ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հարկ վճարողների գումարների 94%-ը ծախսվում է արժեք չստեղծող գործողությունների կամ անգործության վրա․ Ավետիսյան 08/12/2022 12:29 | Մեկնաբանություն
2021 թվականին ՊԵԿ-ը հավաքագրել է շուրջ 1,587 միլիարդ դրամի հարկեր և տուրքեր: Թիվ կարդալ չիմացողների համար, սա կազմում է մեկ տրիլիոն հինգ հարյուր ութսունյոթ միլիարդ ՀՀ դրամ: Այս գումարից շուրջ 200 միլիարդ դրամը (սա հավաքագրած գումարների` 1,587 միլիարդի, 12.6 %-ն է) ծախսել են փտած պետական մեքենայի վրա (բանակ, ոստիկանություն, դատարան սրա մեջ չեն), որից շուրջ 49 միլիարդ դրամը աշխատավարձ ու պարգևավճար են տվել: Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է հանրային կառավարման մասնագետ Հովհաննես Ավետիսյանը։
«2021 թվականին ՊԵԿ-ը հավաքագրել է շուրջ 1,587 միլիարդ դրամի հարկեր և տուրքեր: Թիվ կարդալ չիմացողների համար, սա կազմում է մեկ տրիլիոն հինգ հարյուր ութսունյոթ միլիարդ ՀՀ դրամ: Որը եթե դոլարի վերածենք (նախորդ տարվա ենթադրյալ փոխարժեք` 1 դոլարը 500 դրամ), ապա սա կկազմի 3,174 միլիոն դոլար, այսինքն երեք միլիարդ հարյուր յոթանասունչորս միլիոն ԱՄՆ դոլար:
- Այս գումարից շուրջ 200 միլիարդ դրամը (սա հավաքագրած գումարների` 1,587 միլիարդի, 12.6 %-ն է) ծախսել են փտած պետական մեքենայի վրա (բանակ, ոստիկանություն, դատարան սրա մեջ չեն), որից շուրջ 49 միլիարդ դրամը աշխատավարձ ու պարգևավճար են տվել:
Այս 200 միլիարդից 27.8 միլիարդը ծախսել են ՊԵԿ-ի վրա: Այսինքն ամբողջ հարկերի և տուրքերի գծով հավաքագրումների 1.75%-ը ՊԵԿ-ը ծախսում է իր վրա: Կնշանակի, որ ամեն հավաքած 100 դրամից ՊԵԿ-ն իր վրա ծախսում է 1.75 դրամը: Իսկ օրինակ ԱՄՆ-ում ամեն հավաքած 100 դոլարից իրենց ՊԵԿ-ը ծախսում է շուրջ 0.35 դոլար. Այսինքն, մերինից հինգ անգամ պակաս:
- Պետական պարտք սպասարկելու վրա ծախսել են 181 միլիարդ դրամ (ընդհանուր հավաքագրածի 11.4 %-ը):
- Տարբեր տիպի թոշակներ բաժանելու վրա ծախսել են 620 միլիարդ դրամ (ընդհանուր հավաքագրածի 39%-ը): Սրանից ծերության թոշակի վրա ծախսել են շուրջ 405 միլիարդ դրամ:
- Բանակի վրա ծախսել են շուրջ 336 միլիարդ դրամ (ընդհանուր հավաքագրածի 21.2 %-ը): Սրանից «Աշխատակազմի մասնագիտական զարգացման ծառայություններ»-ի գծով ծախսել են ընդամենը 1 միլիոն 460 հազար դրամ (այո, միլիոն դրամ է, միլիարդ չէ):
Այս գումարից շուրջ 228 միլիարդ դրամը ընթացիկ ծախսեր են, որի մեջ մտնում է նաև աշխատավարձը (թիվը գաղտնի է):
- Ոստիկանական և դատական համակարգի վրա ծախսել են 160 միլիարդ դրամ (ընդհանուր հավաքագրածի 10 %-ը), որից 115.5 միլիարդ դրամը աշխատավարձ ու պարգևավճար են տվել:
Մի պահ դադար տամ ու ամփոփեմ մինչ հիմա արած ծախսը:
Ուրեմն, ամբողջ հավաքագրած հարկերի և տուրքերի 39%-ը գնում է Թոշակների վրա, Բանակի վրա` սրա 21.2%-ը, Ոստիկանության և դատարանների վրա` 10%-ը, Պետական համակարգի վրա` 12.6%-ը, իսկ Պետական պարտքի վրա` 11.4%-ը: Որ սրանք գումարում ենք ստացվում է 94.2 %:
Տակը մնաց 5.8%, այսինքն, հավաքագրած 1,587 միլիարդ դրամից մնաց 92 միլիարդ դրամ: Ու դեռ մնում են ծախսեր առողջապահության, կրթության, տնտեսության, շրջակա միջավայրի ու հազար ու մի կարևոր հարցերի շուրջ, որոնց վրա հավաքագրած հարկերից ծախսվում է ընդամենը 5.8% (մնացյալ ծախսը հիմնականում պարտքով է արվում):
Ավելին որ ասեմ, կառավարությունը նախորդ տարի ծախսել է շուրջ 2 տրիլիոն դրամ (վերևում նշեցի, որ հարկերով հավաքել էր 1.58 տրիլիոն): Հարց է առաջանում, բա 420 միլիարդ տարբերությունը որտեղի՞ց: Սրանից 320 միլիարդը պարտք են արել, իսկ մնացածն էլ պետական մանր-մունր այլ մուտքեր (օրինակ, ինչ-որ պետական գույք են ծախել), կամ էլ այստեղ այնտեղից ստացած նվեր փողեր:
Ինչ է ստացվում, հարկ վճարողների գումարների 94%-ը ծախսվում է արժեք չստեղծող գործողությունների կամ անգործության վրա:
Այս ամբողջի ստեղծած միակ արժեքը պետք է լիներ ներքին և արտաքին վտանգներից քաղաքացիների ապահովումը (այդ թվում սոցիալական):
Բայց ինչ է ստացվում, մենք յուրաքանչյուր տարի մեր վճարած հարկերի մինչև մեկ չորրորդը ծախսում ենք, որ ունենանք անվտանգային համակարգ` բանակ: Բայց սրանով հանդերձ մեր սահմանները էլի ռուսն է գալիս «տիրություն» անում: Գրագետ հանրության մոտ կառաջանային հարցեր, մասնավորապես, եթե պիտի ծախսենք այսքան գումար ու մեր բանակը ի վիճակի չէ մեր սահմանների անվտանգությունը ապահովել, բա էլ ինչի համար ենք ծախսում այս գումարները, որ ինչ-որ մարդիկ աշխատավարձ ստանա՞ն` ընդամենը համազգեստ հագնելու՞ համար:
Այս ծախսերի կառուցվածքը, նույնիսկ ոչ մասնագետին` ոչ ֆինանսիստին, հուշում է միայն մեկ բան, սա մահացող պետության ծախսեր են: Այս ամենը ամբողջովին փոխել է պետք, այլապես մենք արդեն շատ մոտ ենք ավարտին:
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից