ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Երեք զինծառայողի սպանության գործը նախաքննական մարմինը ծածկադմփոց է արել. թերի քննված գործն արդեն դատարանում է 08/02/2022 22:06 | ԼՐԱՀՈՍ
2021թ օգոստոսին մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության վերաբերյալ քրեական գործն արդեն դատարանում է. այն կքննի Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մուշեղ Արամյանը։ Գործն, ամենայն հավանականությամբ, կքննվի դռնփակ։
Հիշեցնենք, որ 2021թ օգոստոսի 19-ին մարտական հենակետերից մեկում հայտնաբերվել էր երեք զինծառայողի դի՝ կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներով։
Հարուցված քրեական գործով նախ ձերբակալվել, ապա կալանավորվել է զինծառայողների համածառայակիցը։ Օգոստոսի 23-ին պաշտոնապես հայտնի դարձավ, որ զինծառայողների սպանության գործով ձերբակալվել է նաև դիրքի ավագը՝ զինծառայողներին կյանքից զրկելուն դրդելու և ծառայակցի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու կասկածանքով, այժմ՝ դիրքի ավագին մեղսագրվում է միայն զինծառայողներին կյանքից զրկելուն դրդելը։ Մեղադրյալներն արդեն մեկ տարի է՝ կալանքի տակ են։
Նախաքննության ընթացքում, սակայն, ըստ կողմերի, պատշաճ քննություն չի իրականացվել։ Զինծառայողների սպանության մեջ մեղադրվող Ա. Հ.-ի պաշտպան Գարիկ Գալիկյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց, որ մեղադրանքի հիմքում դրված է բացառապես ինքնախոստովանական ցուցմունքը, որից Ա. Հ.-ն հրաժարվել է և նշել, որ դեպքի հետ կապ չունի։
«Թե ինչու է ի սկզբանե մի քանի անգամ ինքնախոստովանական ցուցմունք տվել՝ որոշակի պատճառներ է մատնանշել, որը քննության առարկա չի դարձվել։ Ամբողջ գործում բացառապես իր ինքնախոստովանական ցուցմունքն է, ուրիշ ոչինչ»,- նշեց Գալիկյանը։
Ճշգրտող հարցին՝ ստիպե՞լ են ինքնախոստովանական ցուցմունք տալ՝ պաշտպանը նշեց. «Ոչ թե ստիպել են, այլ՝ ասել են, որ իր համար լավ կլինի այդպես»։ Նշենք, որ մեղադրյալներ Ս. Գ.-ի և Ա. Հ.-ի միջև առերես հարցաքննություններ են տեղի ունեցել, սակայն գործի վերաբերյալ այլ մանրամասներ հայտնելուց այս պահին պաշտպանը զերծ մնաց։
Նախաքննության ընթացքից դժգոհ է նաև սպանված զինծառայողներից Մուրադ Մուրադյանի ընտանիքը։ Վերջինիս իրավահաջորդի ներկայացուցիչ Հայարփի Սարգսյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց, որ Մուրադյանի ընտանիքը գտնում է, որ պատշաճ քննություն չի իրականացվել։
«Հուլիսի 11-ին ծանոթացել ենք քրեական գործի նյութերին, որից ակնհայտ է դառնում, որ դեպքի իրական հանգամանքները պարզված չեն, հանցագործությունն իրականացրած անձանց շրջանակը բացահայտված չէ»,- նշեց Հայարփի Սարգսյանը՝ մտահոգություն հայտնելով առ այն, որ գործը ծածկադմփոց է արվել, և հաշվի առնելով վարույթն իրականացնող մարմնի ակնհայտ շահագրգռվածությունը սույն քրեական գործի ելքով՝ պաշտոնատար անձանց հնարավոր ներգրավման հանգամանքը չեն կարող շրջանցել։
Տուժողի իրավահաջորդի ներկայացուցչը նախաքննության ընթացքում բարձրաձայնել է նաև դատագենետիկական փորձաքննության անցկացման անհրաժեշտության մասին, միջնորդություն ներկայացրել, սակայն փորձաքննություն այդպես էլ չի նշանակվել։ Փաստաբանը հայտնեց, որ անգամ բողոք է ներկայացրել գլխավոր դատախազին, սակայն բողոքը մերժվել է իբրև անհիմն լինելու պատճառաբանությամբ, մինչդեռ, փաստաբանը նշել էր, որ ինչպես մյուս գործերով, այնպես էլ՝ այս գործով ևս անհրաժեշտ է դա իրականացնել՝ հետքերը չոչնչացնելու նպատակով։
«Անգամ մատնադրոշմային փորձաքննություն չի իրականացվել, այլ միայն՝ դատաձգաբանական»,- նշեց Սարգսյանը՝ հավելելով. «Այս պահին, քանի որ, դատագենետիկական և մատնադրոշմային փորձաքննություններ չեն իրականացվել, հնարավոր չէ ասել, թե ով որ զենքից է կրակել, բայց որ դիրքից առգրավված բոլոր զենքերից կրակոցներ արձակվել են, դա հաստատվել է, իսկ դեպքի վայրից վերցված 17 պարկուճները կրակվել են 2 տարբեր զենքերից։ Նշեմ նաև որ 20 պահեստատուփ է ուսումնասիրվել, որից պարզ դարձավ, որ մի քանի տասնյակ փամփուշտներ են պակասում, որոնց պարկուճները դեպքի վայրի զննությամբ չեն առգրավվել»։
Ի դեպ, նախաքննության ընթացքում իրականացված դատաբժշկական փորձաքննության եզրակացությամբ արձանագրվել է, որ սպանված զինծառայողները, բացի հրազենային վնասվածքներից այլ մարմնական վնասվածքներ ևս ունեցել են։
«Բողոք էի ներկայացրել սպանված զինծառայողների մարմնական ոչ հրազենային վնասվածքների առաջացման պատճառների ուղղությամբ քննություն իրականացնելու մասին, մինչդեռ պատասխանել էին, թե ժամանակավրեպ է բողոքս, քանի որ արդեն իսկ հարուցված քրեական գործով իրականացվում է համապատասխան քննություն։
Սակայն ինչպես քրեական գործի նյութերից պարզ դարձավ, ոչ մի քննություն էլ չի իրականացվել»,- ընդգծեց Սարգսյանը։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ