ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Եկեք ևս մեկ անգամ այս մարդկանց հույզերի հետ չխաղանք․ եթե չեք կարողանում այդ մարդկանց ցավն ինչ-որ չափով մեղմել, բերեք հակառակը չանենք․ Բերձորի քաղաքապետը՝ հեռվից հորդորներ հնչեցնողներին 08/09/2022 14:29 | Քաղաքական
Բերձորցիները հայրենի օջախներում վերջին օրերն են ապրում։ Թեկուզ տարհանումն սկսված է, բայց բնակիչներից ոչ մեկը դեռևս դուրս չի եկել քաղաքից․ իրերն են հավաքում, որ մինչև օգոստոսի 25-ը հասցնեն դուրս գալ։ Թշնամուն Բերձորը կհանձնվի օգոստոսի 25-ին և շուրջ 170 բերձորցի կհամալրեն բռնի տեղահանվածների շարքերը։
«Բնակիչները առայժմ չեն կողմնորոշվել, թե որտեղ են ուզում վերաբնակվել։ Ամեն օր նրանց հետ խումբ-խումբ հանդիպում եմ, որ հասկանամ՝ ով որտեղ, որ բնակավայրում է ուզում վերաբնակվել, որպեսզի կարողանանք տեղափոխությունն ու կացության հետ կապված հարցերը լուծել։ Առաջիկա 2-3 օրվա ընթացքում, կարծում եմ, արդեն հստակեցված կլինի այդ հարցը և տարհանումը կիրականացնենք»,-«Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Բերձորի քաղաքապետ Նարեկ Ալեքսանյանը։
Աչքի առաջ ունենալով Քաշաթաղի հյուսիսային ենթաշրջանի տարհանման ընթացքում ոնեցած դառը փորձը՝ քաղաքապետը բնակիչներին հորդորել է վերջին երկու օրվան չթողնել իրերի հավաքումն ու տեղափոխումը։ Որ այս, ինչպես նաև իրերը տեղափոխելու փուլում բերձորցիները մեր մյուս հայրենակիցների աջակցության կարիքը կունենան, Ալեքսանյանը գրեթե վստահ է։
«Եթե կան մարդիկ, ովքեր կցանկանան ինչ-որ բանով օգտակար լինել, կարող են կապվել վարչակազմի, իմ կամ Աղավնոյի գյուղապետի հետ։ Այս օրերին գտնվելով Բերձորի մեր հայրենակիցների կողքին ՝ թեկուզ միայն ֆիզիկական ներկայությամբ, կարող ենք օգնել նրանց։ Եթե տրանսպորտային միջոցով էլ օգնող լինի, ավելի լավ։ Պետական աջակցություն որոշ չափով տրամադրվելու է, բայց եթե անհատներ էլ ցանկանան օգնել, իրենց իրերը տեղափոխելու համար մեր հայրենակիցները ստիպված չեն լինի անտրամաբանական բարձր գներով մեքենա վարձել»,-ասաց քաղաքապետը։
Նարեկ Ալեքսանյանի խոսքով՝ Բերձորի բոլոր բնակիչները բնակարան ձեռք բերելու համար սերտիֆիկատներ կստանան․ Արցախում՝ 12 մլն -ի չափով, Երևանում՝ 8 մլն-ի, ՀՀ մարզերում՝ 10 մլն-ի։
Արցախում վերաբնակվել ցանկացողների մի մասը, ըստ Ալեքսանյանի, կտեղավորվի արդեն պատրաստի վիճակում գտնվող տներում։ Կան տներ, որոնք մեկ ամսից պատրաստ կլինեն։
«Մինչ այդ, Արցախի կառավարությունը նրանց ժամանակավոր կտեղավորի այլ բնակարաններում, և երբ արդեն իրենց նախընտրած բնակավայրում բնակարանները կամ տները պատրաստ կլինեն, կտեղափոխվեն այնտեղ»,-նշեց Բերձորի քաղաքապետը։
Անդրադառնալով դուրս գալուց առաջ իրենց տները չվառելու՝ Արցախի կառավարության հորդորներին, Ալեքսանյանը նշեց՝ ես ինքս վառելուն դեմ եմ, բազմիցս ես էլ ասել՝ պետք չի այդպես վարվել։
«Եթե վառում ես, նշանակում է՝ համակերպվում ես կորստի հետ։ Բացի այդ, դա անվտանգային մի շարք հարցերի հետ է կապված։ Մեր այն հայրենակիցներին, ովքեր հեռուներից հորդորում են բերձորցիներին դուրս գալուց առաջ վառել իրենց տները, խնդրում եմ՝ գան այստեղ, նստենք ու իրենց հանգամանալից կբացատրեմ, թե ինչու եմ ես դեմ այրելուն։ Եկեք ևս մեկ անգամ այս մարդկանց հույզերի հետ չխաղանք, եթե չեք կարողանում այդ մարդկանց ցավն ինչ-որ չափով մեղմել, բերեք հակառակը չանենք»,-ասաց Բերձորի քաղաքապետը։
Նարեկ Ալեքսանյանը շեշտում է՝ բերձորցիները հասկանում են այն ցավալի փաստը, որ Արցախի առկա ռեսուրսներով չեն կարող այս փուլում դիմադրություն ցույց տալ ու հաջողության հասնել։
«Հստակ կա գիտակցումը, որ այս պահին որոշակի դիմադրությունն անարդյունավետ է լինելու՝ հաշվի առնելով առկա ռեսուրսները։ Հիմա շատ ավելի մեծ է որոշ ժամանակ անց վերադառնալու հույսը, քան ներկա փուլում թշնամու նկատմամբ հաջողության հասնելու հավանականությունը։ Ու շատ կարևոր է, որ այդ հույսն արդարացնելու ուղղությամբ ակտիվ աշխատանք տարվի»,-ասում է Բերձորի քաղաքապետն ու հույս հայտնում, որ կորստի հետ չենք համակերպվելու և օր ու գիշեր աշխատելու ենք՝ ռեսուրսները համալրելու, ուժեղանալու և ռազմավարական նշանակության Բերձորը վերաազատագրելու ուղղությամբ։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
- 11/22/2024 17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ
- 11/22/2024 16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից