ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ադրբեջանը սադրանքներով փորձում է Լաչինի միջանցքի փոխարեն մեզ հրամցնել այլընտրանքային ճանապարհ՝ կրկնակի խախտելով եռակողմ համաձայնագրի պահանջը․ Արցախի ԱԺ պատգամավոր 08/03/2022 16:24 | ԼՐԱՀՈՍ
Ադրբեջանը սադրանքներով ու շանտաժով ամեն ինչ անում է, որ Հայաստանն Արցախին կապող միջանցքը փոխարինվի ճանապարհով։ Դա շատ ծանր հետևանքներ է ունենալու։ Ավելի լավ է երթևեկենք կիսաքանդ, քարքարոտ միջանցքով, քան՝ միջազգային ստանդարտներին համապատասխանող ճանապարհով։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում նման մտահոգություն հայտնեց Արցախի «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանը։
«Մենք տեսնում ենք, թե Ադրբեջանն ինչպես է պայքարում Հայաստանի տարածքով միջանցք ստանալու համար։ Ուղղակի ճանապարհ չի ուզում, այլ՝ միջանցք։ Իսկ մենք մեր իսկ ունեցած միջանցքը պահելու համար բավարար ջանքեր չենք գործադրում։ Պետք է ամեն կերպ պայքարել՝ գոնե Արցախը Հայաստանին կապող միջանցքը պահելու համար։ Ադրբեջանը ցանկացած սադրանքի գնում է՝ իր պահանջները բավարարելու նպատակով։ Իսկ իշխանություններն այնքան ապիկար են, որ չեն կարողանում նոյեմբերի 9-ի փաստաթղթում ամրագրված կետին պահանջատեր լինել։ Այդ փաստաթղթի 6-րդ կետի համաձայն՝ նոր երթուղու համար սահմանված է երեք տարի ժամկետ, իսկ դեռ երկու տարին չլրացած՝ ինչ-որ պահանջներ են դնում ադրբեջանցիները և հրամցնում մի ճանապարհ, որը նույնպես նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ համաձայնագրի պահանջի խախտում է. կառուցվող այդ այլընտրանքային կոչվող ճանապարհը չի անցնում Լաչինի միջանցքով»,-ասում է Գալստյանը։
Արցախի Աժ պատգմավորն ուշադրություն է հրավիրում այն փաստի վրա, որ եռակողմ համաձայնագրի մեջ սևը սպիտակի վրա գրված է՝ նոր երթուղին պետք է կառուցվի Լաչինի միջանցքով և որևէ խոսք չկա այն մասին, որ այլ կոորդինատներով ինչ-որ ճանապարհ պետք է փոխարինի միջանցքին։
Արձանագրելով Գորիս-Կապան ճանապարհի հետ կապված արդեն իսկ ունեցած դառը փորձը՝ Գալստյանը կանխատեսում է, որ ադրբեջանական շանտաժին տեղի տալու դեպքում նույն ճակատագրին է արժանանալու նաև միջանցքի փոխարեն ադրբեջանական կողմից պարտադրվող այլընտրանքային ճանապարհը։
«Եթե պատերազմից դասեր չենք քաղել, ապա գոնե Գորիս-Կապան ճանապարհի հետ տեղի ունեցածից պետք է հետևություններ արած լինեինք։ Պարտված իշխանություններին բնորոշ է տեղի տալ շանտաժին, բայց իշխանությունները պարտավոր են ապահովել ժողովրդի անվտանգությունը։ Եթե չեն կարողանում դա անել, պետք է անկեղծություն ու համարձակություն ունենան, հայտարարեն, որ հեռանում են, որպեսզի կարող ուժերը գան ու փորձեն ելքեր գտնել ստեղծված իրավիճակից»,-նշում է Գալստյանն ու հավելում, որ միայն իշխանություններն են մանրամասն տիրապետում իրավիճակին, հետևաբար և՝ հնարավորինս քիչ կորուստերով ելքեր փնտրելու հնարավորություն մյուս ուժերը չունեն։
Գալստյանի խոսքով՝ հայկական երկու պետությունների ներկա իշխանությունների ձեռնարկած քայլերը ոչ միայն բավարար չեն որևէ հայանպաստ որոշում ունենալու համար, այլև պարտվողական հայտարարություններով վախի մթնոլորտ են ձևավորում նաև ազգաբնակչության մոտ, ինչն անթույլատրելի է և հղի՝ շատ վտանգավոր հետևանքներով։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ