ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Թագավորության կեսի խոստման դիմաց ընդդիմության դեմ հիմարագույն մեղադրանքը. Գեղամ Մանուկյան 08/05/2022 15:07 | Մեկնաբանություն
Օրերս մի նիկոլական հրապարակային զրույցում ասել էր, թե պատերազմ սկսվելու ու Թուրքիայի ներգրավվածության համար ես եմ մեղավոր։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը:
Նա, մասնավորապես, գրել է. «Ու «հիմնավորել էր»։ Պարզվում է, ըստ նրա, 2006-ին Ստամբուլում Հայոց Ցեղասպանության ճանաչման պահանջով Էրդողանի դեմքին բացված պաստառի եւ այդ մասին իմ հայտարարության արդյունքում Թուրքիայի նախագահը ոխ է պահել Հայաստանի դեմ ու դրանից 14 տարի հետո զինել է Ադրբեջանին ու դրդել հարձակվել մեզ վրա։ Կարծում էի, այս պնդումից հետո ուրիշներին մեղսագրվող ավելի հիմար փաստարկ չէի լսի։ Բայց էլի սխալվեցի։ Այսօր ավելի առաջ է գնացել Նիկոլի՝ բոլոր հարցերով հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը։
Նիկոլն ու նիկոլենք 2020 թվականի նոյեմբերի 9-ի կապիտուլացիոն հայտարարությունը գաղտագողի ստորագրեն, հետո ժողովրդի, Բանակի, ԱԳՆ թիկունքում Սյունիքից դեկտեմբերին զորքերը ետ քաշեն, բնակավայրերի մեծ մասը թշնամու նշանառության տակ առնելու հնարավորություն ստեղծող գաղտնի հուշագիր ստորագրեն, մեկ տարուց ավել ադրբեջանցիների հետ գաղտնի բանակցեն, ճանապարհի հարց քննարկեն, ԱԱԾ պետին մի քանի անգամ այդ հարցով ադրբեջանցիների հետ հանդիպացնեն, մեկ տարուց ավել, ամեն անգամ Բերձորի ճանապարհի փոխարեն ինչ-որ մի ուղու մասին Ազգային ժողովում մեր հարցումներին, բերանները ջուր առած, խուսափոխական պատասխաններ տան ու հիմա պարզվի, որ ադրբեջանցիների ձեռքերը բացել է ընդդիմությունը։
Նույն տրամաբանությամբ Մարուքյանը կարող է ընդդիմությանը մեղադրել, թե քանի որ Նիկոլին դավաճանության մեջ մեղադրելով՝ նրան դրդում ենք դավաճանական գործողություններ անել, սահմանների պաշտպանությունն ամրապնդելու անհրաժեշտության մասին խոսելով՝ Նիկոլին ստիպել ենք, որ բացահայտ ադրբեջանցիներին հրավիրի Նախիջեւան, երթեւեկել մեր երկրի բոլոր ճանապարհներով ու դեռ ԱԱԾ պետին էլ հանձնարարի լավ դիմավորել նրանց: Եվ կամ իշխանությանը կոռուպցիայի մեջ մեղադրելով՝ ստիպում ենք տարբեր բարձրաստիճան պաշտոնյաների ավելի թաթախվել կոռուպցիայի մեջ ու միլիոններ մսխել պետական բյուջեից:
Սա լու՞րջ է խոսում։ Թե այս թեզն այսօր շրջանառելու համար Նիկոլը նրան տվել է՝ «եթե հիմարագույն մեղադրանքը ներկայացնես ընդդիմության հասցեին, ապա թագավորությանս կեսը քեզ կտամ» խոստումը։ Ավելի լուրջ հնարավոր չէր Մարուքյանի այս գրառմանն անդրադառնալ։ Ագնեսա Խամոյանի համբերությունից եմ ուզում, որ կարողանամ շարադրել հակափաստարկներ:
Բայց վերջում՝ պաշտոն ես զբաղեցնում, գործ ես անում իբրեւ թե։ Նիկոլի հերթական դավաճանությունը քողարկելու փոխարեն՝ գործովդ զբաղվիր, ու մի հատ Լավրովին մեկնաբանիր, որն ուղիղ ասում է, որ շեֆդ սուտասան է ու խաղաղապահների լիազորությունների հարցով որեւէ առաջարկ ռուսներին չի ներկայացրել ու Կառավարության նիստում ստել է։
Հ.Գ. Հիշու՞մ եք, մի առիթով գրել էի, թե Մարուքյանի՝ Նիկոլին արած ծառայությունների պատճառով «Դիվանագիտության մասին» օրենքում, Հատուկ հանձնարարությունների գծով դեսպանին վերաբերող կետում պետք է հատուկ արգելել, որ նա քծնի շեֆին ու արդարացնի ամեն մի ապուշություն անելուց հետո։ Հիմա, փաստորեն, շարքը կարելի է շարունակել. արգելվում է Հատուկ հանձնարարություններով դեսպանին հիմարություններ դուրս տալ, թեկուզ շեֆի դավաճանությունն արդարացնելու համար…»,-գրել է Մանուկյանը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
- 11/21/2024 11:23 Ու հիմա ուզում եք պաչկեքով մեդալներ շահեք, սատանայական ծեսը Ծիծեռնակաբերդում կատարվեց. Տիգրան Քոչարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից