Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/19/2025   15:15 Պուտինը Լուկաշենկոյին հաջողություն է մաղթել առաջիկա ընտրություններում 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/19/2025   14:41 Նիգերիայում բենզատարի պայթյունի հետեւանքով 70 մարդ Է զոհվել 01/19/2025   14:36 Հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն 01/19/2025   14:14 Իսրայելը բանտերից ազատ կարձակի 90 պաղեստինցի կանանց՝ ՀԱՄԱՍ-ի երեք պատանդների դիմաց 01/19/2025   14:03 Ռուսաստանում ևս Tiktok-ի աշխատանքում խափանում է տեղի ունեցել 01/19/2025   13:45 Արագածոտնի մարզի Թալին համայնքում գործարկվելու են էլեկտրական շչակներ 01/19/2025   13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր 01/19/2025   13:13 Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այսօր 01/19/2025   13:00 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը 01/19/2025   12:48 Ադրբեջանը ռուս-իրանական վերահսկողության տակ է անցնում. քաղաքագետ 01/19/2025   12:29 Բայդենը փորձում է բարդացնել Ռուսաստանի հետ հարաբերությունները Թրամփի համար. Լավրով 01/19/2025   12:12 Կատարվելու են պայթեցման աշխատանքներ 01/19/2025   11:52 Ադրբեջանում պահվող հայ գերիների գործով երկու գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ 01/19/2025   11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է 01/19/2025   11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա 01/19/2025   10:59 Ոստիկանական մեքենայի մասնակցությամբ ՃՏՊ՝ Ադրբեջանում․ երկու երեխա է մահացել 01/19/2025   10:44 Tik Tok-ն արգելափակվել է ԱՄՆ-ում 01/19/2025   10:27 Հանրապետությունում առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/19/2025   10:10 Թրամփը ժամանել Է Վաշինգտոն երդմնակալության 01/19/2025   09:52 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար 01/19/2025   09:36 Կալիֆորնիայի բնակչուհին պատմել է, թե ինչպես են հարեւանները փրկել իր տունը կրակից 01/19/2025   09:21 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան 01/18/2025   15:18 Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ» 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ)

Ճգնաժամային հաղորդակցությունը խուճապը կանխող երեք հիմնասյուն ունի․ Նիկոլայ Գրիգորյան 08/16/2022   16:13  |  ԼՐԱՀՈՍ

Փրկարար ծառայության տնօրենի նախկին տեղակալ, գեներալ-մայոր Նիկոլայ Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«ԴԻՄԱԿԱՅՈւՆ ՀԱՅԱՍՏԱՆ, ԱՆՎՏԱՆԳՈւԹՅԱՆ ԵՎ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՄՇԱԿՈւՅԹ

Ճգնաժամային կառավարում, ճգնաժամային հաղորդակցություն, աղետների ռիսկի կառավարում, հանրային իրազեկում, կառավարման մարմինների և բնակչության պատրաստվածություն

Սիրելի՛ լրագրողներ, կներեք, որ ձեր հարցերին անցած օրերին չպատասխանեցի: Սա մի փոքրիկ ակնարկ է աղետներին արձագանքման դժվարությունների ու խնդիրների վերաբերյալ: Կներեք, եթե ինչ որ կետ կամ տերմին լավ չեմ մտաբերել:

Ամբողջ աշխարհն այսօր պարզագույն արձագանքման քաղաքականությունից, ինչպիսին էր Սպիտակի երկրաշարժի ժամանակ, ռիսկերի նվազեցման միջոցով մոտեցել է ռիսկերի կառավարման քաղաքականությանը, երբ գնահատվում են բոլոր վտանգները, դրանցից առաջացող ռիսկերը, ու քայլեր են ձեռնարկվում, որ այդ ռիսկերը բացառվեն կամ նվազագույնի հասցվեն, հզորացվեն կարողություններն ու նվազեցվի խոցելիությունը, որ երկրներն ավելի պատրաստված ու դիմակայուն լինեն:

Աշխարհի ոչ մի երկիր, ինչքան էլ որ այն զարգացած ու դիմակայուն լինի, ապահովագրված չէ բնական, տեխնածին, համաճարակային, բնապահպանական, ահաբեկչական, դեպք-պատահարներից: Բայց հենց արձագանքումից, որոնողափրկարարական և վթարավերականգնողական աշխատանքների օպերատիվությունից ու արդյունավետությունից է կախված գնահատականը՝ հզո՞ր է այս երկիրը, պատրաստված է, հոգատար ու սրտացավ վերաբերմունք ունի իր քաղաքացու նկատմամբ, թե՞՝ միշտ մի աղետ կամ մի վնաս գալիս են այդ երկրին անպակաս, ու բնակչությունն էլ վերջում մենակ է մնում իր դարդ ու ցավի հետ:

ԻՆՉՊԵՍ Է ՏԵՂԻ ՈւՆԵՆՈւՄ ԱՐՁԱԳԱՆՔՈւՄԸ ՄԵԶԱՆՈւՄ

Սպիտակի ժամանակ փրկարար չունեցող Հայաստանն այսօր աշխարհի լավագույն փրկարարներ ունեցող երկրների շարքում է՝ ԻՆՍԱՐԱԳ-ի անդամ, կազմակերպություն, որի մարզված անդամները լավագույնս հանդերձավորված ու տեխնիկապես հագեցված են, պատրաստ համագործակցված աշխատելու խոշոր բնակավայրերում:
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ստացվում է ահազանգը՝ պայթյունի վերաբերյալ հրդեհի բռնկմամբ: Դեպքի վայր մեկնած առաջին անձնակազմերը նաև հետախուզական գործառույթ են իրականացնում ու զեկուցում իրենց տեսածի և դեպքի վայրի բարդության աստիճանի ու իրական չափերի վերաբերյալ:
Քանի որ կա ահազանգ պայթյունի վերաբերյալ, բնականաբար, գործարկվում է նման դեպքերի համար նախատեսվող համատեղ պլանը՝ ոստիկանության, առողջապահության, ՊՆ-ի և անվտանգության ծառայության հետ: Իրականացվում է նաև օդային հետախուզություն:
Գնահատելով դեպքի վայրի ընդհանուր պատկերը, վտանգն ու ռիսկերը, անջատելով գազն ու էլեկտրականությունը, որոշում է կայացվում որոնողափրկարարական աշխատանքները սկսելու վերաբերյալ, ճշգրտվում են մուտքի ուղիները:

Առաջին նախապայման. ոչ մեկն իրավունք չունի հրշեջ-փրկարարին մտցնել տարածք, որտեղ նրա կյանքին վտանգ է սպառնում: Ինչքան էլ, որ անձնազոհության ու խիզախության օրինակներ ցույց տված լինեն մեր փրկարարները, նրանք իրենց գործը կարող են անել միայն կառավարվող ռիսկի պայմաններում: Նաիրիտի հրդեհ-պայթյունների ժամանակ հիշում ենք մեր փրկարարների անձնազոհությունը, երբ որոնողափրկարարական աշխատանքն ու հրդեհաշիջումն ուղեկցվում էին նոր պայթյուններով: Փառք Աստծո, միայն թեթև վնասվածքներ ու ծխահարումներ:

2001 թվականի սեպտեմբերի 11-ին, ռիսկը սխալ գնահատելու պատճառով Նյու Յորքում, փլվող շենքերի տակ մնացին 341 հրշեջ, երկու պարամեդիկ, 60 ոստիկան և շտապ օգնության 8 աշխատակից:
1986 թվականի ապրիլի 26-ին Չեռնոբիլի աղետին արձագանքող հրշեջները տեղյակ չէին իրենց պատուհասող վտանգի չափերին, չգիտեին՝ ինչ վիշապի երախ էին մտնում:
Մինչ հրշեջ-փրկարարներն, արդեն ճշտված ուղղություններով, գործի անցնեն ներկայացնենք նաև մյուս ծառայությունների աշխատանքը:
Ոստիկանություն՝ հետաքննություն, տարածքի շրջափակում, նյութական արժեքների պահպանում: Աղետի գոտում գտնվող անձանց տարհանում-վտանգավոր գոտուց հեռացում:

Օպերատիվ հետախուզական գործունեություն՝ դեպքի վայր, ականատեսներ, տուժածներ, նրանց հարազատներ. ով ինչ է տեսել, ովքեր են տուժել, ում մոտ ինչ նկարած նյութեր կան, որ հետո քննիչների համար ավելի դյուրին լինի աշխատանքը: Փրկարարների ու բժիշկների հետ միասին տուժածների անձի հաստատում. որին որ հիվանդանոց տեղափոխեցին:

Վերջնական տվյալները հավաքվում են ՃԿԱԿ-ում, որոնք անընդհատ ճշգրտվում են, նույնը անհետ կորածներինն ու մահացածներինը: Հիշեցվում է 911 հեռախոսահամարը, որտեղ կարող են զանգել ինչպես տեղեկություն հաղորդելու այնպես էլ ստանալու համար:

Ազգային անվտանգության ծառայության գործն էլ պատահարի պատճառահետևանքային կապերի վարկածների մշակումն է, վերլուծությունը, իրավիճակի զարգացման հետագա սցենարների մոդելավորումն ու կանխարգելումը, և օպերատիվ այլ գործողություններ:
Անհրաժեշտության դեպքում գործի են անցնում ԱԻՆ, ՊՆ և ոստիկանության ներքին զորքերի սակրավորները:

Դեպքի վայրին մոտ, անվտանգ տարածքում, բացազատվում է օպերատիվ կառավարման միջգերատեսչական շտաբը՝ բոլոր արձագանքող կազմակերպությունների, նաև քաղաքապետարանի, ջուր գազ, լույս, ընդհուպ հիդրոմետի ներգրավմամբ՝ եղանակի կանխատեսում, քամու ուղղություն և այլն: Շտաբը կահավորված է բոլոր գերատեսչությունների փոխկապակցված համակարգիչներով համապատասխան անհրաժեշտ տեղեկությունների շտեմարանններով: Էկրաններիn դեպքի վայրն է՝ բոլոր ռակուրսներով, աշխատում են նաև դրոնները:
Առանձին վրաններում են տեղակայվում բժշկական և հոգեբանական ծառայությունները:
Կապը, լույսը, առաջին անհրաժեշտության ապրանքներ, գործիքներ, պահեստամասեր, սնունդ, ջուր

Բնապահպանական ծառայությունը զգուշացնում է՝ արտազատվող ծուխն արդյոք վտանգավոր է, թե ոչ: Այդ մասին պետք է իրազեկել նաև բնակչությանը՝ ինչքանով է վտանգավոր, ինչ է այրվում, ինչ նյութեր կան, մարդիկ հեռու գնան, հարակից շենքերում պատուհանները փակեն, ինչ անեն, կամ էլ մի անհանգստացեք՝ առողջարար ծուխ է:
Դեպքի վայրում աշխատողներն ու նրանց հետևող-ղեկավարող անձինք ծխապատ ու վտանգավոր տարածքում կրում են պաշտպանիչ սաղավարտներ և անպայման դիմակներ:

Թե չէ, ինչ է նշանակում ԱԻ նախարարի ծխահարումը, և հաստատ, նաև այլ մարդկանց ու բազմաթիվ: Հա, կարող ենք ասել, որ աշխարհում նման դեպքեր շատ են եղել, և ասենք անցած տարի հենց Ռուսաստանի ԱԻ նախարարը զոհվեց ընդամենը ուսումնավարժության ժամանակ: Նա էլ հո փորձառու էր, 55 տարեկան, եղել էր Պուտինի համհարզն ու անձնական անվտանգության ծառայության աշխատակիցը:
Բոլոր դեպքերում, բոլոր արձագանքողները պիտի մտածեն իրենց կյանքի ու առողջության, իրենց անվտանգության մասին:

Մտածեցինք, բացազատվեցինք, փողրակներն արդեն պատրաստ են, մեքենաները լիքն են ջրով, օգնելու պատրաստ կանգնած են քաղաքապետարանի լիցքավորված ջրատարները, ինչպես միշտ մոտերքում ջրային ավազան, ավազի պարկեր ու աշխատող հիդրանտներ չկան:
Բայց առաջին քայլերը կապված են մարդկանց կյանքը փրկելու հետ: Համապատասխան աշխատակիցների և օպերատիվ ծառայությունների հետ նայում են շենքի հատակագիծը, վկաներից-ականատեսներից ճշտում են փլատակներում մնացած մարդկանց թիվն ու հնարավոր գտնվելու վայրերը: Քրեական հետախույզները թափ են տալիս շենքի տերերին, բացի պահեստավորածից ուրիշ ինչ կարող էր պահված լինել փլուզված շենքում՝ ինչ-որ պայթուցիկներ, զենք-զինամթերք: Այդ ամենը ճշտելուց և տեղեկություն փոխանակելուց հետո սկսվում են որոնողափրկարարական աշխատանքները, որոնց խանգարում են քամուց մոլեգնող կրակի ալիքները: Մեծ ծավալի ջրի օգտագործումը, սկզբում հրդեհաշիջման իրականացումը, ծխարձակման մեծ ալիք կբերի, որը փլատակներում մնացած մարդկանց կյանքի շանս չի թողնի:
Մենք ավելի ծանր պատկեր ունեինք Սպիտակի երկրաշարժի ժամանակ, երբ փլուզված շենքերի ընդերքում օրերով ու շաբաթներով մոլեգնում էին հրդեհները: Հին հրշեջները ձեզ կարող են պատմել այդ շարունակական դժոխքի մասին:
Այն ժամանակ մենք միայն հրշեջներ ունենք, իսկ հիմա բարձրակարգ մոտ երեք հազար հրշեջ փրկարար, մեզ հետ համագործակցող հասարակական ջոկատներ, խոշոր դեպքերի արձագանքման պլան, որտեղ ներառված են ոչ միայն հասարակական կամավոր և գերատեսչական ջոկատները, այլև Հայկական Կարմիր խաչը, բանակը, ոստիկանությունը: Եվ հերթափոխով նրանց աշխատանքի արդյունավետ կազմակերպումը ճգնաժամային կառավարման կետերից մեկն է:
Խոշոր աղետների՝ ուժեղ երկրաշարժերի դեպքում բնակչության պաշտպանության պլաններում հաշվարկված են մեր բոլոր ներքին ռեսուրսները, ծագող կարիքները, և ինչքան օգնության կարիք կլինի պահանջվող այլ երկրներից, միջազգային կազմակերպություններից, միջպետական կազմավորումներից:

Սուրմալուի տարածքում մեր երկրի արտակարգ իրավիճակների արձագանքման համակարգի արդյունավետության գնահատականը ես չէ, որ պիտի տամ. թող վերլուծեն, գնահատեն, կարևորը՝ դասեր քաղեն ու սերտեն, բայց կցանկանայի անդրադառնալ ճգնաժամային հաղորդակցությանն ու հանրային իրազեկմանը:

Ճգնաժամային կառավարման արդյունավետության հիմնաքարը ճշգրիտ լրատվությունն է:

Լրատվությունն արտակարգ իրավիճակներում նման է սննդի, այն պետք է տրվի ժամանակին և անհրաժեշտ քանակով:
Ճգնաժամային հաղորդակցությունը կառավարման մարմինների միջև, տեղեկատվական ներքին միջգերատեսչական հոսքերի կառավարում, հաղորդակցություն լրատվամիջոցների ու բնակչության հետ, հանրային իրազեկում, տեղեկատվական պլանների կյանքի կոչում, Միջգերատեսչական միացյալ լրատվական կենտրոնի գործարկում, շարժական լրատվական կենտրոնի տեղակայում դեպքի վայրի մոտ՝ շտաբին կից:
Կա աղետը, իրականությունը և դրա պատկերը լրատվամիջոցներում: Ոչ մեկը չի կարող ժխտել, որ նման մեծ աղետները նաև քաղաքական հնչողություն են ստանում, ու նաև լրատվական քաղաքականությունից է կախված կառավարման մարմինների հեղինակությունն ու արձագանքման ծառայությունների աշխատանքի արդյունավետությունը՝ երբ մարդիկ քեզ անվերապահ վստահում են, հավատում են ու աջակցում:

ԱԻՆ լրատվականը, որը կառավարում էր տեղեկատվական հոսքերի վտակներ, կարճ ժամանակում հայտնվում է հեղեղ կառավարելու փաստի առաջ, իսկ պահանջարկն ու հոսքերն անընդհատ աճում են:

Միջգերատեսչական լրատվական միացյալ լրատվական կենտրոնը, որի պլանները նախօրոք մշակվում են և ուսումնավարժությունների միջոցով խաղարկվում ու սրբագրվում, հնարավորություն է ընձեռում աճող ինտենսիվությամբ ներկայացնել արձագանքող բոլոր կազմակերպությունների փոխգործակցված աշխատանքը՝ ինչ ուժեր են ներգրավվել, ով ինչ է անում:

Ընտրվում են հիմնական խոսնակները՝ շարքայինից մինչև նախարար, բժիշկ ու ոստիկան, և այդ խոսնակները հետևողական ու տեղեկատվական նույն աղբյուրից օգտվելով, առանց միմյանց հակասելու և հերքելու-ուղղելու, առանց լրատվամիջոցների հետ բանավիճելու պատմում են կատարվող աշխատանքների ու արդյունքների մասին, փրկվածների ու տուժածների մասին, դժվարությունների ու բարդությունների մասին:

Մոնիտորինգի բաժինը ներկայացնում է, թե ինչ թյուրըմբռնումներ կան լրատվամիջոցներում, կոպիտ սխալներ կամ անճշտություններ, ինչ են խոսում բնակչության մեջ, և խոսնակին ներկայացվում է տեքստ, որտեղ այդ ամենը հաշվի է առնված, ուղղված, ճշտված, հուզող հարցերին պատասխանած:

Ճգնաժամային հաղորդակցությունը խուճապը կանխող երեք հիմնասյուն ունի` ինչ է տեղի ունեցել, ինչ են անում կառավարման մարմինները և ինչ պիտի անեն աղետի գոտում հայտնված մարդիկ`նրանց վարքականոնները:

Արտակարգ իրավիճակների լրատվությունը պիտի լինի ազատ ու ճշմարիտ, օպերատիվ ու օբյեկտիվ, չեզոք, անաչառ ու ամբողջական, կոնկրետ ու կոռեկտ, արժանահավատ, վստահելի, մարդկային ու մարդասիրական:
Կառավարման մարմնի յուրաքանչյուր ներկայացուցիչ պարտավոր է իր խոսքն սկսել կամ կարևոր հատվածում անդրադառնալ ցավակցությանն ու ապրումակցմանը զոհերին ու նրանց հարազատներին. դա մշակույթ է, կարեկից մարդ լինելու մշակույթ:
Ուղիղ տասը տարի ամերիկացիների հետ մշակեցինք ու կյանքի կոչեցինք միջգերատեսչական միացյալ լրատվական կենտրոնի գաղափարը, երբ արտակարգ իրավիճակում, ճգնաժամի ժամանակ երկիրը խոսում է մեկ ձայնով:

Տեղեկատվական անվտանգության և ընդհանրապես՝ ազգային անվտանգության ծանրաքարշ ու մեծամաշտաբ ռիսկերից են կեղտով, մաղձով, ապատեղեկատվությամբ, հայհոյանքով ու նպատակաուղղած տրոլներով խցանված տեղեկատվական խողովակները, որոնք ոչ միայն անառողջ մթնոլորտ, անպտուղ մուննաթ, նիհիլիզմ, թշնամություն, բացասական ֆոն, երկպառակություն, հուսալքություն և ևս մի քանի էջ սև ու մուգ տառերով փորագրած կազմալուծող հետևանքներ ու մթնոլորտ են ձևավորում, այլև հիմք են ստեղծում, որ արտակարգ իրավիճակներում և պատերազմի ժամանակ տեղեկատվական այդ խողովակներն արդյունավետ չգործեն, անհրաժեշտ տեղեկատվությունը թիրախային խմբերին չհասնի, վստահություն չներշնչի, եղած կեղտն ամբողջությամբ դուրս գա ջրի երես ու թունավորի բոլորիս»:

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

16:03 16/08/2022  |  Արտակարգ պատահարներՍյունիքի մարզի Աղիտու գյուղում այրվում է երկհարկանի տուն
15:49 16/08/2022  |  ԼՐԱՀՈՍՄահացած հայտնաբերված 16 քաղաքացիներից նույնականացվել են 14-ը. ԱԻՆ
15:05 16/08/2022  |  ԼՐԱՀՈՍ«Սուրմալու» առևտրի կենտրոնում հրդեհը մեկուսացվել է. անհետ կորած է համարվում վեց քաղաքացի
13:33 16/08/2022  |  ԼՐԱՀՈՍՕդանավակայանում եւ մետրոյի 4 կայարաններում պայթուցիկ սարքեր չեն հայտնաբերվել. որոնողական աշխատանքները շարունակվում են
12:36 16/08/2022  |  ԼՐԱՀՈՍԱնհետ կորած քաղաքացիների թիվը 8 է
11:34 16/08/2022  |  ԼՐԱՀՈՍԶոհված 16 քաղաքացիներից 13-ի ինքնությունը պարզ է, նրանց թվում կա՝ հղի կին ու երեխա. ԱԻՆ խոսնակ
10:13 16/08/2022  |  ԼՐԱՀՈՍՄահացած 16 քաղաքացիներից հայտնի է միայն 6-ի ինքնությունը. ԱԻՆ
23:19 15/08/2022  |  ԼՐԱՀՈՍՓլատակներից դուրս է բերվել ևս մեկ դի.այս պահի դրությամբ ունենք 8 զոհ.ԱԻՆ
23:09 15/08/2022  |  ԼՐԱՀՈՍԱնհետ կորած համարվող քաղաքացիները 23-ն են.ԱԻՆ
19:10 15/08/2022  |  ԼՐԱՀՈՍՊաշտոնապես հաստատվեց. Քիչ առաջ փլատակներից փրկարարները դուրս է բերել ևս մեկ դի.ԱԻՆ

Արխիվ

[]