ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հայաստանը կարող է այս վիճակից դուրս գալ այն դեպքում, երբ որևէ մի երրորդ ուժ ի հայտ գա, որը կկարողանա հենց իր ներսում հարաբերությունները կանոնակարգել․ քաղաքագետ 08/04/2022 21:12 | ԼՐԱՀՈՍ
Այն, ինչը Հռոմում 2500 տարի առաջ կարողացել են կարգավորել, 2500 տարի հետո նարկայիս Հայաստանում չի կարգավորվում,- գրում է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը:
«Մի քիչ երկար կգրեմ այս խառնակ ժամանակներում, բայց ներող, կարծում եմ սա շատ կարևոր է:
Մինչ մեր հիմիկվա խդիրներին անցնելը, գնանք պատմության ծոցը:
6-րդ դարում Բյուզանդիայի Հոստինանոս կայսրը որոշում է օրենսդրությունը կարգավորել, դրա համար հանձնաժողով է ստեղծում, որի վրա երկար աշխատելուց հետո նոր կարգավորված օրենսդրություն է մշակում՝ Հուստինիանոսի Կոդեքսը: Այդ Կոդեքսը ժամանակակից օրենսդրության հիմնաքարն է:
Ուրեմն, Կոդեքսում երկու նովելներ՝ իմա հոդվածներ, նվիրված են մեզ՝ հայերիս:
NOVELLA XXI-ում ասված է, որ «Հայաստանը զուրկ է օրենքներից ու կիրառում է բարբարոս սովորույթներ»: Իսկ այդ ժամանակներում Սիրիայի Հակոբ Յեդեսացին Sermo Adversus Armenos ճառում ավելի է հստակեցնում վիճակն, ասելով. «Հայաստանի ժողովուրդներն աշխարհի սկզբնավորումից ի վեր ապրել են առանց օրենքի», իսկ Բյուզանդիայի պատրիարք Ատտիկոսը Հայոց կաթողիկոսին գրված նամակում ասում է. ՛՛Բազում գոհութիւն Աստուծոյ մատուցանեմք յաղագս քո բարեհամբաւութեանդ ի մեջ այդպիսի բարբարոս ազգի...»: Իսկ ինչ է օրենքը, դա հարաբերությունների կանոնակարգող կանոններն են:
Հույներն ու լատինները բոլոր ժողովուրդներին բարբարոս էին անվանում, սակայն ես մեջբերել եմ իրավական փաստաթղթից հատված, որտեղ «բարաբրոսի» տակ հասկանում են ոչ օրենքով ապրող ազգեր: Պատրիարքն էլ էր այդ տրամաբանությամբ գրել իր նամակը:
Մինչ հիմիկվա վիճակին անցնելը մի թռուցիկ տեղեկանք ևս: Ուրեմս, Հին Հռոմը բարբարոս քաղաքից քաղաքակրթության օրրան, հետագայում կայսրության է վերածվել հարաբերություններն օրենքներով կարգավորելու շնորհիվ:
Դեռևս մ.թ.ա. 450 թվականին, ծանրագույն դեբատների ու դեմարշների պայմաններում, պլեբեյները կարողացան պատրիկներին պարտադրել ընդունել Leges duodecim tabularum-ը, այսինքն 12 տախտակները, որոնք կարգավորում էին քաղաքացիների միջև հարաբերությունները՝ ընտանեկան, սեփականության, ժառանգության, առևտրական հարաբերությունները և քրեական հանցագործությունների տարբերակումներն ու պատիժները: Նաև, հավասարեցնելով պատրիկների ու պլեբեյների իրավունքները:
Հին հռոմեացիք՝ հոռոմները, մինչ այդ երկու կարևոր հարց էլ էին լուծել՝ ընտրությունների միջոցով սենատ ձևավորել՝ դրանով որոշումների ընդունման մեխանիզմը ստեղծելով ու լեգիտիմ կառավարիչներ ընտրել՝ կոնսուլներ: Ուշադրություն, մեր մ.թ.ա. V դարում, ջոկում եք, 12 տախտակի շնորհիվ հանցագործների որջ հանդիսացող քաղաքը ինչ արդյունքների է հասել:
Հիմա գանք մեր տխուր ժամանակներին ու մեր դժբախտ երկրին: 12 Տախտակներից 2.500 տարի անց, անգամ սեփականության անձեռնմխելիության իրավունքի դեռ կարգավորված չէ, որով խաղարկելով «քյաբաբ առ քյաբաբ թալանածը ժողովրդին վերադարձնելու» խոստումը, 2018 թվականին զավթվեց ու հետագայում ավերվեց պետությունը ու հիմա «հեղափոխական թիմը» յուրացնում է բոլոր «քյաբաբները», հիմք ստեղծելով հաջորդ հեղափոխության ու սեփականության վերաբաշխման համար, այսինքն, մի նոր Բոլոլա է սպասվում: Հիշեցնեմ, եթե չկա սեփականության անձեռնմխելիության իրավունք, ապա չկան նաև մյուս իրավունքները, որովհետև դա բոլոր իրավունքների հիմքն է:
Բայց դա ամենը չէ, 2018-ին իշխանությունը բռնազավթած շառլատանների դեմ պայքարի համար ձևավորվում է «Դիմադրության Շարժում», որն, այս անգամ, արդեն ոչ միայն «հեղափոխական քյաբաբները» խլելու մի նոր խոստում է տալիս, այլ անգամ չի կարողանում «Որոշումների Կայացման» հանրության համար լեգիտիմ մեխանիզմներ ստեղծել անգամ սահմանափակ թվով դիմադրողների շրջանակում. ովքեր են դիմադրում, ոնց են ղեկավար դիմադրողներին ընտրում ու, առհասարակ, նրանք ովքեր են ըստ անուն ազգանունների, ովքեր են նրանց ընտրել, ոնց են որոշում կայացնում, ինչ հիմքով, ինչ կանոններով, ով ինչի համար է պատասխանատու և այլն: Այսինքն, չկարողանալով կարգավորել հարաբերություններն անգամ իրենց ներսում, մեր պապերի բարբարոս սովորույթների շարունակականությունն են ապահովում, ըստ հավանականություն, նույնպիսի արդյունքներով։
Այն, ինչը Հռոմում 2500 տարի առաջ կարողացել են կարգավորել, 2500 տարի հետո նարկայիս Հայաստանում չի կարգավորվում:
Հայաստանը կարող է այս վիճակից դուրս գալ այն դեպքում, երբ որևէ մի երրորդ ուժ՝ իմա մարդկանց խումբ, ի հայտ գա, որը կկարողանա հենց իր ներսում հարաբերությունները կանոնակարգել, հենց իր ներսում որոշումների ընդունման լեգիտիմ մոխանիզմներ ստեղծել, ինչպես Հիմ Հռոմում, ու այդ օրինակը տարածել ողջ երկրի վրա: Գուցե անգամ կարողանանք ոչ միայն պետություն, այլև քաղաքակրթություն ստեղծել ու օրինակ դառնալ մեր հարևան բարբարոս ազգերի համար»,- գրել է Դանիելյանը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ