ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Զոդի կամրջի գործով մեքենայի վարորդը դատապարտվել է ազատազրկման 08/12/2022 16:53 | Քրեական խրոնիկոն
Զոդի կամրջի վրա շուրջ երեք տարի առաջ տեղի ունեցած ողբերգական ավտովթարի գործով մեղադրական դատավճիռ է կայացվել։ Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Հարություն Պետրոսյանի նախագահությամբ, մեղավոր է ճանաչել Սողոմոն Հակոբյանին առաջադրված մեղադրանքում՝ դատապարտելով ազատազրկման՝ 6 տարի 6 ամիս ժամկետով։ Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկացավ դատարանից։
Պատժի կրման ժամկետը կհաշվարկվի 2019թ հուլիսի 8-ից՝ փաստացի արգելանքի տակ գտնվելու պահից։ Այսինքն՝ Սողոմոն Հակոբյանը ազատազրկված կմնա 3 տարի 5 ամիս ժամկետով։ Տուժողների և տուժողների իրավահաջորների կողմից ներկայացված քաղհայցերը դատարանը բավարարել է մասնակի։
Հիշեցնենք, որ Զոդի կամրջի գործով մեղադրյալը Սողոմոն Հակոբյանն է։ Ողբերգական դեպքը տեղի է ունեցել 2019 թվականի հուլիսի 6-ին՝ ժամը 15-ի սահմաններում, երբ Սողոմոն Հակոբյանն իր վարած «Տոյոտա Հիլուքս» ավտոմեքենայով Երևան-Մեղրի ավտոճանապարհով դեպի Երևան ընթանալիս, Արարատի մարզի Արարատ քաղաքի ՈԿՖ բանավանի կամրջի ավտոճանապարհահատվածում բախվել է այդ ուղեմասով դեպի Երասխ ընթացող Վաչագան Ասլանյանի վարած «Գազել» մակնիշի ավտոմեքենային, որի արդյունքում տեղի է ունեցել պատահարը։
Հակոբյանը, ըստ մեղադրանքի, տեխնիկական տեսակետից ստեղծել է վթարային իրադրություն և թույլ տվել ՃԵԿ-ի 2-րդ ու «ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 3 կետերի պահանջին հակասող գործողություն, որից անմիջապես հետո «Գազել» մակնիշի 2304 Լ հաշվառման համարանիշի երթուղային ավտոմեքենայի հետնամասին է բախվել Կարեն Նուրիջանյանի վարած «Վազ-21063» մակնիշի ավտոմեքենան առաջամասով, և նույն պահին բախման հետևանքով «Գազել»-ի շարժիչի տեղամասում գազի համակարգից առաջացած գազի արտահոսքից հրդեհ է բռնկվել։
Հրդեհը տարածվել է «Տոյոտա Հիլուքս» և «Վազ-21063» ավտոմեքենաներում։ Վթարի և գազի համակարգից արտահոսած գազից առաջացած հրդեհի հետևանքով, անզգուշությամբ առաջացրել է «Գազել»-ի վարորդ, 1962թ. ծնված Վաչագան Միշայի Ասլանյանի և վերջինիս ուղևորներ 1965թ. ծնված Անահիտ Քաջիկի Բաբայանի, 2003թ. ծնված Գայանե Արմանի Բադալյանի, 1996թ. ծնված ժենիկ Մաթևոսի Սմբատյանի, 1999թ. ծնված Աստղիկ Տիգրանի Ավետիսյանի, 1964թ. ծնված Սոֆյա Ցուրիի Ոսկանյանի և 1999թ. ծնված Ծաղիկ Հովհաննեսի Համբարձումյանի մահը, ուղևորներ՝ 1984թ. ծնված Ռուզաննա Արծրունու Հակոբյանի, 1991թ. ծնված Գագիկ Սամվելի Ղուկասյանի առողջությանը պատճառվել է ծանր վնաս, իսկ 2006թ. ծնված Արսեն Արմանի Միքայելյանի և 2011թ. ծնված Նարե Ռազմիկի Գրիգորյանի առողջությանը պատճառվել է միջին ծանրության վնաս:
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ