ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Կառավարությունից՝ գաղտնի հանձնարարականը. Yerevan.Today 08/06/2022 14:22 | ԼՐԱՀՈՍ
Yerevan.Today-ի հաղորդմամբ՝ օրեր առաջ Կառավարությունից գաղտնի հանձնարարական է իջել մարզային թանգարաններին` մեկ առ մեկ գույքագրել թանգարաններում պահվող պատմամշակութային ողջ ունեցվածքը, խիստ մոտավոր գներ սահմանել դրանց և առնվազն 10-օրյա ժամկետում ցուցակներն ուղարկել Կառավարություն: Ուշադրություն՝ այս հրահանգն իջել է խիստ գաղտնի պայմաններում, ձեռքից ձեռք՝ կրիչներով (ֆլեշկաներով ), ընդ որում՝ հրահանգվել է նույն կերպ կատարողականները փոխանցել Երևան՝ առանց օնլայն գրագրության:
Yerevan.Today-ին հայտնի է դարձել, որ խիստ խոհրդավոր և անհասկանալի հանձնարարականը Կառավարության X օղակից հասել է մարզեր՝ հատուկ բանագնացների միջոցով՝ ուղիղ տնօրեններին: Սա նշանակում է, որ X պաշտոնյան խուսափել է ավանդական ձևերով նամակագրությունից և չի ցանկացել էլեկտրոնային փոստով հետքեր թողնել, տրամաբանությունը հուշում է, որ ռիսկ կա… Չի բացառվում, որ վախեցել են, թե էլփոստով թանգարանների տնօրենների ձեռքին վտանգավոր փաստ կմնա, ուստի փորձել են հետագիծը ջնջել, որպեսզի հետագայում ռիսկեր չստեղծեն հրահանգն իջեցնող պետական պաշտոնյաների համար:
Ստացվում է նաև, որ ամեն ինչ արվել է, որպեսզի բացառեն հրահանգ տվող-կատարող կոնտակտը, ու այդ մասին իմանան սեղմ շրջանակի անձիք:
Հիմա հաջորդ աբսուրդը․ բացի այն, որ հասկանալի չէ՝ ինչո՞ւ և ի՞նչ նպատակով է կառավարության X օղակից պատմական տարեթվերն ու փաստերն իրենց մեջ ամփոփող արժեքավոր իրերի հետ կապված նման հանձնարարություն իջել, այն էլ խոհրդավոր պայմաններում՝ մանավանդ, եթե հաշվի առնենք, որ Սյունիքում այս օրերին թշնամու հետ տարածքներ կիսելու կամ հնարավոր նոր զիջումների հարց կա հայկական իշխանության օրակարգում: Աբսուրդային է նաև այս հանձնարարության մյուս կտորը՝ առ այն, որ հնածոներն ու պատմամշակութային արժեքավոր իրերը պետք է դրամային արժեքով գնահատեն սովորական մարդիկ:
Ըստ հանձարարականի, փաստորեն, գնահատման իրավունք իրենց պետք է վերապահեն թանգարանային աշխատողները: Այսինքն, ոչ թե հատուկ մասնագետներից, ասենք, կառավարության N որոշմամբ՝ հանձնաժողով է կազմվում և նրանց համար ստեղծվում են պայմաններ, տրվում են խելամիտ ժամկետներ և պատշաճ գնահատում իրականացվում, այլև Հայոց պատմության վկայության արժեքները գույքագրելու համար պարզապես մարդիկ գործեն: Թանգարանների աշխատողները մտահոգված են, թե Աստված գիտե այդ գնահատողները հեղափոխության օրերին քայլած, ինչ-ինչ ճանապարհով նշանակվել են թանգարանում՝ որպես աշխատավարձ ստանացող գիդ, պատմության արխիվները գնահատելն իրենց է վերապահված.... Այն էլ, թե ինչ աչալրջությամբ և կամ ինչ նենգամտությամբ պատմական փաստեր կեղծելու գնով, ոչ ոք չգիտի։ Տարակուսած ու մտահոգված են թանգարանի աշխատողները, չգիտեն՝ ինչու, ում համար։ Մանավանդ, որ ոչ վաղ անցյալում Շուշիի թանգարանի զարհուրելի կորուստն ունեցանք։
ԿԳՄՍ նախարարության լրատվական ծառայությունից հաստատեցին մեր տեղեկատվությունը․ ինչու է գաղտնի ռեժիմով արվում՝ պատճառաբանեցին, թե չի կարելի դրանց մասին բաց կապով փոխանակել ինֆորմացիան, որպեսզի ուրիշինը դարձնելու ռիսկը բացառվի: Գնահատման մասով կցկտուր էր բացատրությունը, ինչու շարքային աշխատողին տալ այդպիսի իրավասություն, չկարողացան հիմնավորել… »։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 12/03/2024 08:40 Անդրանիկ Քոչարյանը կանգնել է ՔՊ վարչության առջեւ ու ներողություն խնդրել. բացառիկ մանրամասներ. «Ժողովուրդ»
- 12/03/2024 08:38 Նիկոլի խոփը Հովիկի քարին է դեմ առել․ «Հրապարակ»
- 12/03/2024 08:36 Մեքենաների շարասյուներով և թիկնապահներով պտտվողներ չեն լինի․ ՆԳՆ-ն գործընթաց է մեկնարկել. «Ժողովուրդ»
- 12/03/2024 08:33 Քննչականում, հերթ չտալով, Փաշինյանի հրահանգներն են կատարում․«Հրապարակ»
- 12/03/2024 08:30 Արսեն Թորոսյանը նախարարին պաշտոնանկ անելու պլաններ ունի. «Ժողովուրդ»
- 12/03/2024 08:27 Փաշինյանը նոր դրամաներ է պատրաստում․ «Հրապարակ»
- 12/03/2024 08:24 Ռոբերտ Քոչարյանը փրկե՞ց Հովիկ Աղազարյանին. «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 12/03/2024 19:01 Ինձ շատ բանում, միգուցե, կարելի է մեղադրել, բայց դիրքերում չլինելու մեջ միայն անմեղսունակները կարող են. Տիգրան Աբրահամյան
- 12/03/2024 15:44 Աշխատանքային օրենսգիրքը երբեք չի այլանդակվել այն աստիճան, որքան Երևանի փոխքաղաքապետի կողմից. Հայրապետյան
- 12/03/2024 15:11 Գործադուլի իրավունքից օգտվելու համար մարդկանց գործից հանելը ոչ մի պարագայում իրավաչափ լինել չի կարող. փաստաբան
- 12/02/2024 18:41 ՀՀ արտգործնախարարությունում ֆորում են անելու ընդդեմ ցեղասպանությունների, հայեցակարգում չկա Հայոց ցեղասպանություն եզրույթը. Դեմոյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 12/02/2024 16:54 Էլթոն Ջոնը խոստովանել է, որ կուրացել է
- 11/29/2024 22:00 Ուղեւորուհին բողոքել է օդանավակայաններում անմարդկային զննումների դեմ
- 11/29/2024 13:38 Չինացի միլիարդատերը կերել է աճուրդում 6,2 միլիոն դոլարով գնած բանանը
- 11/26/2024 19:59 Էլթոն Ջոնը պատմել է տեսողությունը կորցնելուց հետո կյանքի մասին
Հետաքրքիր է իմանալ
- 11/27/2024 16:59 Մայրը 3 տարի իր աղջիկ երեխային պահել է բազմոցի դարակում
- 11/27/2024 14:50 Մթերք, որը նվազեցնում է իշեմիկ ինսուլտի հավանականությունը
- 11/26/2024 16:48 Մահացել է աշխարհի ամենատարեց տղամարդը. նա ծնվել է «Տիտանիկի» խորտակվելու տարում
- 11/25/2024 13:01 Արեգակի վրա X դասին մոտ հզոր բռնկում է տեղի ունեցել