ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ինչո՞ւ երեք ամիս, ցմահ տվեք, ցմահ տվեք, բերանս էլ՝ կապար լցրեք, որ ես այնտեղ սատկեմ, մեռնեմ, գործից՝ պրծնեք. հիշեք՝ երբ օրենքը վերականգնվի, օրենքը գալու է Ձեր հետևից. Չալաբյանը՝ դատավորին 08/03/2022 14:52 | Դատական ռեպորտաժներ
Ես կալանքից չեմ վախենում, ինձ դա ընդհանրապես չի անհանգստացնում, ես ուրիշ բանից եմ զարմանում՝ինչո՞ւ երեք ամիս, ցմահ տվեք, ցմահ տվեք, բերանս էլ՝ կապար լցրեք, որ ես այնտեղ սատկեմ, մեռնեմ, Դուք էլ՝ գործից պրծնեք։ Նման հայտարարությամբ է հանդես եկել Ավետիք Չալաբյանը՝ առարկություններ ներկայացնելով դատավոր Մնացական Մարտիրոսյանի գործողությունների դեմ՝ իրեն երեք ամսով կալանավորելու որոշում կայացնելու վերաբերյալ։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, որոշել է երեք ամսով կալանավորել Ավետիք Չալաբյանին, թեև անգամ հանրային մեղադրողն էր առաջարկել Չալաբյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել գրավը։
Չալաբյանը առարկություններ ներկայացրեց դատարանի գործողությունների դեմ՝ հայտարարելով, որ դատավորն օրենքից վեր չէ. «Դուք այստեղ որոշումներ եք կայացնում, կարծես Ձեզ համար օրենք չկա, կարող եք ցանկացած որոշում ընդունել՝ արհամարհելով քրեական դատավարական օրենսգիրքը։ Ակնհայտ է, որ եկել եք այստեղ՝ այդ որոշումը կայացնելու, ոչ հանրային մեղադրողի կարծիքը, ոչ մեր ներկայացված փաստարկներն արժեք չունեն, ինչպես՝ օրենքը։ Ինչը Ձեզ համար արժեք ունի, որ գնում եք տուն՝ քնելու, ինչն է Ձեզ մոտիվացնում, օրենքին ծառայե՞լը։ Ի՞նչ բարձրագույն նպատակի եք ծառայում, օրենքի՞ն, բա ինչու եք շրջանցում օրենքը, ինչն է շարժում։ 2.5 ամիս կալանքի տակ եմ եղել, այսօր դատական նիստի գալիս բոլոր իրերս հավաքել, տվել եմ կնոջս, ասել՝ Մնացական Մարտիրոսյանն այսօր ինձ կալանավորելու է, բոլորն ասել են՝ բացառվում է, հիմք չկա, ասել եմ՝ Մնացական Մարտիրոսյանին պետք չէ իրավական հիմք, պետք է հրահանգ, այդ հրահանգը ցանկացած հիմքից բարձր է։ Նա այդ հրահանգը ստացել է և ինձ կալանավորելու է այսօր, ես կալանքից չեմ վախենում, ինձ դա ընդհանրապես չի անհանգստացնում, ես ուրիշ բանից եմ զարմանում՝ ինչո՞ւ երեք ամիս, ցմահ տվեք, ցմահ տվեք, բերանս էլ՝ կապար լցրեք, որ ես այնտեղ սատկեմ, մեռնեմ պրծնեմ, դուք էլ՝ գործից պրծնեք։ Դուք Ձեզ օրենքից վեր եք դասում, բայց դա օրենքը թույլ չի տալիս, վաղ թե ուշ այս երկրում օրենքը վերականգնվելու է, իմ պայքարը նաև դրա համար է, որ օրենքը վերականգնվի, այս դատալսումները օրենքով լինեն։ Հիշեք, երբ օրենքը վերականգնվի, այսօրվանից սպասեք այդ օրվան, այդ օրենքը Ձեր հետևից գալու է»։
Դատական նիստն ընդմիջվել է՝ մինչև 16.30-ը, կքննարկվի հետազոտման ենթակա ապացույցների ծավալի հարցը։
Հիշեցնենք, որ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ընդդիմության հավաքներին Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողների մասնակցության դիմաց նույն համալսարանի ուսանողական խորհրդի նախագահին նյութապես շահագրգռելու դեպքի առթիվ: Ենթադրյալ դեպքի վերաբերյալ 2022 թվականի մայիսի 9-ին լրատվական կայքերից մեկում ձայնագրություն է հրապարակվել՝ «1000 դրամ յուրաքանչյուր ուսանողի համար, Ագրարային համալսարանի դասախոսը դրդում է ուսխորհրդի նախագահին գումարի դիմաց կազմակերպել, որպեսզի ուսանողները մասնակցեն ընդդիմության հավաքներին՝ յուրաքանչյուր ուսանողի դիմաց առաջարկելով 1000 դրամ» վերտառությամբ:
Ըստ նախաքննական մարմնի՝ քաղաքական ընդդիմության կողմից կազմակերպվող հավաքներին մասնակցելու և որոշակի գործողություններ կատարելու դիմաց Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողական խորհրդի նախագահին նյութապես շահագրգռել են՝ առաջարկելով երկու հազար ուսանողի հավաքներին ներգրավելու դիմաց տրամադրել 2.000.000 ՀՀ դրամ գումար:
Հուլիսի 6-ին ՔԿ-ն հաղորդագրություն տարածեց՝ նախաքննության ավարտ հայտարարելու մասին, սակայն դատախազը չէր հաստատել մեղադրական եզրակացությունը և գործի նյութերը վերադարձրել նախաքննական մարմին՝ նախաքննությունը շարունակելու ցուցումով, մասնավորապես, անհրաժեշտ էր առաջադրված մեղադրանքը համապատասխանեցնել ՀՀ քրեական նոր օրենսգրքին: Դատախազի ցուցումը արագ քննիչն իրականացրել է ու մինչ գործը կուղարկվեր դատարան հապճեպ միջնորդել է երկարացնել Ավետիք Չալաբյանի կալանավորման ժամկետը, որը դատարանը բավարարել է՝ կալանավորման ժամկետը երկարացնելով 15 օրով։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ