ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Լավ, տղե'րք, հիմա ձեզ լա՞վ եք զգում, ձեր արածը ձեզ դու՞ր է գալիս. Էդմոն Մարուքյան 08/05/2022 11:02 | Մեկնաբանություն
Հիմա մարդ կա՞, որ դեռ կարող է կասկածել, թե ինչպես են Ադրբեջանին Հայաստանի ներսից ամեն գնով ու ամեն բանով օգնում։ Այս մասին ֆեյսբուքում գրել է Հատուկ հանձնարարություններով դեսպան, «Լուսավուր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը.
«Երևի քչերը նկատեցին, որ հայկական կողմը Լաչինի միջանցքի վերաբերյալ իր ստանձնած պարտավարությունները հանգիստ կատարում էր` նախ, պլանի հաստատաման մասով սպասելով դրա քննարկմանն ու հաստատմանը և հետո, ճանապարհի այլընտրանքային հատվածի նախագծմամբ, բնականաբար հիմք ընդունելով եռակողմ հայտարարության ժամկետը (առաջիկա երեք տարվա ընթացքում կորոշվի Հայաստանի հետ Լեռնային Ղարաբաղի կապն ապահովող Լաչինի միջանցքով երթևեկության նոր երթուղու կառուցման պլանը, ռուսական խաղաղապահ զորակազմի հետագա վերատեղաբաշխմամբ՝ այդ երթուղու պահպանության համար)։
Մեկ էլ հանկարծ մայիս ամսվա ընթացքում Հայաստանում հայտնի «ընդդիմադիր» և «փորձագիտական» շրջանակներ սկսեցին հայտարարել, որ ՀՀ իշխանությունները մոտ օրերս կհանձնեն Բերձորը և Աղավնոն, անգամ մարդ կար պնդում էր, որ վարչապետի ծննդյան օրը Աղավնոյում կծածանվի Ադրբեջանի դրոշը։
Այս հայտարարությունները սկսեցին շրջանառվել և սրվել հայկական մամուլում, որի ճնշման ներքո հայկական կողմն սկսեց ներկայացնել իր բոլոր փաստարկներն առ այն, թե ինչու են սխալ ասում հարգելի «ընդդիմադիրներն» ու «փորձագետները»։
Ադրբեջանը, բնականաբար լավագույնս օգտագործելով այս մարդկանց ներուժն ու հմտությունները, իր նարատիվները ներարկեց հայաստանյան մեդիատիրույթ, լսեց հայկական կողմի բոլոր փաստարկները և անցավ գործի` սկզբից նոր ագրեսիա իրականացնելով Լեռնային Ղարաբաղում, հետո իբր վրեժ լուծելով իր ագրեսոր զոհված զինվորի համար, այնուհետև արդեն եկավ հասավ իր հավատարիմ «հայ» գործընկերների թեզերը իրականացնելուն, այն է` Լաչինի միջանցքը եռակողմ հայտարարության ժամկետի կոպտագույն խախտմամբ փակելուն և սկսեց եռակողմ հայտարարությունը մեկնաբանել այնպես, ինչպես մայիս ամսին պնդում էին հայաստանյան «ընդդիմադիրներն» ու «փորձագետները»։ Այս թեզերը մայիս ամսին պնդող հայերը կարող են ասել` «դե մենք դա անում էինք, քանի որ Աղավնոն ենք ուզում փրկենք, դե մենք ընդդիմադիր ենք ու ամեն օր մի բան փնտրում ենք, որ փրկենք ու հա մեկ էլ հիմնավորենք, որ սրանք դավաճան են»։
Հիմա մարդ կա՞, որ դեռ կարող է կասկածել, թե ինչպես են Ադրբեջանին Հայաստանի ներսից ամեն գնով ու ամեն բանով օգնում։ Լավ, տղե'րք, հիմա ձեզ լա՞վ եք զգում, ձեր արածը ձեզ դու՞ր է գալիս, թե՞ մտածում եք, որ չեք բացահայտվելու, թե ինչպես եք օրնիբուն թշնամական թեզերը շրջանառում ու Հայաստանի խոցելի վիճակն ավելի բարդացնում, ինչ ա թե «իշխանության դեմ պայքարեք»։
Հիշեք` իշխանությունները կգան ու կգնան, Հայաստանի պետականությունից բարձր սրբություն չունենք, այն պետք է փայփայել` ամեն բան մի կողմ դրած»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ