ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հայոց պատմության ամոթի և խարանի այս ժամանակը․․․ 08/10/2022 21:38 | Վերլուծություններ
Վերջերս ֆեյսբուք սոցիալական ցանցում ակադեմիական մի դոկտորի մենագրությունը իրավական ոլորտի ներկայացուցիչներին ուղղակի անակնկալի էր բերել, իսկ անդրադարձներում՝ մենագրությունից հատված էր բերված, ուր հեղինակի ոճն ու տոնայնությունը շատերի զարմանքն ու զայրույթն էր հարուցել։ Նրան ճանաչողները զարմացել էին, ոմանք՝ հիասթափվել՝ չպատկերացնելով տվյալ դոկտորի՝ վերջին տարիների փոփոխությունը։ Բնականաբար, խնդրո առարկա դոկտորը միակը և եզակին չէ, արագորեն կաշեփոխվող այդ տեսակը այսօր առանց բարդույթերի գլուխ է բարձրացնում, քանի որ դրա պահանջարկը ավելի քան՝ երբևէ առկա է։
Մեր ապրած վերջին տարիների պատմական իրողությունները ծուռ հայելիների մեջ ներկայացնելու միջոցով են այդօրինակները «հաջողություն» ակնկալում։ Անշուշտ, նաև քծնանքով․․․
Տվյալ դոկտորի մենագրությանն անդրադառնալու հաճույքը թողնելով մասնագետներին, ընդամենը մեկ գրագողության փաստի անդրադառնամ․ Գարեգին Նժդեհի՝ «հայի տականքը» ձևակերպմանը և վերջինիս բովանդակությունը և ուղղությունը փոխելու անհաջող փորձին։ Որն, ըստ էության, հեղինակն օգտագործում է պահի իշխանությանը հաճոյանալու միտումով։
Ինչպես ասում են՝ մնացեք Նժդեհից հեռու, շատ հեռու․․․
Փաստ է, որ գունավոր և թավշյա ու կացնային ղեկավարը պատմություն է հորինում իր համար։ Հորինում է այս կարգի մենագրություններով, պատմության դասագրքերը խմբագրելով, ամբողջական հատվածներ հանելով, նոր, ստահոդ հատվածներ զետեղելով։ Մեր աչքի առաջ տեղի ունեցած իրադարձությունների ժամանակագրությունը փոխելով։ Ինչպես այս մեկը՝ 9-րդ դասարանի Հայոց պատմության դասագրքից
«Շարժման մասնակիցների և հանրության դժգոհությունը խորացավ, երբ 2018 թ․ ապրիլի 17-ին Ազգային Ժողովը ՀՀ վարչապետ ընտրեց Ս․ Սարգսյանին։ Ն․Փաշինյանի գլխավորությամբ ցուցարարները պահանջում էին վարչապետի հրաժարականը, նոր վարչապետ ընտրել ժողովրդի թեկնածուին և ձևավորել ժամանակավոր կառավարություն»։
Նկատենք, որ Ս․Սարգսյանի՝ ՀՀ վարչապետի պաշտոնում ընտրվելուց առաջ էլ, հետո էլ՝ նոր վարչապետ ընտրելու մասին խոսք չի եղել։ Այդ խոսակցությունը բացել է այն անձը, ով շահագրգիռ էր և 2018-ին ժողովրդին ուղղորդում էր՝ « կամ ես կլինեմ Հայաստանի վարչապետ, կամ Հայաստանի Հանրապետությունը չի ունենա վարչապետ»:
Դասագրքում ժամանակագրական խառնաշփոթի արդյունքում ստացվում է, որ մեծաքանակ ժողովուրդ է եղել ի սկզբանե, որն իր ժողովրդական թեկնածուն է ունեցել՝ հանձինս Փաշինյանի։ Նույն կերպ, դեկտեմբերյան ընտրությունը ներկայացվում է որպես յուրահատուկ «նվաճողական արշավանք», երբ գրվում է՝ «Նոր խորհրդարանում ձայների բացարձակ մեծամասնություն «նվաճեց» «Իմ քայլը» դաշինքը»։
Ավելի զավեշտական պատկերի ենք հանդիպում 9-րդ դասարանի «Հայոց պատմության» ավարտական քննության հարցաշարի պատասխաններն աչքի անցկացնելիս։ Հիմա, հետահայաց, վստահ եմ այնտեղ առկա՝ «Դա անզեն, անարյուն հեղափոխություն էր», «ժողովրդավարության, հայոց պատմության աստեղային ժամը, երբ ամբողջ մոլորակը սովորեց հայ ժողովրդից, թե ինչպես պիտի հեղափոխություն անել»՝ հատվածը շատերին ամոթի և խայտառակության զգացողությամբ կհամակի՝ «աստեղայինից» կուրացածներին թողնելով խաբված լինելու զգացումը՝ պոպուլիզմի, ստի, ազգակործան պատերազմի հետևանքների և շարունակվող հայրենազրկման համատեքստում․․․
Ականջիս մեջ շարունակ անարյուն հեղափոխության առաջնորդի այս տողերն են հնչում՝ «Կարող էինք կանխել պատերազմը, բայց կունենայինք նույն այս վիճակը, միայն առանց զոհերի․․․»։ Աստեղայի՞ն է, չէ՞։
Հայոց պատմության դասագրքերում և քննական ծրագրերում ավելացնելու լիքը բան կա, միայն թե՝ դրանք փաստեր և վկայագրեր են ոչ թե՝ «աստեղային ժամի», այլ՝ հայոց պատմության ամոթի և խարանի այս ժամանակի․․․
Հեղինակ՝ Ա․Ե․
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ