ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Չալաբյանը մեղադրում էր Փաշինյանին բանակը հետևողականորեն կազմալուծելու ու ՀՀ քաղաքացիներին պաշտպանությունից զրկելու հանցավորության մեջ. նա կալանավորվեց ևս 3 ամսով 08/04/2022 11:37 | ԼՐԱՀՈՍ
Երեկ` ս.թ. օգոստոսի 3-ին, մինչև ուշ երեկո տևած նախնական դատակսումների ընթացքում Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը` Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, որոշում կայացրեց ևս 3 ամսով կալանավորել Ավետիք Չալաբյանին: «Համախմբում» շարժման անդամ, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանի խափանման միջոցը կիրառվեց հենց դատարանի դահլիճում: Հիշեցնենք, որ Ավետիք Չալաբյանը կալանավորվել էր մայիսի 14-ին հանցակազմի բացակայությամբ շինծու քրեական գործով, ապա հուլիսի 27-ին ազատ էր արձակվել` դատարանի կողմից սահմանված կալանքի ժամկետը լրանալու արդյունքում։
«Այս որոշումն աննախադեպ է Հայաստանի իրավական պրակտիկայում, թերևս հազվագյուտ դեպք է, երբ անձը կալանավորվում է հիմքերի լիակատար բացակայության, և օրենքի միարժեք պահանջների կոպիտ խախտման պայմաններում: Այս անհեթեթ գործողությունը ցույց է տալիս, թե որքան է գործող վարչախումբը սարսափում իր սկզբունքային ընդդիմախոսներից, և ինչ աղաղակող ապօրինությունների է այն պատրաստ գնալ՝ սեփական իշխանությունը երկարաձգելու նպատակով: Սակայն և ոչ մի ապօրինություն ի զորու չի շեղելու մեզ մեր նպատակից՝ կառուցելու ազատ ու հզոր երկիր, և արդար հասարակարգ բոլորիս համար: Մեր պայքարը շարունակվում է և միայն նոր թափ է ստանալու, մինչ այդ ես շնորհակալություն եմ հայտնում մեր բազմաթիվ արժանապատիվ քույրերին և եղբայրներին, որոնք այս օրերին գտնվեցին մեր կողքին, և իրենց ներկայությամբ և սկզբունքային դիրքորոշմամբ, ուժ և վճռականություն տվեցին մեզ շարունակելու մեր պայքարը»,- իր պաշտոնական էջում մինչև կալանավորումը վերջին գրառումն է կատարել Ավետիք Չալաբյանը:
Դատալսման ընթացքում հանրային մեղադրողը միջնորդեօ էր Չալաբյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել գրավը, որը, ըստ նրա, ամբողջությամբ ի զորու էր ապահովելու Չալաբյանի պատշաճ վարքագիծը և որ տվյալ պարագայում կալանավորման անհրաժեշտությունը բացակայում է, իսկ Չալաբյանի պաշտպանները նախ առաջարկել էին ընդհանրապես ոչ մի խափանման միջոց չկիրառել, քանի որ բացակայում են դրա կիրառման քրեադատավարական հիմքերը, իսկ ամեն դեպքում խափանման միջոց կիրառելու պարագայում, առաջարկել էին դիտարկել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով համակցված, այսինքն՝ մի քանի խափանման միջոցների` գրավի և երաշխավորության համատեղ կիրառման հնարավորությունը: Չալաբյանի համար երաշխավորագրեր էին ներկայացրել մեկ տասնյակից ավելի հարգված գործիչներ, այդ թվում նաև նախկին փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը, ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանը, «Հայ ասպետ» դպրոցի հիմնադիր Կարին Տոնոյանը, «Այբ» կրթական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արամ Փախչանյանը, «Այբ» կրթական հիմնադրամի տնօրեն Սոնա Կոշեցյանը, «Արար» հիմնադրամի տնօրեն Արմեն Խաչիկյանը, «Վերադարձ Հայաստան» հիմնադրամի տնօրեն Վարդան Մարաշլյանը, բանասիրական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր Գուրգեն Մելիքյանը, Արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանը, ԵՊՀ քաղաքացիական դատավարության ամբիոնի վարիչ Վահե Հովհաննիսյանը և այլք, ովքեր ներկա էին դատական նիստին:
Հատկանշական է, որ Չալաբյանի պաշտպաններն առհասարակ միջնորդում էին կարճել գործը` հիմք ընդունելով այն փաստը, որ գործի հիմքը հանդիսացող նյութը հրապարակվել է կեղծ լրատվամիջոց որակված հարթակում, որը փոխկապակցված է Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանի հետ: Նշյալ դատողությանը հանրային ստուգված հարթակում տեղ գտած հետաքննական հոդվածի հիման վրա է կատարվում:
«Նախաքննական մարմինը հանցավոր անգործություն է ցուցաբերել և որևէ էական գործողություն չի իրականացրել, որ այդ ձայնագրությունը գտնի, նույնիսկ ծանուցագիր է ուղարկել կայքի տնօրենին, կայքի տնօրենը չի ներկայացել հարցաքննության, և նախաքննական մարմինը փակել է վարույթը։ Հետաքրքրիր է, եթե դուք ծանուցագիր եք ուղարկում, ապա ենթադրում եք, որ այդ տեղեկատվությունը կարևոր է, չէ՞: Եթե այդ տեղեկատվությունը կարևոր է, ինչու՞ քայլեր չեք ձեռնարկում այդ տեղեկատվությունը ստանալու համար: Ես կասեմ`շատ պարզ պատճառով: Հարգելի հանրային մեղադրողը հայտարարեց, որ այս գործը քաղաքական ենթատեքստ չունի, որովհետև պարզ էր դառնալու, թե որտեղ եք սարքել այդ ֆաբրիկացիան, պարզ էր դառնալու` ինչ նպատակով: Ավելին ասեմ, գնալու էր հասներ մինչև պատվիրատուին, իսկ մենք գիտենք, թե որտեղ է պատվիրատուն։ Պատվիրատուն նստած է վարչապետի աթոռին ու նա իրեն ենթակա տարբեր այդպիսի կայքերի միջոցով ֆաբրիկացիաներ է սարքում իր քաղաքական հակառակորդների նկատմամբ»,-դատարանում իր խոսում ասաց Ավետիք Չալաբյանը, ով երկուսուկես ամիս անազատության մեջ գտնվելուց առողջության վատթարացում է արձանագրել, ստացել է հիպերտենզիա 3-րդ աստիճանի ախտորոշում և նշանակվել է սրտաբանի վերահսկողությամբ ամբուլատոր բուժման:
«Ես չեմ վախենում կալանավորումից։ Ես ուրիշ բանի վրա եմ զարմանում: Ինչու եք կալանավորում ևս 3 ամիս ժամկետով։ Ցմահ տվեք, բերանս էլ կապար լցրեք, որ մեռնեմ։ Դուք էլ հետո կգնաք, կասեք` հարգելի այսինչ, Ձեր խնդիրը կատարված է»,- իր ելույթում ասաց Ավետիք Չալաբյանը, ապա հավելեց,- «Դուք Ձեզ օրենքից վեր եք դասում, բայց օրենքը դա թույլ չի տալիս։ Վաղ թե ուշ այս երկրում օրենքը վերականգվելու է, իմ պայքարը նաև դրա համար է, որպեսզի այս երկրում օրենքը վերականգնվի, որպեսզի այս դատալսումները օրենքով տեղի ունենան, օրենքի տառին և ոգուն համապատասխան: Դուք հիշեք, օրենքը վերականգնվելու է, և այսօրվանից սպասեք այդ օրվան: Օրենքը Ձեր հետևից գալու է»։
Հիշեցնենք, որ Ավետիք Չալաբյանը, ով Հայաստանում մասնակցել ու ներդրում է կատարել ռազմարդյունաբերության և պաշտպանական համակարգերի ներդրման նախագծերում և 2020թ. նոյեմբերից հրապարակավ քննադատում է Նիկոլ Փաշինյանին` բանակը հետևողականորեն կազմալուծելու ու Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին պաշտպանությունից զրկելու հանցավորության համար: Նրա հանրային ելույթներից առանձնացված են պաշտպանական համակարգին վերաբերող խոսքեր:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ