ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Արցախի պետական այրերը բոլոր արցախցիներին պաթոսով կոչ են անում վերադառնալ… իսկ ո՞ր Արցախ պիտի վերադառնան մարդիկ. Գեղամ Բաղդասարյան 08/13/2022 15:55 | ԼՐԱՀՈՍ
Արցախի պետական այրերը բոլոր արցախցիներին պաթոսով կոչ են անում վերադառնալ։ Արցախում ապրողների մի մասն էլ, հենց նույն պաթոսի ազդեցության տակ, նվազագույնը ոչ հայրենասեր է համարում նրանց, ովքեր դեռ չեն վերադարձել։ Հայաստանում էլ որոշ շրջանակներ ոչ միայն կոչ են անում, այլև գրեթե պահանջում են հայաստանաբնակ արցախցիների վերադարձը, հեգնելով՝ Ազատ Արցախը ողջունում է ձեզ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Անալիտիկոն» վերլուծական հանդեսի գլխավոր խմբագիր Գեղամ Բաղդասարյանը։
«Չեմ անդրադառնա հանգամանորեն վերոնշյալի առանձին բաղադրիչներին (դրանք առանձին թեմաներ են)։ Պարզապես ուզում եմ շեշտել, ըստ իս, գլխավորը։ Այս բոլոր խոսակցությունները ստվերում են ու երկրորդական պլան մղում ամենակարևոր հարցը՝ իսկ ո՞ր Արցախ պիտի վերադառնան մարդիկ։ Իրենց արդեն իսկ տեսած արցախյան միջավա՞յրը, նորից դեպի այն բարքե՞րը, որոնք այս օրին են հասցրել մեզ։ Թե՞ ինչ-որ բան է փոխվել, ու Նոր Արցախ են վերադառնալու մարդիկ։ Նոր գաղափարնե՞ր են հայտնվել, նոր առաջնորդնե՞ր են ի հայտ եկել, քաղաքական նոր օրակա՞րգ է ձևավորվել, նոր բարքե՞ր են արմատավորել, այսքան ծանր կորուստներից հետո որակապես փոխվե՞լ են իշխանություն-ժողովուրդ հարաբերությունները, սոցիալական արդարությունն արդեն ապահովվա՞ծ է, մարդկանց ինքնադրսևորման հնարավորություններն ավելացե՞լ են։
Հենց այսպիսի հարցեր է, օրինակ, բարձրացնում քաղաքականապես ակտիվ հադրութցիների մի զգալի հատված։ Ու չի վերադարձել։ Ու չի վերադառնա՝ մինչև իր հարցերի հոդաբաշխ պատասխանը չստանա։ Ու առնվազը ծիծաղելի է մեղադրել նրանց նվազ հայրենասիրության մեջ, քանի որ երկրորդ հայկական պետականության կայացման մեջ նրանց ներդրումն անհամեմատ մեծ է մեղադրողների ներդրումից։
Արցախի իշխանությունը չի պատասխանում այդ հարցերին։ Ուստի ուզում եմ հասկանալ՝ Արցախի իշխանությունն ինչի՞ համար է ուզում, որ մարդիկ վերադառնան, նրանց որպես ի՞նչ է դիտարկում։ Որպես վերոնշյալ հարցերի լուծման ինտելեկտուալ աջակիցնե՞ր, որպես երկրի ապագան հանրային առավել լայն շրջանակներով քննարկելու հնարավորությու՞ն։ Իսկ արդեն վերադարձածների հետ խորհրդակցու՞մ է իշխանությունը, ինչպես ասում են՝ մարդատե՞ղ է դնում նրանց, հենվու՞մ է խելացիների ու ազնիվների վրա։
Իհարկե՝ ոչ։ Ուրեմն՝ որպես ի՞նչ է իշխանությունը դիտարկում վերադարձողներին։ Որպես գլխաքանա՞կ։ Եթե որպես գլխաքանակ, ապա թող ականջին օղ անի՝ Արցախը փարախ չէ, որտեղ պետք է հավաքել հնարավորինս շատ կենդանի շունչ։
Արցախը ոչ միայն և ոչ այնքան ֆիզիկական տարածք է, որքան մտավոր-քաղաքական-մշակութային-հոգևոր հարթություն։ Զուտ ֆիզիկական ներկայությունը գերագույն նպատակ չէ։ Արցախում ներկայությունը միայն սեփական քաշի կիլոգրամներով չի չափվում, այլ մտքի խորությամբ, մտքի անանձնականությամբ, մտքի մեջ Արցախի մշտարթուն ներկայությամբ, Արցախի զարգացմանը միտված գաղափարներով, Արցախի շուրջ բարենպաստ մթնոլորտի ձևավորման մեջ ներդրումով, ստեղծագործություններով՝ երգուպարով, գեղանկարով-լուսանկարով-կինոնկարով և այլն։ Ու աղոթելով։ Ոչ միայն և նույնիսկ ոչ այնքան Արցախում ապրելով, որքան՝ Արցախով ապրելով։ Արցախը պետք է առաջին հերթին լինի մեր մտքերի ու գաղափարների, մեր երազների ու իղձերի օդակայանը։
Թե չէ՝ եթե Արցախում ներկայացվածությունը կիլոգրամներով ու մետրերով չափվեր, ապա ամենահայրենասերն ամենաչաղը կամ ամենաշատ գույք ունեցողը կլիներ։ Ողբերգազավեշտ չէ՞, արդյոք, երբ հաստափորի մեկը, որը հնարավոր ամեն ինչ քամել է երկրից և որի մտքում միայն սեփական գրպանն ու փորն է, հայրենասիրության դասեր է տալիս ուրիշներին՝ ինչ է թե ինքը սեփական քաշով ծանրացրել է հողը, իսկ ոմանք՝ ոչ։ Նմաններին մի խորհուրդ տամ՝ արագիլների խղճամտության գոնե մի տոկոսն ունեցեք, նրանց պես երբեմն մի ոտքի վրա կանգնեք՝ երկրի բեռը թեթևացնելու համար…
Կոչերից ու պաթոսից առաջ, ու ցանկալի է՝ ընդհանրապես առանց դրանց, մտածենք այս անարդար աշխարհում մեր երկիրը ներսից գոնե արդար դարձնելու մասին։ Որպեսզի գոնե այսքանից հետո հավասար հնարավորություններ լինեն բոլորի համար, բոլորի համար ինքնադրսևորման լիարժեք պայմաններ լինեն։ Այս ամենի պատասխանատուն, բնականաբար, իշխանությունն է։ Եթե առանց այս ամենն անելու ու առանց այդ պատասխանատվությունը զգալու՝ իշխանությունը կոչ է անում ու պահանջում վերադառնալ, ապա իրո՛ք ստացվում է, որ բնակչությանը դիտարկում է որպես գլխաքանակ, իսկ երկիրը՝ որպես փարախ։ Իսկ հանրությունն էլ, բնականաբար, պատասխանատու է նման իշխանություն ունենալու համար։
Ու մի բան էլ։ Մնալ-չմնալը, վերադառնալ-չվերադառնալը անձնական որոշման ու անձնական պատասխանատվության տիրույթում է։ Յուրաքանչյուրս ունենք մեր անձնական տիրույթը, ուստի չմտնենք ուրիշի տիրույթ։ Դրանով գոնե մեր չափով նպաստած կլինենք, որ երկիրը չվերածվի փարախի։ Քանի որ եթե դու ունես անձնական որոշման ու պատասխանատվության տիրույթ, ուրեմն արդեն իսկ փարախում չես»,- գրել է նա։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից