ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Պարո՛ն Փաշինյան, ո՞վ է գծել Բերձորի այլընտրանքային ճանապարհի տրաեկտորիան. Խոսրով Հարությունյան 08/10/2022 15:05 | ԼՐԱՀՈՍ
Այսօր իրականացվում է Հայաստանը Արցախից անջատելու գործընթաց։ Համոզված եմ, որ գնալով ավելի է վատթարանալու իրավիճակը ե՛ւ Արցախում, ե՛ւ Բերձորի այդ միջանցքում։ Կարծում եմ, որ խնդիրը միայն Աղավնոն, Բերձորը կամ Սուս համայնքները չեն։ Այսինքն՝ այն պորտալարը, որ կապում է Հայաստանը Արցախի հետ, կորցնելու դեպքում լինելու է անդառնալի հետեւանքներ՝ թե՛ արցախահայության եւ, թե՛ Հայաստանի համար։ Նման տեսակետ է հայտնել ԱԺ նախկին պատգամավոր, քաղաքական գործիչ Խոսրով Հարությունյւանը հրավիրված ասուլիսի ժամանակ։
Նա արձանագրեց նաեւ, որ բազում իրավական եւ քաղաքական վերլուծություններ ու մեկնաբանություններ են եղել Աղավնոյի ու Բերձորի շուրջ։ Այդուհանդերձ ցանկություն հայտնեց մեկ-երկու մեկնաբանություն եւս ավելացնել։
«Անշուշտ, այդ այլընտրանքային ճանապարհ մասին նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ կետի 2-րդ պարբերության մեջ ասվում է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի համաձայնությամբ երեք տարիների ընթացքում մշակվում է Լաչինի միջանցքի երկայքնով Հայաստանը Արցախին կապող մի նոր ճանապարհ՝ պահպանելով Լաչինի միջանցքի վրա տարածվող իրավական ռեժիմը, այսինքն՝ այդ ճանապարհը հայտնվելու է ռուսական խաղաղապահների հսկողության ներքո։ Կարծես ամեն ինչ շատ պարզ է։ Սակայն կա կարեւոր մի հանգամանք, որի մեկնաբանությունը թույլ է տալիս գնահատել օրվա իշխանությունների թե՛ պրոֆեսիոնալիզմը եւ թե՛ ստեղծված իրավիճակում պետության ու պետականության հանդեպ նրանց պատասխանատվության աստիճանը»,-նշեց բանախոսը։
Ըստ նրա՝ ենթադրելի է, որ այդ ճանապարհը պետք է փոխարիներ, Լաչինի միջանցք կոչվող ճանապարհին։ Սակայն Հարությունյանը նշեց, որ դա միայն ավտոճանապարհային միջանցք չէ, այլ այն տարիների ընթացքում վերածվել է Հայաստանը Արցախին կապող կրիտիկական ենթահյուսվածքների մի ամբողջ շրջանի։
«Այդ շրջանով են անցնում կապի բոլոր մալուխները, բարձրավոլտ էլեկտրալարերը, գազատարը, ջրատարները։ Իսկ փոխարինող ճանապարհը նշանակում է՝ ի սկզբանե Արցախը Հայաստանին կապող բոլոր այդ հիմնական կրիտիկական ենթակառուցվածքները կտրել»,- արձանագրեց Խ.Հարությունյանը։
Քաղաքական գործիչը դիտարկեց մի տարբերակ, որ ենթադրենք, թե Նիկոլ Փաշինյանը ստիպված նոյեմբերի 9-ին այդ փաստաթուղթը ստորագրել է եւ համաձայնել Լաչինի միջանցքին այլընտրանքային միջանցքի կառուցումը։ Այդ պարագայում, Խոսրով Հարությունյանի խոսքով՝ սա նշանակում է լուրջ նախագիծ, առավել եւս եթե կա երկու պետությունների համաձայնությունը։
«Երկու պետությունները՝ Հայաստանն ու Ադրբեջանը, պետք է ստեղծեին մասնագիտական աշխատանքային խումբ, որոնք կնախապատրաստեին այդ նախագծի տեխնիկական պահանջները, կհամաձայնեցնեին եւ դրանց հիման վրա կմշակվեր նախագիծ, որն սահմանված կարգով կհաստատվեր յուրաքանչյուրի կողմից եւ որից հետո միայն կսկսվեր շինարարական աշխատանքները։
Ավելին՝ պետք է ստեղծվեր աշխատանքային խումբ, որը, ըստ էության, կհսկեր շինարարական աշխատանքի որակը։ Եվ վերջում՝ օբյեկտը պետք է հանձնվեր շահագործման։ Ցանկացած ենթակառուցվածքի շինարարական օբյեկտի համար սա շատ պարզ ընթացակարգ է։ Եվ պետք է ենթադրել, որ այս պարզ ընթացակարգերը չեն պահպանվել։ Որովհետեւ բոլորովին վերջերս կառավարության նիստերից մեկի ընթացքում վարչապետ Փաշինյանն ասաց՝ «մեզ հետ որեւէ բան չեն համաձայնեցրել»։ Այս դեպքում հարց է առաջանում. իսկ ո՞ւմ հետ են համաձայնեցրել, որ ճանապարհը կառուցում են։ Այդ ճանապարհի տրաեկտորիան ո՞վ է որոշել, ո՞ւմ հետ են համաձայնեցրել։ Որովհետեւ եթե այդ տրաեկտորիան մի քիչ այլ ձեւ լիներ, ապա Աղավնոն կհայտնվեր միջանցքի մեջ»,-նկատեց փորձառու քաղաքական գործիչը։
ՀՀ նախկին վարչապետի կարծիքով՝ օրվա իշխանությունները, ներկայիս կառավարությունը՝ Փաշինյանի ղեկավարությամբ, այս նախագծին նայել են մատների արանքով, որը՝ բանախոսի գնահատմամբ՝ հանցավոր անտարբերություն է։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ