Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/19/2025   12:12 Կատարվելու են պայթեցման աշխատանքներ 01/19/2025   11:52 Ադրբեջանում պահվող հայ գերիների գործով երկու գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ 01/19/2025   11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է 01/19/2025   11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա 01/19/2025   10:59 Ոստիկանական մեքենայի մասնակցությամբ ՃՏՊ՝ Ադրբեջանում․ երկու երեխա է մահացել 01/19/2025   10:44 Tik Tok-ն արգելափակվել է ԱՄՆ-ում 01/19/2025   10:27 Հանրապետությունում առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/19/2025   10:10 Թրամփը ժամանել Է Վաշինգտոն երդմնակալության 01/19/2025   09:52 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար 01/19/2025   09:36 Կալիֆորնիայի բնակչուհին պատմել է, թե ինչպես են հարեւանները փրկել իր տունը կրակից 01/19/2025   09:21 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան 01/18/2025   15:18 Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   14:40 Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ․ Ոսկանյան 01/18/2025   14:35 Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանում, ծաղր է արդարության նկատմամբ․ Լևոն Արոնյան 01/18/2025   14:31 Առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/18/2025   14:28 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. մաքսային կցորդ 01/18/2025   14:00 Հրդեհ կաղամբի պահեստում 01/18/2025   13:56 Մինչև դատավարության մեկնարկն արձանագրվել են  արդար դատավարության երաշխիքների լրջագույն խախտումներ. Ռուբեն Վարդանյանի միջազգային պաշտպան 01/18/2025   13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com 01/18/2025   13:40 Այսօր, առավել քան երբևէ, պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին. Նիկոլա Ազնավուր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   13:20 ՄԱԿ-ի գրասենյակ է փոխանցվել Վրաստանի հայ համայնք ՀԿ-ի նախագահ Արթուր Միրզոյանի նամակը
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/17/2025   13:21 Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի բանտում գտնվելու իրական պատվիրատուն ո՛չ թե կատարածու մի պետություն է, այլև՝ Թուրքիան է՝ Արևմուտքի մահակը․․․ 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/17/2025   14:29 Նիկոլ Փաշինյանն է զանգել Վլադիմիր Պուտինին ու պարզաբանել ԵՄ-ի հետ ստեղծված վիճակը. Պուտինը տվել է իր գնահատականները

Սա դատավարություն է «Նիկոլ Փաշինյանն ընդդեմ Ավետիք Չալաբյանի». Չալաբյան 08/10/2022   17:02  |  ԼՐԱՀՈՍ

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, ընթանում են հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանի եւ Էմմա Սարգսյանի գործով դատալսումները։

«Փաստինֆո»-ի թղթակցի հաղորդմամբ՝ Ավետիք Չալաբյանը հայտարարեց՝ իրեն առաջադրված մեղադրանքը աբսուրդային է եւ այն չի ընդունում։ Նրա գնահատմամբ՝ մեղադրական եզրակացությունն, ըստ էության, անբովանդակ է, զուտ մեղադրանք է, այստեղ ապացույց չկա և հանցակազմ գոյություն չունի։

Չալաբյանն ուշադրություն հրավիրեց այն հանգամանքին, որ իրեն և Էմմա Սարգսյանին առաջադրվել է նույն մեղադրանքը, սակայն առաջին օրվանից իր և Էմմա Սարգսյանի նկատմամբ նախաքննական մարմնի, ապա՝ դատարանի վերաբերմունքն ասիմետրիկ է, Սարգսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը՝ չհեռանալու մասին, իսկ ինքը կալանավորված է։

Նրա խոսքով՝ Էմմա Սարգսյանին թույլատրվել է այլևս չհաճախել դատական նիստերին, իսկ ինքը ստիպված է լինում ամեն անգամ ոստիկանական ՈՒԱԶ-ով դժոխային, մահաբեր ճանապարհ անցնել՝ 1 ժամ։

«Ես ենթադրում եմ, ավելի ճիշտ դա իմ ներքին համոզմունքն է, որ դատավճիռն արդեն պատրաստ է և դրված է հարգարժան դատարանի դարակներից մեկում։ Այդ դատավճռով, նույն տրամաբանությամբ, Էմմա Սարգսյանը ստանալու է հնարավոր ամենամեղմ պատիժը, իսկ ես՝ հնարավոր ամենածանր պատիժը։ Սա դատավարություն չէ ընդդեմ Էմմա Սարգսյանի և Ավետիք Չալաբյանի, այլ դատավարություն է «Նիկոլ Փաշինյանն ընդդեմ Ավետիք Չալաբյանի»։ Էմմա Սարգսյանն այստեղ արդեն պատահական մարդ է»,-ասաց Ավետիք Չալաբյանը։

Նա առաջարկեց նաև մարդասեր լինել և Էմմա Սարգսյանի վրայից մեղադրանքն առհասարակ հանել՝ հաշվի առնելով, որ միայնակ մայր է, խնամքին ունի երեխա։ Իրեն կարող են ներգրավել որպես վկա, ինչը շատ ավելի արդար կլինի։

Նրա պաշտպան Վարազդատ Հարությունյանը բացման խոսքով հանդես եկավ՝ նշելով.

«Միջնորդություն ենք ներկայացրել՝ հարցաքննելու 2000 ուսանողի։ Ինչու՞։ Շատ պարզ։ Մենք խելագար չենք, մենք հասկանում ենք, որ 2000 ուսանողների հարցաքննելը կապրիզ չէ։ Մենք ելել ենք Ավետիք Չալաբյանին առաջադրված մեղադրանքի բովանդակությունից, որտեղ գրված է, որ այս մարդն առավոտյան արթնացել է ու որոշել 2000 հոգու նյութապես շահագրգռել։ Ուզում եմ հասկանալ՝ այս դահլիճում, բարձրագույն կրթություն ստացած անձանցից որևէ մեկի մտքով կարո՞ղ է անցնի, որ առավոտյան զարթնի ու ասի՝ ես այսօր ունեմ նպատակ, որոշել եմ 2000 հոգու նյութապես շահագրգռել։ Դրե՞լ են մեղադրանքի հիմքում՝ դրել են։ Իրականացրե՞լ ենք 2000 հոգու հարցաքննությունները, ոչ, իհարկե, որովհետև իրենք էլ իրենց առաջադրած մեղադրանքին չեն հավատացել։ Ի՞նչ են արել․ ծանուցագրեր են պատրաստել, ուղարկել համալսարանի ուսխորհրդի անդամների, նրանցից մեկը կամ երկուսը եկել, ներկայացել են, մնացածը չեն էլ եկել։ Ինչ է անում քննիչը՝ բնականաբար հետևողականություն չի ցուցաբերում, որ այդ վկաներին կանչի, ի վերջո հարցաքննի, հասկանա՝ Ավետիք Չալաբյանը երբևէ իրեն կամ միջնորդավորված կերպով նյութական շահագրգռություն առաջարկել է, թե չէ»։

Պաշտպանը նաև հռետորական հարց հնչեցրեց, որ եթե այդ հարցն ուղղեին ուսանողներին, արդյո՞ք նրանք հասկանալու էին, թե ինչ է նյութական շահագրգռումն առհասարակ։

Դատավոր Մնացական Մարտիրոսյանն ընդհատեց նրա խոսքը՝ նշելով, որ պաշտպանական կողմը բացման խոսքում պետք է ներկայացնի մեղադրանքի վերաբերյալ դիրքորոշում, այլ ոչ՝ նախաքննության մարմինների վերաբերյալ։

«Համամի՞տ են մեղադրանքի հետ, թե՝ ոչ, ընդունու՞մ են մեղադրանքը, թե՝ ոչ։ Մնացած հանգամանքների վերաբերյալ, երբ եզրափակիչ ելույթներ կամ այլ հնարավորություն կընձռնվի՝ կհայտարարեք»,-ասաց դատավորը՝ հայտնելով, որ պաշտպանը շեղվում է բացման խոսքին վերաբերելի պահանջներից։

Վարազդատ Հարությունյանն իր պաշտպանյալին առաջադրած մեղադրանքի վերաբերյալ արձանագրեց, որ այն, ինչ-որ մեղսագրվում է Ավետիք Չալաբյանին՝ մեղսագրվում է հակասահմանադրական նորմի հիման վրա, չկա գործի գեթ մեկ ապացույց, որը վկայում է Ավետիք Չալաբյանին մեղսագրվող արարքը Չալաբյանի կողմից կատարված լինելու մասին։  Ավետիք Չալաբյանի նկատմամբ իրականացվում է քաղաքական հետապնդում։ Նա էլ այս պահին հանդիսանում է քաղաքական բանտարկյալ, իսկ քաղաքական բանտարկյալ է հանդիսանում, որովհետև իրեն բանտարկել են միայն այն բանի համար, որ նա, օրինակ, իշխանական քաղաքական հասարակական գորիչ չէ, պետպաշտոնյա չէ, այլ՝ ընդդիմադիր հասարակական քաղաքական գործիչ է։

Հիշեցնենք, որ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ընդդիմության հավաքներին Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողների մասնակցության դիմաց նույն համալսարանի ուսանողական խորհրդի նախագահին նյութապես շահագրգռելու դեպքի առթիվ: Ենթադրյալ դեպքի վերաբերյալ 2022 թվականի մայիսի 9-ին լրատվական կայքերից մեկում ձայնագրություն է հրապարակվել՝ «1000 դրամ յուրաքանչյուր ուսանողի համար, Ագրարային համալսարանի դասախոսը դրդում է ուսխորհրդի նախագահին գումարի դիմաց կազմակերպել, որպեսզի ուսանողները մասնակցեն ընդդիմության հավաքներին՝ յուրաքանչյուր ուսանողի դիմաց առաջարկելով 1000 դրամ» վերտառությամբ:

Ըստ նախաքննական մարմնի՝ քաղաքական ընդդիմության կողմից կազմակերպվող հավաքներին մասնակցելու և որոշակի գործողություններ կատարելու դիմաց Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողական խորհրդի նախագահին նյութապես շահագրգռել են՝ առաջարկելով երկու հազար ուսանողի հավաքներին ներգրավելու դիմաց տրամադրել 2.000.000 ՀՀ դրամ գումար:

Հուլիսի 6-ին ՔԿ-ն հաղորդագրություն տարածեց՝ նախաքննության ավարտ հայտարարելու մասին, սակայն դատախազը չէր հաստատել մեղադրական եզրակացությունը և գործի նյութերը վերադարձրել նախաքննական մարմին՝ նախաքննությունը շարունակելու ցուցումով, մասնավորապես, անհրաժեշտ էր առաջադրված մեղադրանքը համապատասխանեցնել ՀՀ քրեական նոր օրենսգրքին: Դատախազի ցուցումը արագ քննիչն իրականացրել է ու մինչ գործը կուղարկվեր դատարան հապճեպ միջնորդել է երկարացնել Ավետիք Չալաբյանի կալանավորման ժամկետը, որը դատարանը բավարարել է՝ կալանավորման ժամկետը երկարացնելով 15 օրով։

Հեղինակ՝ Իզաբել Սահակյան

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

15:03 05/08/2022  |  Դատական ռեպորտաժներԵս ոչ թե կալանավոր եմ, այլ՝ երկրում գործող վարչակազմի պատանդի կարգավիճակում եմ. Չալաբյան
11:37 04/08/2022  |  ԼՐԱՀՈՍՉալաբյանը մեղադրում էր Փաշինյանին բանակը հետևողականորեն կազմալուծելու ու ՀՀ քաղաքացիներին պաշտպանությունից զրկելու հանցավորության մեջ. նա կալանավորվեց ևս 3 ամսով
14:52 03/08/2022  |  Դատական ռեպորտաժներԻնչո՞ւ երեք ամիս, ցմահ տվեք, ցմահ տվեք, բերանս էլ՝ կապար լցրեք, որ ես այնտեղ սատկեմ, մեռնեմ, գործից՝ պրծնեք. հիշեք՝ երբ օրենքը վերականգնվի, օրենքը գալու է Ձեր հետևից. Չալաբյանը՝ դատավորին
13:42 03/08/2022  |  ՄեկնաբանությունԴատարանի այդ որոշումը որևէ կերպ չի կարող իրավաչափ համարվել, իրավապաշտպանը՝ Չալաբյանի կալանավորման մասին
13:30 03/08/2022  |  ՄեկնաբանությունՏարիներ առաջ «դատավոր» Մնացական Մարտիրոսյանը կալանավորում, այնուհետև ազատազրկման է դատապարտում Նիկոլ Փաշինյանին. Վարդևանյան
13:17 03/08/2022  |  Դատական ռեպորտաժներՆույնիսկ կալանավայրում ես ավելի ազատ եմ, քան՝ իրենք ու իրենց ուսապարկերը, իրենք ստրուկ են. Դատավորն այդ ստրուկներից մեկն է. Չալաբյան
12:56 03/08/2022  |  ԼՐԱՀՈՍՎախկոտ իշխանությունները հերթական անգամ ապացուցեցին՝ միակ հենարանը մնացել է իրենց հնազանդ ծառայող իրավապահ համակարգը. Վանեցյանը՝ Չալաբյանի կալանավորման մասին
12:29 03/08/2022  |  Դատական ռեպորտաժներԴատախազն առաջարկեց գրավ կիրառել, իսկ դատարանը Ավետիք Չալաբյանին կալանավորեց
11:20 03/08/2022  |  Դատական ռեպորտաժներԱվետիք Չալաբյանի վերաբերյալ քրեական վարույթը չի կարճվի. Դատարանը մերժեց միջնորդությունը
10:32 03/08/2022  |  ԼՐԱՀՈՍ«Այս պայքարը մեր երկրում օրենքի իշխանության և արդարության հաստատման համար է». Ավետիք Չալաբյանի պաշտպանական խմբի արձագանքը

Արխիվ

[]