ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Պատկան մարմիններն այստեղ մեղքի իրենց բաժինը չունե՞ ն. ԱԻ փոխնախարարի արձագանքը. «Հրապարակ» 08/16/2022 09:38 | Մամուլ
«Հրապարակ» թերթը գրում է․ ««Սուրմալու» տոնավաճառում երեկ շարունակվում էին որոնողափրկարարական աշխատանքները։ ԱԻ փոխնախարար Արտյուշ Գրիգորյանը մեզ հետ զրույցում ասաց, որ առավոտվա դրությամբ դեռ որոնվում էին 16 անհետ կորած քաղաքացիներ։ Փոխնախարարից հետաքրքրվեցինք, թե ունե՞ն, արդյոք, նախնական վարկած՝ ինչից կարող էր առաջացած լինել պայթյունը։ Գրիգորյանն ասաց՝ հարուցված է քրեական գործ, ընթանում է նախաքննություն եւ նախաքննությունը կարող է պարզել, թե որն է եղել պայթյունի պատճառը։ Նա դժվարացավ ասել՝ արդյոք կա՞ պետական մարմինների մեղքի ու պատասխանատվության բաժինը, որ ժամանակին չեն ապահովել պատշաճ վերահսկողություն անվտանգության կանոնների պահպանման եւ հայտնաբերված խախտումները վերացնելու հարցում։ Առհասարակ, ոչ ոք չի ցանկանում պատասխանատվություն վերցնել իր վրա: Մինչդեռ, եթե սա կազմակերպված պայթյուն` տեռակտ չէր, ապա մնում է հակահրդեհային անվտանգության կանոնների խախտումը, որի համար, վստահաբար, կան պատասխանատուներ, այդ թվում՝ պատկանմարմիններից, որոնք պատշաճ վերահսկողություն չեն իրականացրել եւ մատների արանքով են նայել այս խնդրին։
«Այս պահին իրականացվում են որոնողափրկարարական աշխատանքներ, աշխատանքներին ներգրավված են արտակարգ իրավիճակների նախարարության տարբեր ստորաբաժանումներ, ներգրավել ենք նաեւ մեր մարզերի ստորաբաժանումներին, ովքեր հիմա շարունակում են իրականացնել փրկարարական աշխատանքներ, ինչպես տեսնում եք՝ ահռելի ծավալի փլատակներ կան։ Երեկ, օրվա ընթացքում, մինչեւ առավոտ, մոտավորապես 500 մեքենա փլատակներ են դուրս բերվել, աշխատանքները շարունակվում են։ Հրդեհաշիջման աշխատանքները հիմնականում դադարեցվել են, որոշակի բռնկումների դեպքում հրդեհաշիջում իրականացվում է, բայց այս պահին իրականացվում են առավելապես որոնողափրկարարական աշխատանքներ»,- ասաց Գրիգորյանը՝ նշելով, որ ունենք 16 անհետ կորածի վերաբերյալ ահազանգ, 7 զոհ եւ 50-ից ավելի տուժած քաղաքացիներ, որոնց կյանքին վտանգ չի սպառնում։
- Պայթյունի պատճառների մասով ամենատարբեր վարկածներ են շրջանառվում, ընդհուպ՝ ահաբեկչություն, բայց ավելի հավանական է համարվում հրդեհային անվտանգության կանոնների խախտումը։ Ձեր վարկածը ո՞րն է։
- Ես զերծ կմնամ որեւէ մեկնաբանություն կամ վարկած առաջ քաշելուց, հիմա ոստիկանությունում քրեական գործ է հարուցված, ընթանալու է նախաքննություն, էս պահին մեր կարեւորագույն եւ հիմնական աշխատանքը որոնողափրկարարական աշխատանքներ իրականացնելն է։ Կարծում եմ՝ այդ հարցին պետք է պատասխանեն ոստիկանության մեր գործընկերները։
- Տեղեկացանք, որ քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմինն անցած տարի ստուգումներ է իրականացրել, խախտումներ է հայտնաբերել, արձանագրել է ու թողել հեռացել։ Հիմա մեղադրանքն ավելի շատ նրանց են ուղղում, որ եթե անվտանգության կանոնների խախտում է եղել, ինչո՞ւ են այդպես թողել, ինչո՞ւ հետեւողական չեն եղել անվտանգության կանոնների պահպանման հարցում։
- Ես տեղյակ եմ, որ իրականացվել են ստուգումներ, բայց ստուգումների արդյունքում ինչ է տեղի ունեցել, ես չունեմ տեղեկատվություն։ Կարծում եմ՝ տեսչական մարմնի գործընկերները կպատասխանեն այդ հարցին։
- Պատկան մարմիններն այստեղ մեղքի իրենց բաժինը չունե՞ ն, որովհետեւ այստեղ մեկ տարի առաջ էլի էր հրդեհ եղել ու էլի, ենթադրաբար, անվտանգության կանոնների խախտման հետեւանքով։ Փաստորեն, մենք ո՛չ դասեր ենք քաղել, ո՛չ էլ այդ խախտումների վերացման ուղղությամբ քայլեր ենք ձեռնարկել:
- Ես կարծում եմ, որ պետք է սպասենք նախաքննությանը, որպեսզի պարզվեն հրդեհի առաջացման պատճառները, եւ, այնուհետեւ, համապատասխանաբար արդեն կլինեն համապատասխան ցուցումներ։
- Այդուհանդերձ, չկա՞ թերացում պատկան մարմինների կողմից, որ չեն վերացրել խախտումները, որպեսզի այս իրավիճակը չառաջանար։
- Թույլ տվեք՝ ես զերծ մնամ մեկնաբանություններից, ես՝ որպես արտակարգ իրավիճակների նախարարության ներկայացուցիչ, մեզ էս պահին առավել հետաքրքիր է, որպեսզի մենք 24-ժամյա ռեժիմով եւ մաքսիմալ արդյունավետ իրականացնենք որոնողափրկարարական աշխատանքները։ Մնացած հարցերը, յուրաքանչյուր գերատեսչություն, կարծում եմ, իր լիազորությունների սահմաններում ճիշտ կլինի, որ իրենք պատասխանեն Ձեր հարցերին»:
Մանրամասները՝ «Հրապարակ» թերթի` 16.08.22թ. համարում։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ
- 11/22/2024 16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ
- 11/22/2024 16:31 Երևանում նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում «Shacman» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է. կա վիրավոր
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից