ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Նոր միջանցքի գործարկմամբ Աղանուս համայնքի տարածքը դուրս կգա Ադրբեջանի վերահսկողությունից. Խանումյանը մանրամասներ է ներկայացրել 08/09/2022 17:18 | ԼՐԱՀՈՍ
Արցախի Բերձոր, Աղավնո և Ներքին Սուս համայնքների բնակչությանը տարհանելու նպատակով ներկայում ցուցակագրման գործընթաց է իրականացվում՝ պարզելու, թե ովքեր են ցանկանում հաստատվել Արցախում, ովքեր՝ Հայաստանի Հանրապետությունում:
Այս մասին «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը՝ նշելով, որ երեք համայնքներում, ընդհանուր առմամբ, մոտ 100 ընտանիք է բնակվում:
«Մոտ օրերս համայնքապետերը կներկայացնեն համապատասխան ցուցակները և ըստ այդմ՝ կլուծվի Արցախ տեղափոխվող ընտանիքների բնակապահովման խնդիրը։ Այն ընտանիքները, որոնք կտեղափոխվեն Հայաստանի Հանրապետություն, կստանան բնակարան գնելու սերտիֆիկատ, իսկ մինչ այդ՝ բնակարանի վարձավճարի փոխհատուցում։ Նախնական տվյալներով Արցախում հաստատվելու ցանկություն է հայտնել նշված համայնքների բնակչության մոտ 25-30 տոկոսը»,-մանրամասնեց նախարարը:
Գերատեսչության ղեկավարն ընդգծեց, որ արդեն հստակ է, որտեղ կտեղավորվեն Բերձորից, Աղավնոյից և Ներքին Սուսից տարհանվող ընտանիքներից Արցախում բնակվելու ցանկություն հայտնողները, որոնց պետությունն ապահովվելու է բնակարանով:
Խոսելով տարհանման գործընթացում առկա խնդիրներից՝ Հայկ Խանումյանը հայտնեց, որ տեղափոխման հարցերը կլուծվեն միջազգային տարբեր կազմակերպությունների, անհրաժեշտության դեպքում՝ նաև պետության օգնությամբ։
«Այս պահին մեր գործընկերների հետ բանակցում ենք, որպեսզի օգնեն գործընթացի կազմակերպման հարցում: Քննարկվում են տեխնիկական մանրամասները՝ ի՞նչ ձևով փոխանցվի գումարը և այլն»,-ասաց մեր զրուցակիցը՝ հավաստիացնելով, որ տեղափոխման հետ կապված խնդիրներ չկան։
Նրա հավաստմամբ՝ մինչև օգոստոսի 25-ը հնարավոր է արագ և ժամանակին կազմակերպել տարհանման գործընթացը:
Այս ընթացքում Արցախի Հանրապետության ԿԳՄՍ նախարարությունն էլ իրականացնում է պատմամշակութային ժառանգության դուրսբերումը:
Անդրադառնալով սոցցանցերում առկա որոշ քննարկումներին, ըստ որոնց Բերձորի, Աղավնոյի և Ներքին Սուսի բնակչությանն արգելվել է հրդեհել տները, նախարար Խանումյանը նախ հիշեցրեց Շահումյանի շրջանի Չարեքտար համայնքի օրինակը, երբ բնակիչները հրդեհել էին տները, ինչից հետո պարզվել էր, որ բնակավայրը մնալու է Արցախի վերահսկողության ներքո:
«Ես դեմ եմ տները վառելուն: Արդեն մի անգամ Չարեքտարը վառել են, թյուրիմացաբար ասեմ, թե միտումնավոր, և այսօր 100 միլիոնավոր դրամներ ենք ծախսում այդ գյուղը վերականգնելու համար։ Ընդամենը մեկուկես տարի է անցել, ինչ Աղանուս համայնքի տարածքը հանձնվեց, բայց այսօր այդ համայնքի տարածքը վերադառնում է միջանցք. դուրս է գալու Ադրբեջանի վերահսկողությունից, բայց այնտեղ ամեն ինչ թալանված ու այրված է՝ սկսած առաջին պատերազմի տարիներից մինչև 2020 թվական: Մեղվաձոր, Հունանավան, Մելիքաշեն, Մարաթուկ բնակավայրերի մասին է խոսքը: Եթե բնակֆոնդը թողնեինք այդ միջանցքում, այսօր այդտեղ հանգիստ կարող էինք բնակեցում անել, բայց այսօր այնտեղ միայն պատեր են վառված ու ավերակներ: Եթե բնակֆոնդը պահպանված լիներ, ապա այդ միջանցքն այսօր հանգիստ կարող էինք բնակեցնել: Ներկայում այնտեղ միայն վառված պատեր են ու ավերակներ»,-ասաց Խանումյանը՝ նշելով, որ Աղավնոն շատ մոտ է գտնվում Արցախը ՀՀ-ին կապող նոր երթուղով նախատեսված միջանցքին և հայտնի չէ, թե մեկուկես, երկու տարի հետո ինչպես կփոխվի իրավիճակը:
«Չէի ցանկանա, որ ամեն ինչ մեր օգտին ընթանալու դեպքում Աղավնո վերադառնալուց հետո, նույն կերպ այրված ու սևացած պատեր տեսնեինք։ Հետևաբար, կտրուկ դեմ եմ որևէ բան այրելուն, թալանելուն, քանդելուն»,-շեշտեց Արցախի ՏԿԵ նախարարը:
Պատասխանելով Արցախ-Հայաստան այլընտրանքային ճանապարհով երթևեկությունը կազմակերպելու առանձնահատկությունների և հարևանությամբ կառուցվող նոր ենթակառուցվածքների վերաբերյալ հարցին՝ նախարարը մանրամասնեց, որ նոր երթուղին սկսվում է Տասը Վերստ բնակավայրից, ապա անցնում՝ Մեծ Շեն, Հին Շեն և Քաշաթաղի շրջանի Աղանուս համայնքի վարչական տարածքով և հասնում մինչև ՀՀ սահման:
«Դեռևս կառուցված չէ դեպի Կոռնիձոր 11 կիլոմետրանոց ճանապարհահատվածը։ Մինչև այդ, ժամանակավորապես կանցնենք 4 կիլոմետրանոց գրունտային փոքր հատվածով, որը միանում է գործող մայրուղուն՝ Աղավնոյի հենց վերևում»,-ասաց Հայկ Խանումյանը՝ հավելելով, որ այլընտրանքային ճանապարհը կգործի միջանցքի տրամաբանությամբ:
Նախարարի հաղորդմամբ՝ ՀՀ սահմանից Կոռնիձոր ընկած ճանապարհահատվածը նախատեսվում է կառուցել մոտ 250 օրում:
Այլընտրանքային ճանապարհի անվտանգությունը գործելու է ներկայում Բերձոր-Աղավնոյով անցնող միջանցքի սկզբունքով. նոր երթուղու 5 կիլոմետրանոց հատվածում կտեղակայվի ռուսական խաղաղապահ զորախումբը։
Ինչ վերաբերում է այլընտրանքային ճանապարհի երկայնքով Արցախը սնուցող նոր ենթակառուցվածքների, մասնավորապես, կապի և էլեկտրամատակարարման բարձրավոլտ գծերի անցկացմանը, Հայկ Խանումյանը նշել է, որ աշխատանքներն արդեն ընթացքում են, որը նախատեսում են ավարտել սեղմ ժամկետներում:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
- 11/22/2024 17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ
- 11/22/2024 16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից