ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Այսպես շարունակվելու դեպքում սեպտեմբերի 2-ին կունենանք հերթական հանձնումը, զոհերը, լարումները. Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարել է պայքարի նոր փուլի մասին 08/05/2022 13:19 | ԼՐԱՀՈՍ
Հայաստանն ակնհայտորեն այլևս չունի գերագույն գլխավոր հրամանատար և մենք ապրում ենք աննախադեպ լարված պատասխանատու ժամանակաշրջան՝ միասին։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ընթացքում ցավով արձանագրեց «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը։
Նրա խոսքով՝ այս շրջանում պետք է լինենք խիստ պատասխանատու, հաղթահարենք մեր ներքին բևեռվածությունը, հայհոյախոսությունը, ցավը, բաժանումները և քաղաքական նոր լուծում գտնել։
«Ստատուսները, խայթոցները կշարունակվեն, վստահ եմ, բայց այս ինքնահոսը, եթե շարունակվի այնպես, ինչպես կա, այս հրամանատարությամբ, կառավարական նիստերի միջոցով դեպի Բաքու ուղարկված ազդակներով, մեր ինքնիշխանությունը կնվազի, կդառնա զրո, մեր տարածքային ամբողջականությունը պետք է գնալով կրճատվի, որ բռնազավթված է մեր հանրապետության մի մասը, Արցախը՝ ակնհայտորեն, դրանք կօրինականացվեն, առավել ևս՝ Սյունիքը, Գեղարքունիքը, հետո՝ Տավուշ, Վայոց Ձոր, հետո՝ Արարատ։ Սա մեկ հոգու ահազանգ չէ, ես մենակ չեմ սրա մեջ»,- նշեց Հովհաննիսյանը՝ հավելելով, որ սա սրտի պոռթկում է, վերլուծություն և պետք է ազգովի գտնենք լուծումը. «Բնավ օրինաչափություն չէ՝ ինչպես ինքն էր նշել։ Օրինաչափություն չէ այն ինչ եղել է՝ հայրենիքի հանձնում, 4000 զոհեր, հետո արդեն՝ խաղաղության օրերին, որ ուղարկում ենք մեր տղաներին»։
Րաֆֆի Հովհաննիսյանի խոսքով՝ քստմնելի է, որ ՀՀ-ից վտարվում են Սփյուռքի մեր հայրենակիցները, անընդունելի է, որ իրենց քաղաքական հայացքների համար ունենք քաղաքական բանտարկյալներ, մեր ազգային շահերին նվիրված մտավորականներ, շարքային զինվորականներ։
«Դրանք Ձերն են՝ Փաշինյան, իմն են, բոլորինս են։ Մենք պայքարել ենք Ձեզ համար, երբ Դուք էիք բանտարկյալ և դրանք չպետք է այլևս երբեք լինեն։ Այն արատները, որոնք եղել են Ձեր ասած նախկինների օրոք, այսօր ևս կան և դրանք օրինաչափ չեն»,- նշեց Հովհաննիսյանը։
Րաֆֆի Հովհաննիսյանի խոսքով՝ այսօր ՀՀ-ն չունի գերագույն գլխավոր հրամանատար, ունի տապալված ղեկավար, ինչի համար ցավում է։
Հովհաննիսյանը նշեց, որ այսպես շարունակվելու դեպքում սեպտեմբերի 2-ին կունենանք հերթական հանձնումը, զոհերը, լարումները և այս իշխանության օրոք՝ կամ կունենանք ժամանակավոր, խեղված, խաբուսիկ խաղաղություն, կամ պարտադրված պատերազմ՝ բոլոր դեպքերում։
«Նրա օրոք՝ նրա փաստացի ղեկավարությամբ թե՛ խաղաղությունը, թե պատերազմը նշանակում է, որ չկա ինքնիշխան, տարածքով ամբողջական հայրենիք։ Նա դրժել է իր սահմանադրական երդումը՝ ամբողջականության, ինքնիշխանության, իր քաղաքացիների պաշտպանության»,- նշեց նա՝ հայտարարելով պայքարի նոր փուլ սկսելու մասին։
«Օգոստոսի 8-ին ես կլինեմ Հանրապետության Հրապարակում»,- նշել է Հայաստանի նախկին արտգործնախարարը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ