ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հայաստանի իշխանությունների թողտվությամբ Ադրբեջանը միջազգային հանրության ուշադրությունն ուղղեց դեպի հայ-ադրբեջանական պետական սահման․ Աշոտյան 08/19/2022 14:15 | ԼՐԱՀՈՍ
Այսպես պատերազմից անմիջապես հետո ԼՂ հակամարտության և Արցախի ճակատագրի վերաբերյալ միջազգային հանրության արձագանքը բավականին հուսադրող էր։ Այս մասին գրում է ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախկին նախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում։
«ԻՆՉ ԿԼԻՆԵՐ,ԵԹԵ...
ՄԱՍ 2. Արցախյան բանակցություններ
Վերլուծության այս մասում փորձենք ավելի մանրամասն անդրադառնալ 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո բանակցային գործընթացում տեղի ունեցած ձախողումներին։
Այսպես պատերազմից անմիջապես հետո ԼՂ հակամարտության և Արցախի ճակատագրի վերաբերյալ միջազգային հանրության արձագանքը բավականին հուսադրող էր։
Առաջին հերթին կարևոր է հասկանալ միջազգային հանրության և հատկապես ԵԱՀԿ Մինսկի Խմբի համանախագահների հիմնական ուղերձները։
Նոյեմբերի 9-ի հայտարարությունից շուրջ մեկ ամիս անց՝ 2020թ-ի դեկտեմբերի 3-ին Տիրանայում շատ կարևոր հայտարարություն տարածեցին ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրների պատվիրակությունների ղեկավարները՝ ՌԴ ԱԳ նախարար Լավրովը, ԱՄՆ փոխպետքարտուղար Ստեֆան Բիգանը և Ֆրանսիայի ԱԳ նախարար Լե Դրիանը։
Հայտարարությունը կարևոր էր դրանում առկա մի քանի ուշագրավ ձևակերպումներով՝
• ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները վերահաստատում են իրենց հաստատակամ հավատարմությունը հակամարտությունների կարգավորման հարցում ուժի և ուժի սպառնալիքի չկիրառմանը։
• Նրանք վերահաստատում են իրենց հետևողական և միասնական դիրքորոշումը՝ հօգուտ հակամարտության մնացած բովանդակային հիմնախնդիրների բանակցային, համապարփակ և կայուն կարգավորման՝ Հայաստանին և Ադրբեջանին քաջ հայտնի հիմնարար սկզբունքներին և տարրերին համապատասխան։
• Համանախագահները նաև վերահաստատում են իրենց աջակցությունը ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի և նրա թիմի շարունակական աշխատանքին։
• Համանախագահ երկրները կոչ են անում Հայաստանին և Ադրբեջանին օգտվել գործող հրադադարից և համանախագահների հովանու ներքո բանակցություններ վարել կայուն և երկարաժամկետ խաղաղության համաձայնագրի շուրջ։
• Նրանք նաև տարածաշրջանից բոլոր օտարերկրյա վարձկանների լիարժեք և արագ հեռանալուկոչ են անում։
Ըստ էության, այս հայտարարությամբ համանախագահ երկրները արձանագրում էին, որ ԼՂ հակամարտությունը կարգավորված չէ, և չնայած պատերազմի արդյունքներին, համապարփակ կարգավորումը պետք է հիմնված լինի հիմնարար սկզբունքների և տարրերի վրա՝ ներառյալ ժողովուրդների իրավահավասարության ու ինքնորոշման սկզբունքը։
Կարևոր է նաև ուժի և դրա սպառնալիքի չկիրառման վերաբերյալ համանախագահների դիրքարոշման ընդգծումը, ինչն անուղղակիորեն դատապարտում էր Ադրբեջանի ագրեսիան։ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի աշխատանքի կարևորումը վկայում է այն մասին, որ առնվազն հետպատերազմյան սկզբնական փուլում ԵԱՀԿ ՄԽ համանախագահները չէին նախատեսում փոփոխել տասնամյակներ շարունակ ձևավորված կառուցակարգերը։
Շատ կարևոր է նաև, որ համանախագահները դեռ այդ ժամանակ հայ-ադրբեջանական խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունները դիտարկում էին ԵԱՀԿ ՄԽ հովանու ներքո, ինչից կարելի է ենթադրել, որ խաղաղության համաձայնագրի ներքո վերջիններս նկատի ունեին նաև ԼՂ հակամարտության համապարփակ և երկարաժամկետ կարգավորումը՝ այդ թվում ԼՂ կարգավիճակի հարցի ճշգրտումը, ինչը և բխում է ԵԱՀԿ ՄԽ մանդատից։
Ի վերջո, հայտարարության տեքստում համանախագահ երկրները արդեն միասնաբար կոչ էին անում հակամարտության գոտուց դուրս բերել օտարերկրյա վարձկաններին, ու թեև Ադրբեջանի կողմից վարձկանների ներգրավման խնդրին պատերազմի ընթացքում համանախագահ երկրներից յուրաքանչյուրը առանձին անդրադարձել էր, սակայն այս հարցում միասնական դիրքորոշման արտահայտումը հետագայում կարող էր կարևոր կռվան դառնալ հայկական դիվանագիտության համար։
Պատերազմից կարճ ժամանակ անց համանախագահ երկրների բավականին հավասարակշռված դիրքորոշումը պատահական չէր․ դա կարող է բացատրվել նաև վերջիններիս այն ակնկալիքով, որ Հայաստանը կարճ ժամանակում կհաղթահարի պատերազմի շոկը և կլծվի Հայաստանի և Արցախի շահերի պաշտպանությանը, ուստի այսպիսով միջազգային հանրությունը՝ ի դեմս համանախագահների, փորձում էր հետագա բանակցային գործընթացի համար վերականգնել առկա կառուցակարգերը և կրկին արժանանալ հայկական կողմի վստահությանը։
Այդ ժամանակ շատ դժվար էր պատկերացնել, որ Հայաստանը համակերպվելու է պարտության արդյունքներին և գնալու է էլ ավելի մեծ զիջումների, ուստի ռազմական գործողությունների վերսկսումից խուսափելու համար շատ կարևոր էր բանակցային գործընթացի վերականգնումն ու դրանից հայկական կողմի նվազագույն ակնկալիքների բավարարումը։
Պատահական չէ, որ պատերազմից կարճ ժամանակ անց Արցախի կարգավիճակի և ինքնորոշման իրավունքի հարցի շուրջ հավասարակշռված, իսկ երբեմն հայանպաստ դիրքորոշումներ արտահայտեցին նաև միջազգային հանրության այլ ներկայացուցիչներ։ Մասնավորապես Ֆրանսիայի խորհրդարանի երկու պալատները Լեռնային Ղարաբաղի անկախությունը հրատապ ճանաչելու անհրաժեշտության մասին բանաձևեր ընդունեցին:
ԵՄ մի շարք հայեցակարգային փաստաթղթերում և պաշտոնական հայտարարություններում նույնպես հիշատակվում էին հիմնարար սկզբունքներն ու Արցախի վերջնական կարգավիճակի որոշման անհրաժեշտությունը։
Արցախի կարգավիճակի հստակեցման և հիմնարար սկզբունքների մասին այդ շրջանում բազմիցս խոսել են նաև ՌԴ, ԱՄՆ ներկայացուցիչները։
Քանի դեռ Հայաստանում մեծ էր իշխանափոխության հավանականությունը, որի արդյունքում երկրի ղեկը կարող էին ստանձնել ավելի կոշտ դիրքորոշում ունեցող գործիչներ, ովքեր Ադրբեջանի նորանոր ոտնձգություններին կարող էին հակադարձել ընդհուպ ուժային մեթոդներով, միջազգային հանրությունը փորձում էր որոշակիորեն զսպել Ադրբեջանի գործողությունները և սիրաշահել հայկական կողմին։
Ուշագրավ է, որ վերջին անգամ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները տարածած պաշտոնական հայտարարության մեջ հիմնարար սկզբունքները հիշատակել են 2021թ-ի ապրիլի 13-ին , ինչը հաջորդել էր Հայաստանում բուռն ներքաղաքական զարգացումներին(ԳՇ հայտարարությունը, արտահերթ ընտրությունների օրակարգը և այլն)։
Այն բանից հետո, երբ ուրվագծվեցին առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրությունները, ԵԱՀԿ ՄԽ-ը և միջազգային հանրությունը սպասողական կեցվածք ընդունեցին, և նույնիսկ Ադրբեջանի ներխուժումը ՀՀ ինքնիշխան տարածք այդ իրավիճակը չփոխեց։
Միջազգային հանրության նման վարքագիծը, իհարկե, պայմանավորված էր նաև ՀՀ իշխանություններից ստացվող ազդակներով։ Եթե հետպատերազմյան առաջին փուլում տարբեր պաշտոնյաներ, այդ թվում արտգործնախարարը երբեմն խոսում էին Արցախի գրավյալ տարածքների դեօկուպացիայի, «անջատում հանուն փրկության» սկզբունքի, Մադրիդյան սկզբունքների, ինքնորոշման իրավունքի, Ադրբեջանի կողմից վարձկանների ներգրավման և պատերազմական հանցագործությունների մասին, ապա հետագա ամիսներին այս թեզերն աստիճանաբար դուրս մնացին ՀՀ պաշտոնատար անձանց խոսույթից, ինչը համոզնունք առաջացրեց, որ այդ խոսույթը բացառապես ներքին լսարանին ուղղված, հանրային դժգոհությունները մեղմելու մանիպուլյատիվ հնարք էր:
Արցախ մեկնող պաշտոնյաների հեռացումը, ՀՀ պաշտոնյաների կողմից ինքնորոշման իրավունքի փոխարեն կարգավիճակի և անվտանգության վերաբերյալ անորոշ ձևակերպումներն ի վերջո իրենց արտացոլումը գտան նաև միջազգային հանրության խոսույթում։
Դրան նպաստեց նաև Ադրբեջանի հետ առանց Արցախի կարգավիճակը հստակեցնելու՝ սահմանազատման և սահմանագծման աշխատանքներ սկսելու, ճանապարհների ապաշրջափակման, ադրբեջանական կողմին որևէ պայմանագրով չնախատեսված նորանոր զիջումներ կատարելու՝ գործող իշխանությունների պատրաստակամությունը։
Ամփոփելով վերոհիշյալը, կարող ենք արձանագրել, որ նոյեմբերի 9-ից հետո Հայաստանում պարտված իշխանության պահպանումը զգալիորեն թուլացրեց ՀՀ դիրքերը ինչպես ռազմաճակատում, այնպես էլ դիվանագիտական ճակատում։
Բաքվին հաջողվեց բանակցային օրակարգից դուրս մղել հայկական դիվանագիտության տասնամյակների աշխատանքի արդյունքում ձևավորված Մադրիդյան սկզբունքները, Ադրբեջանը խուսափեց 2020թ-ի սանձազերծած պատերազմի և ռազմական հանցագործությունների համար միջազգային պատասխանատվությունից, շարունակում էր որպես պատանդ պահել հայ գերիներին՝ ՀՀ ինքնիշխան տարածքից գերևարելով նոր զինվորականների։
Ադրբեջանը Հայաստանի հետ բանակցային օրակարգը լցրեց երկրորդական հարցերով, որոնք որևէ կապ չունեին Արցախի ժողովրդի իրավունքների հետ։ Հայաստանի իշխանությունների թողտվությամբ Ադրբեջանը արցախա-ադրբեջանական գործընթացից միջազգային հանրության ուշադրությունը աստիճանաբար ուղղեց դեպի հայ-ադրբեջանական պետական սահման, Արցախի և արցախցու ճակատագիրը թողնելով լուսանցքում և հող նախապատրաստելով ավելի մեծ զիջումների համար։
Ու չնայած բոլոր ձախողումներին, դեռ պահպանվում էր ստեղծված իրավիճակից քիչ թե շատ արժանապատիվ ելքեր գտնելու հնարավորությունը, սակայն դրա համար անհրաժեշտ էր ամեն կերպ կանխել պարտված իշխանության հետագա պաշտոնավարումը։
Շարունակելի...»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից