ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հայաստանի իշխանությունը հերթական «կռուտիտն է անում».Հայկ Նահապետյան 08/06/2022 20:18 | Քաղաքական
Բացառում եմ, որ Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ իրենց երեկվա հանդիպման ընթացքում ԼՂ հարցը քննարկած չլինեն: «Փաստինֆո»-ի հետ զրույցում նման տեսակետ է հայտնել ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը:
Նշենք, որ երեկ 4 ժամ տեւած բանակցությունների արդյունքում Պուտինն ու Էրդողանը համատեղ հայտարարությամբ են հանդես եկել՝ ձեռք բերված պայմանավորվածությունների մասին, որտեղ խոսք անգամ չկար Լեռնային Ղարաբաղում ստեղծված վիճակի մասին, թեեւ մինչ այդ ՌԴ նախագահի խոսնակը հայտարարել էր, որ հանդիպման ժամանակ քննարկվելու է նաեւ Լեռնային Ղարաբաղին վերաբերող հարցեր։
Փորձագետ Հայկ Նահապետյանը, սակայն, մեզ հետ զրույցում նկատում է՝ հարցի կարևորությունն այնքան մեծ է, որ անգամ ՌԴ Անվտանգության խորհրդի նիստում է քննարկվել, ուստի եթե հարցը այդ մակարդակին է բարձրացել, ապա բացառվում է, որ հանդիպմանը քննակված չլինի Արցախի հարցը.
«Կարող եմ ենթադրել, որ քննարկում եղել է, բայց արդյունքների մասին առայժմ հրապարակային որևէ հայտարարություն չի արվում, քանի որ հայտարարությունները սովորաբար քարոզչական նպատակ ունեն, իսկ գործնական պայմանավորվածությունները կյանքի կոչելու համար են: Կարծում եմ, քննարկել են հարցեր՝ տարածաշրջանում կայունության և անվտանգության ապահովման հետ կապված և յուրաքանչյուր կողմը նոր բանավոր պարտավորություն է վերցրել՝ ապահովել տարածաշրջանում կայունություն, բայց սա հրապարակային չի ասվել, քանի որ հրապարակային հայտարարությունները կարող են խանգարել կոնկրետ գործողություններին»,-ասաց Նահապետյանը:
Փոխարենը վերջին օրերին հրապարակային դաշտ են տեղափոխվում Հայաստանի ու Ռուսաստանի միջեւ առկա տարաձայնությունները: Ինչպես հայտնել ենք` կառավարության վերջին նիստում Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Արցախում էսկալացիայի ֆոնին անհրաժեշտ է քննարկել Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ օպերացիայի մանրամասների ճշգրտումը և խաղաղապահներին ավելի լայն միջազգային մանդատով օժտել, ինչից հետո ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարեց, թե Ռուսաստանը խաղաղապահ առաքելության վերաբերյալ առաջարկներ դեռ չի ստացել: Իսկ ՀՀ ԱԳՆ-ն էլ երեկ իր հերթին հայտարարությամ հանդես եկավ, որ Խաղաղապահների վերաբերյալ հայկական կողմի մտահոգությունները դեռևս 2021 թ․ գրավոր փոխանցվել են ՌԴ-ին:
Հայկ Նահապետյանը կարծում է, որ ճիշտ կլիներ, գոնե իր ճշմարտացիությունն ապացուցելու համար, ՀՀ ԱԳՆ-ն ընդհանուր գծերով ասեր՝ կոնկրետ ի՞նչ են առաջարկներ են ներկայացրել ռուսական կողմին՝ խաղապահների գործունեության հետ կապված.
« Զուտ այս հայտարարությունն առ ոչինչ է: Սա առաջին դեպքը չէ, երբ Հայաստանի կառավարության անդամները հայտարարում են բաներ, որոնք իրականության հետ աղերս չունեն, ՌԴ ԱԳ նախարարը որևէ խնդիր չուներ ասելու մի բան, որը իրականությանը չի համապատասխանում՝իմանալով, որ հայկական կողմը կարող է փաստական ապացույցներ բարել, չեմ կարծում, Լավրովը այս մանր հարցերում ստեր:
Այս կառավարության գործունեությունը ես բնութագրում եմ մի բառով՝ «կռուտիտի» քաղաքականությունը, հիմա էլ հերթական «կռուտիտն է անում», հերթական մանիպուլատիվ հնարքն է օգտագործում»,-ասաց Նահապետյանը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ