ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հայաստանը գտնվում է ներքին անկայունության շատ վտանգավոր փուլում․ Անվտանգությունը՝ որպես համախմբման օրակարգ․ Վահե Հովհաննիսյան 08/18/2022 19:38 | ԼՐԱՀՈՍ
Սա շատ վտանգավոր փուլ է, որը պահանջում է զգոնություն, զսպվածություն և խորքային լուծումներ։ Այս մասին իր հոդվածում գրում է Այլընտրանքային նախագծեր խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը։
«Հայաստանը գտնվում է ներքին անկայունության շատ վտանգավոր փուլում։ Պայթյուններ, հրդեհներ, ահաբեկչական ահազանգեր, տարհանումներ, փլուզումներ, խոշոր վթարներ. սա արդեն մեր կենցաղն է։ Ամենօրյա լրահոսը լի է հանրային տագնապով և սահմռկեցուցիչ վթարներով։
Սա ունի երկու խորքային պատճառ։ Նախ՝ մենք չենք կարողանում փակել պատերազմի էջը։ Դա հնարավոր է միայն նոր իշխանության ձևավորման և երկրում նոր մթնոլորտի հաստատման դեպքում։ Պատճառներից երկրորդը պետական ինստիտուտների գործունեության խայտառակ ցածր որակն է, որ մոտենում է ներքին անկառավարելիության աստիճանին։ Բացի այն, որ համակարգը լցվել է անգիտելիք յուրայիններով, պետական համակարգի և պետական ինստիտուտների առաջ դրվում է բացառապես մեկ խնդիր՝ իշխանության պահպանում։
Սա շատ վտանգավոր փուլ է, որը պահանջում է զգոնություն, զսպվածություն և խորքային լուծումներ։ Միաժամանակ ուզում եմ ընդգծել փրկարար և այլ հատուկ ծառայությունների անձնակազմերի անձնուրաց, անձնազոհ աշխատանքը։
Կա մի այլ սուր խնդիր, որն իր մեջ հսկայական ռիսկեր է պարունակում։ Թե´ մինչև 2018-ը, թե´ 2018-ից հետո քաղաքում տրվել են, բառիս բուն իմաստով, մահաբեր շինթույլտվություններ։ Կառուցվում են շենքեր՝ առանց անվտանգության որևէ նորմի պահպանման։ Հենց հիմա Երևանում կառուցվում են շենքեր, որոնք վաղը կարող են դառնալ խոշոր աղետների հասցեներ։ Ամեն նեղ անկյունում խցկված են բազմաբնակարան, բազմահարկ շենքեր. Աստված չանի՝ վաղը մի բան լինի, ասելու են՝ ինչո՞ւ այսպես եղավ։
Լինի մի պարզ լրագրողական հետաքննություն՝ հենց հիմա կառուցվող շենքերի, շինությունների շուրջ, ու մենք կպատկերացնենք, թե ինչ ռիսկերի առաջ ենք։ Սուրմալուի ողբերգությունը պիտի դառնա մեծ ահազանգ ու ցավոտ խթան՝ ստուգելու և վերստուգելու բոլոր կասկածելի անվտանգությամբ շենքերն ու տարածքները, անհրաժեշտության դեպքում՝ վերանայելու շինթույլտվություններն ու խստացնելու շահագործվող տարածքների անվտանգության պահանջները, գտնելու հնարավոր լուծումները։ Պետք է մոբիլիզացնել համապատասխան գիտելիք ու փորձ ունեցող մասնագետներին՝ անկախ քաղաքական հայացքներից ու կուսակցական աստիճանակարգից։ Անվտանգությունը պետք է վերջապես դառնա երկրի թիվ մեկ օրակարգային հարցը։
Մենք չենք նկատում, մենք արդեն հարմարվել ենք, բայց աղետն արդեն մշտապես ապրում է մեզ հետ։ Սա նորմալ չէ։ Հերիք է այս փոքր երկրին այսքան աղետ ու մահ։ Որպես առաջին քայլ՝ անվտանգությունը՝ ներքին և արտաքին, պետք է դառնա հանրային տոտալ պահանջ, պետք է «կազմակերպել» այդ պահանջը, պետք է ձևավորվի այդ պահանջին բովանդակային, կազմակերպչական տեսք տվող քաղաքական-հասարակական շարժում, միավոր կամ մի այլ ձևաչափ, որը կբերի մեր երկիրը ներքին և արտաքին անվտանգության որոշակի կայուն մակարդակի»,- գրել է Հովհաննիսյանը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ