցմանն ի պատասխան տեղեկացրել են, որ Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային Մ-1, Մ-2, Մ-3, Մ-4, Մ-5 և Հ-30 ճանապարհներին՝ Արագածոտնի, Արմավիրի, Վայոց Ձորի, Սյունիքի, Գեղարքունիքի և Տավուշի մարզերում 2022 թվականի առաջին կիսամյակի ընթացքում իրականացված մշտադիտարկումների արդյունքում կշռվել է թվով 180 ծանրաքաշ և մեծ եզրաչափերով բեռնատար տրանսպորտային միջոց։ ՔՏՀԱ փոխանցմամբ՝ 2022 թվականի առաջին կիսամյակի ընթացքում ծանրաքաշ և մեծ եզրաչափերով բեռնատար տրանսպորտային միջոցներով փոխադրումների նկատմամբ իրականացված մշտադիտարկումների արդյունքում կշռված թվով 180 տրանսպորտային միջոցներից թվով 68 տ/մ-ների վարորդների նկատմամբ կազմվել են վարչական պատասխանատվության համապատասպան արձանագրություններ, որոնք ըստ «ՎԻՎ» ՀՀ օրենսգրքի 150.3-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ և 4-րդ մասերի համաձայն կարող է առաջացնել 200.000-ական դրամ տուգանք։ Իսկ թե որ ընկերություններին պատկանող ավտոմեքենաների վարորդների կողմից են խախտումներ թույլ տրվել՝ կառույցից չեն մեկնաբանում՝ պատասխանատվության ամբողջ «բեռը» բարդելով վարորդների վրա։ Մասնավորապես, տեսչական մարմինը, վկայակոչելով Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 150.3-րդ հոդվածի, 1-ին, 2-րդ, 3-րդ և 4-րդ մասերը, նշել է, որ արձանագրությունը կազմվում է վարորդների կողմից իրավախախտում կատարելու վերաբերյալ, ուստի արձանագրություն կազմելու և վարչարարություն իրականացնելու համար իրավախախտ է հանդիսանում վարորդը։

Ըստ տեսչական մարմնի՝ փաստորեն, ցանկացած վարորդ կարող է հանքանյութ տեղափոխել, այն էլ՝ գերծանրաբեռնված։ Թե՞, պարզապես, գործ ունենք տեսչական մարմնի ու հանքարդյունաբերությամբ զբաղվող ընկերությունների դավադիր համաձայնության, եթե չասենք կոռուպցիոն համաձայնության հետ, ըստ որի՝ առանձին ընկերությունների թույլատրվում է սահմանվածից ավել ծավալով հանքանյութ փոխադրել՝ գերշահույթ ստանալու համար, իսկ 200 հազար դրամ տուգանք վճարելը դրա դիմաց ջրի կաթիլ է օվկիանոսում, էլ չենք խոսում պետությանը պատճառվող վնասի մասին։ (Ի դեպ, այդ ընկերությունների վերաբերյալ տվյալներն ունենք, ու առաջիկայում կհրապարակենք-խմբ)

Հետեւապես՝ զարմանալ, որ, այսպես կոչված, վարչական պատասխանատվության ենթարկվելուց հետո նույնասեռ զանցանքները շարունակվում են, պետք չէ։ Ավելին, պետական մարմինը եւս առնվազն երկու դեպքում արձանագրել է կրկնակի խախտման փաստը, բայց կրկին հրաժարվել նշել, թե որ ընկերությունների վարորդների մասին խոսքը։

«Փաստինֆո»-ի ուղիղ հարցին, թե որ ընկերություններին պատկանող ծանրաքաշ եւ մեծ եզրաչափերով բեռնատար տրանսպորտային միջոցների վարորդների նկատմամբ են կազմակվել վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրությունները՝ տեսչական այդ մարմինն ուղղակի շրջանցել է։

Պետական կառավարման համակարգում կարծես թե այնքան էլ լուրջ չեն վերաբերվում Փաշինյանի հանձնարարություններին, եթե , իհարկե, բացառենք, որ Փաշինյանը թղթեր լրացնելու ու հանրությանը ներկայացնելու համար տալիս է այլ հանձնարարականներ, իսկ տեսախցիկներից այն կողմ՝ այլ։

Միայն երեկ կառավարության նիստում Փաշինյանը հայտարարեց, որ դեռեւս 2020 թվականի օգոստոսին Բեյրությում տեղի ունեցած պայթյունից հետո հանձնարարական է տվել համապատասխան գերատեսչություններին՝ հավաքել տեղեկատվությունը բոլոր հնարավոր այն օբյեկտների, ընկերությունների վերաբերյալ, որոնք գործ ունեն պայթյունավտանգ նյութերի հետ և այն օբյեկտների վերաբերյալ, որտեղ կարող են լինել մեծ քանակի պայթյունավտանգ նյութեր: Այդ հանձնարարության մասին հիշել են միայն 2022 թվականի օգոստոսի 14-ի ողբերգությունից հետո ու Փաշինյանը ստիպված է երկու տարի անց տալ նոր հանձնարարություն՝ պարզելու, թե ինչպես է կատարվել իր նախկինում տված հանձնարարությունկը կամ ընդհանրապես կատարվել է, թե ոչ։ Նույնն այս դեպքում է՝ Փաշինյանը բողոքում է ու հանձնարարում, որհետեւողական լինեն նախատեսվածից ավելի ծանր բեռնվածությամբ բեռնափոխադրումների նկատմամբ, իսկ տեսչական մարմինն այդ ընկերություններին վերցնում է իր հովանու ներքո։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

12:49 19/08/2022  |  ԼՐԱՀՈՍՆիկոլ Փաշինյանը Վրաստան է մեկնել բավական ներկայացուցչական կազմով
11:38 19/08/2022  |  ԼՐԱՀՈՍ2022թ. առաջին կիսամյակում բյուջեի կատարումը շեղվել է պլանից շուրջ 205 մլրդ դրամով
11:22 19/08/2022  |  ԼՐԱՀՈՍԷդգար Ղազարյանը հանդիպում է խնդրել՝ Փաշինյանի հետ քննարկելու նրա հրաժարականը
11:17 19/08/2022  |  ԼՐԱՀՈՍՎարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալն ԱՄՆ-ում տուն է գնել 585 հազ․ դոլարով՝ առանց վարկային միջոցների․ «Հետք»
10:36 19/08/2022  |  Մամուլ«Արատավոր պրակտիկան» արմատախիլ անելու մասին հայտարարությունները լոկ հաճելի ստեր են եղել. Փաշինյանը խաբել է. մաս 72. «Ժողովուրդ»
10:19 19/08/2022  |  ՄամուլՀայկական կողմը երկու ֆրոնտով էլ աշխատանքներ է սկսել.«Հրապարակ»
10:15 19/08/2022  |  ՄամուլՔարոզարշավի մեկնարկը չի տրվել.«Հրապարակ»
21:01 18/08/2022  |  ԼՐԱՀՈՍ«Արդեն շուտով երեք անցակետեր կբացվեն․ 0 արժանապատվությու՞ն, թե՞․․․»․ Ավետիք Իշխանյան
14:43 18/08/2022  |  ԼՐԱՀՈՍԵթե մենակ վիզուալ մեր կարուսելներին նայում ես, 70 տոկոսն աղետի նախանշան է.Փաշինյան
14:24 18/08/2022  |  ԼՐԱՀՈՍ«Տաթև-Աղվանիի» ճանապարհի ասֆալտին 3-րդ շերտ կավելացվի

Արխիվ

[]