ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ԲԴԽ նախագահի պաշտոնակատարը Վերաքննիչ քրեական և քաղաքացիական դատարանների դատավորներին ներկայացրեց դատարանների նորանշանակ նախագահներին 08/09/2022 16:43 | ԼՐԱՀՈՍ
Այսօր՝ օգոստոսի 9-ին, Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար Սերգեյ Չիչոյանը ՀՀ վերաքննիչ քրեական և քաղաքացիական դատարանների դատավորներին ներկայացրեց դատարանների նորանշանակ նախագահներին: Այս մասին հայտնում է ԲԴԽ-ն՛
«ՀՀ նախագահի` օգոստոսի 8-ի հրամանագրերով՝ վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Տարոն Նազարյանը նշանակվել է վերաքննիչ քաղաքացիական դատարանի նախագահ՝ երեք տարի ժամկետով, իսկ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Մխիթար Պապոյանը նշանակվել է վերաքննիչ քրեական դատարանի նախագահ՝ երեք տարի ժամկետով՝ հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 7-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2022 թվականի օգոստոսի 1-ի ԲԴԽ-74-Ո-242 և ԲԴԽ-74-Ո-241 որոշումներով ներկայացված առաջարկությունները:
Շնորհավորելով դատարանների նորանշանակ նախագահներին՝ Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատարը հույս հայտնեց, որ նրանք իրենց մասնագիտական բարձր որակներն ու պատրաստվածությունը կօգտագործեն ի շահ արդարադատության ամրապնդման, օրենքի գերակայության և բողոքարկման ենթակա դատական ակտերի վերանայման գործընթացի պատշաճ իրականացման. «Դուք տիրապետում եք այնպիսի որակների, որոնց շնորհիվ կկարողանանք բարձրացնել Վերաքննիչ դատարանի որոշումների անաչառության և օբյեկտիվության նկատմամբ հանրային վստահությունը»,- նշեց նա:
Դատարանների նորանշանակ նախագահներն էլ իրենց հերթին շնորհակալություն հայտնեցին Խորհրդին բարձր վստահության համար:
Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատարը ներկայացրեց նաև նորանշանակ դատավորներին՝ վերաքննիչ քաղաքացիական դատարանում հակակոռուպցիոն քաղաքացիական գործերով բողոքարկման ենթակա դատական ակտերի վերանայումն իրականացնող առանձին դատավորներ Դիանա Հովհաննիսյանին, Գոռ Թորոսյանին, Արմիդա Ոսկանյանին, ինչպես նաև վերաքննիչ քրեական դատարանում կոռուպցիոն հանցագործությունների գործերով բողոքարկման ենթակա դատական ակտերի վերանայումն իրականացնող առանձին դատավորներ Սերգեյ Մարաբյանին, Կարեն Ամիրյանին, Արմեն Հովհաննիսյանին:
ԲԴԽ նախագահի պաշտոնակատարը նաև ծանոթացավ դատավորների, նրանց աշխատակազմերի առջև ծառացած խնդիրներին և առաջարկեց համատեղ քննարկումների, առաջարկությունների միջոցով փորձել գտնել հնարավոր լուծումներ՝ դատավորների գերծանրաբեռնվածության թոթափման և գործերի քննության ողջամիտ ժամկետների պահպանման համար»,- նշված է հաղորդագրությունում։
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ