ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ՔԿ ուղևորվող Սուրեն Մանուկյանի ավտոմեքենան կանգնեցրել են, դիմակավորված աշխատակիցները իջեցրել են մեքենայից, պառկեցրել գետնին և ձերբակալել՝ հիմքում նշելով փախուստի հավանականությունը 08/13/2022 10:59 | ԼՐԱՀՈՍ
ՀՅԴ ԳՄ անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Սուրեն Մանուկյանն իրեն վերագրվող արարքը չի ընդունում. Նրան ձերբակալելու որոշման դեմ բողոք կներկայացվի։ Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկացավ պաշտպան Սերգեյ Ոսկանյանից։
Հիշեցնենք, որ «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը երեկ հայտարարել էր՝ իր հոր առևանգման գործի շրջանակներում ձերբակալվել են ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Սուրեն Մանուկյանը և ևս երկու անձ:
Քոքոբելյանի հրապարակմանը հաջորդել է ՀՅԴ հայտարարությունը, համաձայն որի՝ Սուրեն Մանուկյանը հրավիրվել էր ՀՀ քննչական կոմիտե, որպես տուժող քննչական գործողության մասնակցելու համար։ Ճանապարհին, այսօրվա իրավապահ մարմիններին բնորոշ բեմականացմամբ, բռնության գործադրմամբ Սուրեն Մանուկյանը ձերբակալվել է՝ անձի առևանգման կասկածանքով։
«Սուրեն Մանուկյանի նկատմամբ քաղաքական հետապնդումները, ֆիզիկական խոշտանգումները, առանց հիմքի բնակարանի խուզարկումը, վարկաբեկման փորձերը սկիզբ են առել դեռևս ամիսներ առաջ»,- նշել են ՀՅԴ-ից՝ արձանագրելով նաև, որ մերժելի են համարել անձի անմեղության կանխավարկածի ոտնահարումը, «90-ականների գործելակերպը կրկնող՝ ընդդիմության վարկաբեկման ու դաշնակցականների նկատմամբ շինծու քրեական գործեր հարուցելու վարչախմբի հանցավոր գործելակերպը»:
Սուրեն Մանուկյանի պաշտպան Սերգեյ Ոսկանյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում նշեց, որ Մանուկյանին դեռևս մեղադրանք չի առաջադրվել, Մանուկյանը ձերբակալվել է՝ խմբի կազմում անձի առևանգման կասկածանքով, բնականաբար իրեն վերագրվող արարքը չի ընդունում։ Փաստաբանը հայտնեց, որ արդեն իսկ պատրաստվում է ձերբակալման որոշման դեմ բողոքը, ամենայն հավանականությամբ, կներկայացվի նաև կալանավորման միջնորդություն։
Ինչ վերաբերում է Մանուկյանի մասնակցությամբ իրականացվող գործողություններին, պաշտպանը հայտնեց, որ Մանուկյանն ունի ընդամենը ձերբակալվածի կարգավիճակ, ձերբակալվածի հարցաքննությունից, օգտվելով իրավունքներից, առայժմ հրաժարվել են, հետագայում անհրաժեշտության դեպքում մանրամասն ցուցմունք կտան։
«Որպես այդպիսին՝ տուժողի մասնակցությամբ կամ նրա հետ որևէ քննչական գործողություն դեռևս չի կատարվել։ Կատարվել են այլ գործողություններ, ըստ վարույթն իրականացնող մարմնի, որոնք այս պահին մեզ հասանելի չեն։ Երբ փաթեթը կուղարկվի դատարան, կստանանք նյութերը և հնարավորություն կունենանք ավելի մեծ ծավալի ինֆորմացիայի ծանոթանալու, հասկանալու՝ ինչ է հավաքվել ընդհանրապես, որն է դրանցից ճիշտ»,-նշեց փաստաբանը։
Ինչ վերաբերում է ձերբակալման հիմքերին, ապա փաստաբանը տեղեկացրեց, որ որպես ձերբակալման նպատակ վարույթն իրականացնող մարմինը մատնանշել է փախուստը կանխելը, մինչդեռ, մեկ այլ քրեական գործով Սուրեն Մանուկյանն ունի տուժողի կարգավիճակ, ծանուցում էր ստացել՝ մեկ այլ քննիչի մոտ տուժողի կարգավիճակով հարցաքննվելու համար։ Ընդ որում, Սուրեն Մանուկյանի՝ որպես տուժողի հարցաքննության ժամը գրեթե համապատասխանել է ձերբակալմանը, այսինքն, Սուրեն Մանուկյանն արդեն ՔԿ էր գնում՝ մեկ այլ քննիչի մոտ հարցաքննության։
«Այդ պարագայում աբսուրդ է դառնում, երբ Սուրեն Մանուկյանն ինքը գալիս է ՔԿ՝ մեկ այլ քրեական գործով որպես տուժող հարցաքննելու և իրեն ճանապարհին ուղղակի ուժ գործադրելով արգելանքի են վերցնում և խոսել փախուստի մասին՝ աբսուրդ է, նման բան չի լինի»,- նշեց Ոսկանյանը։
Ինչ վերաբերում է բերման ենթարկելու ընթացքում իրավապահների կողմից ուժի գործադրմանը, հարցին՝ արդյոք բռնության հետքեր, վնասվածքներ կան, պաշտպանը նշեց, որ առանձնապես բռնության հետքեր չեն հայտնաբերվել, ֆիզիկապես առողջ է, ուղղակի ուժ է գործադրվել նրա նկատմամբ։
«Այսինքն՝ այն մեքենայով, որով Սուրեն Մանուկյանն ուղևորվելիս է եղել ՔԿ, այդ մեքենան կանգնեցվել է և դիմակավորված աշխատակիցների կողմից, դիմակավորված աշխատակիցների կողմից ուժով իջեցվել է մեքենայից, պառկեցվել գետնին, հետո՝ ձեռնաշղթաներ են հագցրել և տեղափոխել ՔԿ։ Այլ վնասվածքներ մարմնի զննությամբ չեն հայտնաբերվել, որոնք կարող են հիմք լինել՝ ոչ իրավաչափ գործողությունների համար հաղորդում ներկայացնելու համար»,- նշեց պաշտպանը։
Հարցին՝ քաղաքական հետապնդման տարրեր տեսնում է, թե՝ ոչ, Ոսկանյանն առայժմ զերծ մնաց այդ հարցին պատասխանելուց, քանի որ այս պահին նման տեղեկատվության չի տիրապետում, ենթադրություններ չի ցանկանում կատարել։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/21/2024 08:33 Հաջորդն ովքեր են SMS ստանալու․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ»
- 11/21/2024 08:26 Փաշինյանը կանանց տեսակարար կշիռն ավելացրել է իշխանությունում․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ»
- 11/21/2024 08:21 Ինչպե՞ս են պատրաստվում այս իշխանությանը զրկել ապագայում մանդատ ստանալու հնարավորությունից. «Փաստ»
- 11/21/2024 08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:14 ՔՊ պատգամավոր Զեյնալյանը հեռացել է անարդարության խոր զգացումով. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
- 11/21/2024 11:23 Ու հիմա ուզում եք պաչկեքով մեդալներ շահեք, սատանայական ծեսը Ծիծեռնակաբերդում կատարվեց. Տիգրան Քոչարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից