ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Մնացական Մարտիրոսյանը կարժանանա Ջհանգիրյանի ճակատագրին. Ալեքսանյան 08/04/2022 17:28 | ԼՐԱՀՈՍ
Մարտիրոսյան Մնացի տեսքով օրինական դատարան չունենք։ Ափսոսում եմ, որ պետությունը հնարավորություն է ընձեռել Մարտիրոսյանին կրել պատմուճան, նա ինձ համար այնտեղ նստած՝ ուղղակի ֆիզիկական միավոր է։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ նախկին գլխավոր դատախազ, ՔԿ նախկին նախագահ Աղվան Հովսեփյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանն այսօր որոշել է առանց քննության թողնել Աղվան Հովսեփյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը գրավով փոխարինելու մասին միջնորդությունը, ինչից հետո պաշտպաններն ինքնաբացարկի միջնորդություն են ներկայացրել, պաշտպան Էրիկ Ալեքսանյանը լքել է դատական նիստերի դահլիճը՝ ի նշան բողոքի։
Փաստաբան Էրիկ Ալեքսանյանը լրագրողների հետ զրույցում արձանագրեց, որ շարունակելու է իրականացնել Աղվան Հովսեփյանի պաշտպանությունը, այսօր իր կողմից արված գործողությունը չի նշանակում, որ դադարեցնելու է կատարել պաշտպանությունը, բոլորովին դա չի նշանակում։
«Եվս մեկ անգամ տեսանք պարոն Մարտիրոսյանի ապօրինի գործողությունները, կայացրած ակնհայտ ապօրինի արձանագրային որոշումը։ Չգիտեմ՝ պարոն Մարտիրոսյանն այս միջնորդության հարցն ում հետ է քննարկել, քննարկել է Աննա Վարդապետյանի հետ, Նալբանդյանում գտնվող շեքում համապատասխան ներկայացուցիչների հետ, չգիտեմ ում հետ է քննարկում, չեմ բացառում, որ որևէ մեկի հետ քննարկած լինի։ Գտնում եմ, որ այս որոշման տեսակը պատահական չէր, որովհետև եթե պարոն Մարտիրոսյանը քննարկեր և մերժեր մեր միջնորդությունը, ապա պարզ տրամաբանությունը հուշում է, որ այդ որոշումը վերաքննության կարգով այն չէր ապրի։ Իրականում ներկայացրել ենք ծանրակշիռ փաստեր առ այն, որ պարոն Հովսեփյանի՝ հետագա կալանքի տակ գտնվելը ոչ միայն իրավաչափ չէր, այլև՝ ստեղծում է ծանր վտանգներ։ Դրանով է պայմանավորված, որ քաղաքական իշխանությունը փորձել է նման ձևով լուծում տալ, որ պաշտպանության կողմը հնարավորություն չունենա նաև բողոքարկելու որոշումը»,-նշեց Ալեքսանյանը՝ հավելելով. «Մարտիրոսյան Մնացը մնում է Մարտիրոսյան Մնաց»։
Փաստաբանի խոսքով՝ ի սկզբանե գործով մակագրությունն այնպես էր իրականացվել, որ գործը քննի Մնացական Մարտիրոսյանը։
«Պարոն Մարտիրոսյանը թող Աստծուց վախենա, ամեն ինչ հավերժ չէ։ Նույնը՝ Ջհանգիրյանի հետ կապված, ճակատագիրը տեսանք, հազար անգամ ասում էին՝ պարոն Ջհանգիրյան ոչինչ հավերժ չէ, մի օր կարժանանաք շատ վատ ճակատագրի, արժանացավ՝ խայտառակ ձևով։ Այդ ճակատագրին վաղ թե ուշ կարժանանա նաև Մարտիրոսյանը»,- ընդգծեց փաստաբանը։
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ