ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Նարեկ Մալյանին աղբամանը գցելու գործով արդարացման դատական ակտի դեմ բողոք է ներկայացվել 08/02/2022 18:04 | ԼՐԱՀՈՍ
Նարեկ Մալյանին աղբամանը գցելու գործով «Ռեստարտ» նախաձեռնության անդամների արդարացման դատական ակտի դեմ վերաքննիչ բողոքներ են ներկայացվել։ «Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգում առկա տեղեկատվության համաձայն՝ վերաքննիչ բողոք ներկայացրել է ինչպես հանրային մեղադրող Սևակ Պողոսյանը, այնպես էլ՝ տուժողի ներկայացուցիչ, փաստաբան Տիգրան Աթանեսյանը՝ պահանջելով բեկանել և փոփոխել արդարացման դատավճիռը։
«Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Դավիթ Հարությունյանի նախագահությամբ, հունիսի 20-ի դատավճռով անմեղ էր ճանաչել «Ռեստարտ» նախաձեռնության վեց անդամներ Դավիթ Պետրոսյանին, Դավիթ Սիմոնյանին, Գարիկ Միսկարյանին, Արամայիս Պետրոսյանին, Հրաչյա Խլղաթյանին եւ Յուրի Ավագյանին՝ առաջադրված մեղադրանքում։ Նրանք արդարացվել են հանցակազմի բացակայության հիմքով, իսկ նրանց նկատմամբ ընտրված խափանման միջոց ստորագրությունը՝ չհեռանալու մասին՝ վերացվել։ Նշենք, որ մեղադրող դատախազը պահանջել էր մեղավոր ճանաչել ամբաստանյալներին՝ դատապարտելով ազատազրկման՝ 4 տարի ժամկետով, սակայն առաջարկել էր պատիժը պայմանականորեն չկիրառել՝ սահմանելով փորձաշրջան։ Տուժող Նարեկ Մալյանի ներկայացուցիչ Տիգրան Աթանեսյանը միացել էր դատախազին՝ հայտնելով իր անհամաձայնությունը միայն պատիժը պայմանականորեն չկիրառելուն, իսկ պաշտպանության կողմը միջնորդել էր արդարացնել ամբաստանյալներին։
Արդարացման դատական ակտի հրապարակումից հետո դատավորի նկատմամբ արշավ էր սկսվել, Նարեկ Մալյանը հայտարարությամբ էր հանդես եկել՝ թիրախավորելով դատավորին, սակայն դատական ակտի հասանելիությունից հետո պարզ է դարձել, որ դատարանը ապացուցված չի համարել ամբաստանյալներին` ՀՀ քրեական օրենսգրքի (2003թ) 34-131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, այսինքն՝ միմյանց հետ նախնական համաձայնության գալով, բացահայտ կերպով խմբակային առևանգում կատարելու փորձի հատկանիշներով առաջադրված մեղադրանքը՝ արձանագրելով, որ անձի, տվյալ դեպքում՝ նաև տուժողի ամեն տեղաշարժ կամ տեղափոխում՝ լինի բռնությամբ, թե խմբակային, բացահայտ, թե թաքուն, խաբեությամբ, թե այլ եղանակով, չի կարող դիտվել որպես առևանգում:
ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածով նախատեսված հանցագործության օբյեկտիվ կողմն են կազմում այն գործողությունները, որոնք դրսևորվում են մարդուն՝ նրա կամքին հակառակ կամ առանց նրա կամքը հաշվի առնելու բնական միկրոսոցիալական միջավայրից դուրս հանելով և մշտական կամ ժամանակավոր բնակության վայրից այլ վայր տեղափոխելով ու այնտեղ պահելով:
«Եթե տեսական գրականության մեջ առկա են տարակարծություններ միկրոսոցիալական միջավայրից դուրս հանելով և մշտական կամ ժամանակավոր բնակության վայրից այլ վայր տեղափոխելուց հետո անձին նաև պահելու հետ կապված, ապա տվյալ գործով առկա չէ օբյեկտիվ կողմի՝ այլ վայրի տեղափոխման գործողությունը:
Կարճ տարածության վրա անձի հարկադիր տեղաշարժը կամ տեղափոխումը կարող է դիտվել, օրինակ, որպես առևանգում, օրինակ` պետական պաշտպանվող սահմանով անօրինական անցկացման, տեղափոխման դեպքում, այն էլ՝ ոչ բոլոր դեպքերում: Տվյալ իրավիճակում է, որ թերևս հնարավոր կլիներ խոսել բնական միկրոսոցիալական միջավայրի փոփոխության մասին: Ընդ որում՝ մեղադրանքի որոշման մեջ խոսք չկա այն մասին, որ, եթե նույնիսկ արարքը որակվել է որպես առևանգում, ապա ուր պետք է տարվեր տուժողը կամ պահվեր, այն պայմաններում, երբ գործով հաստատվել է դիմացի մայթում աղբարկղը նետելու դիտավորությունը: Այլ կերպ՝ մեղադրանքում նկարագրվել է միայն բացահայտ առևանգումը, որը կանխվել է: Այսինքն՝ նշված չէ, թե անձին փորձել են առևանգել անհայտ ուղղությամբ տանելու կամ գործով չբացահայտված վայր տեղափոխելու նպատակով՝ շրջանցելով կամ խուսափելով դիմացի մայթում գտնվող աղբամանի մասին հիշատակելուց ու այն մեղադրանքում նկարագրելուց, այլապես չէր կարող առաջադրվել նման մեղադրանք։
Հատկանշական է, որ ապացույցներով (ցուցմունքներ, դեպքի վայրի զննության արձանագրություններ, ստատիկ տեսախցիկների տեսագրություններ) հաստատված՝ աղբարկղի անտեսումը, հնարավոր է պայմանավորված լինի հենց արարքի սխալ որակումը քողարկելու անհրաժեշտությամբ: Այլապես աղբարկղերի առկայության փաստի արձանագրումը, կչեզոքացներ կամ անհնարին կդարձներ մեղադրանքի կիսատ ձևակերպումը օբյեկտիվ կողմի նկարագրության մասով:
Հակառակ դիրքորոշում ունենալու դեպքում պետք է փաստել, թե անձի բռնի ցանկացած մինիմալ տեղաշարժ առևանգում է, ինչը Դատարանի գնահատմամբ ողջամիտ դիտարկվել չի կարող:»,- արձանագրել է դատարանը։
Այլ խոսքով՝ դատարանը գտել է, որ առկա է արարքի որակման խնդիր, մեղադրանքը հստակ ձևակերպված չէ, ինչով պայմանավորված էլ դատարանն արձանագրել է, որ խախտվել է ամբաստանյալների պաշտպանության իրավունքը, իսկ այդ իրավունքի խախտմամբ մեղադրանքի անհստակությունը կամ անորոշությունն ինքնին բավարար հիմք է այն հաստատված չհամարելու կամ արդարացման դատավճիռ կայացնելու համար։
Արդարացման դատական ակտի դեմ ներկայացված վերաքննիչ բողոքով հանրային մեղադրող Սևակ Պողոսյանը պահանջում է ամբողջությամբ բեկանել և փոփոխել դատական ակտը՝ մեղավոր ճանաչելով նրանց առաջադրված մեղադրանքում և դատապարտելով ազատազրկման՝ 4 տարի ժամկետով, սակայն պատիժը պայմանականորեն չկիրառել՝ սահմանելով փորձաշրջան` 3 տարի ժամկետով եւ նրանց վրա մշտական բնակության վայրերը չփոխելու պարտականություն դնելով: Տուժողի ներկայացուցիչ Տիգրան Աթանեսյանն էլ պահանջում է մեղավոր ճանաչել մեղադրյալներին և դատապարտել ազատազրկման։
Բողոքը կքննվի Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ, կազմով՝ դատավորներ Արսեն Նիկողոսյանի և Վազգեն Ռշտունու։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ