Թեմաներ
Շաբաթ 01 / 18 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան 01/18/2025   15:18 Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   14:40 Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ․ Ոսկանյան 01/18/2025   14:35 Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանում, ծաղր է արդարության նկատմամբ․ Լևոն Արոնյան 01/18/2025   14:31 Առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/18/2025   14:28 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. մաքսային կցորդ 01/18/2025   14:00 Հրդեհ կաղամբի պահեստում 01/18/2025   13:56 Մինչև դատավարության մեկնարկն արձանագրվել են  արդար դատավարության երաշխիքների լրջագույն խախտումներ. Ռուբեն Վարդանյանի միջազգային պաշտպան 01/18/2025   13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com 01/18/2025   13:40 Այսօր, առավել քան երբևէ, պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին. Նիկոլա Ազնավուր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   13:20 ՄԱԿ-ի գրասենյակ է փոխանցվել Վրաստանի հայ համայնք ՀԿ-ի նախագահ Արթուր Միրզոյանի նամակը 01/18/2025   13:13 Ադրբեջանում կապիկի ծաղիկով վարակվելու դեպք է գրանցվել 01/18/2025   13:09 Իրանում դատավորներ են սպանվել 01/18/2025   12:49 Բագրատ Սրբազանի այցը Իրան կրել է մասնավոր բնույթ. պարզաբանում 01/18/2025   12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում 01/18/2025   12:26 Պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան, դիտարկել զորակոչի ընթացքը 01/18/2025   12:06 Զիջումներով դեպի «գերեզմանային» խաղաղություն․ Խաչատրյան 01/18/2025   12:01 Բաքվում մեկնարկած դատավարությունը անհանգստություն է առաջացնում. Ռուստամ Բաքոյանը կհանդիպի ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   11:45 Երկու դրվագ՝ Եռաբլուրում զոհված զինվորների ծնողներին քարշ տալն ու Բաքվում Արցախի ղեկավարությանը մենակ թողնելը՝ խախտել են ազգային արժանապատվության հնարավոր ամեն սահմանը․ Գեղամյան 01/18/2025   11:43 Կոչ ենք անում ազգային բոլոր ուժերին միավորելու ջանքերը՝ ապազգային իշխանություններին հեռացնելու գործում. ՀՅԴ բյուրո 01/18/2025   11:34 Բագրատ Սրբազանը հանդիպել է Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգիսյանի հետ
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   10:28 Ալիևի սպառնալից հայտարարությունից հետո Հայաստանի իշխանությունը գնաց 3-րդ զիջմանը. Աբրահամյան 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/17/2025   08:15 Եվս մեկը հայտնվեց Փաշինյանի սեւ ցուցակում․ «Հրապարակ» 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/16/2025   23:45 Գրիգոր Իսկանդարյանը դատի է տվել Տիգրան Ավինյանի հորը 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/17/2025   13:21 Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի բանտում գտնվելու իրական պատվիրատուն ո՛չ թե կատարածու մի պետություն է, այլև՝ Թուրքիան է՝ Արևմուտքի մահակը․․․ 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/17/2025   14:29 Նիկոլ Փաշինյանն է զանգել Վլադիմիր Պուտինին ու պարզաբանել ԵՄ-ի հետ ստեղծված վիճակը. Պուտինը տվել է իր գնահատականները

Կա «կարմիր գիծ», որից ներքև դրամի արժևորումը ցավոտ է. Դա 1 դոլարի համար 450 դրամն է. Վահան Քերոբյան 08/02/2022   12:05  |  ԼՐԱՀՈՍ

Լաստանավային հաղորդակցությունը կգործարկվի օգոստոսին, առաջիկա օրերին կհրապարակվի չվացուցակը, իսկ Լարսի անցակետում հուլիսին նախորդ ամսվա համեմատ հայկական բեռների թողունակությունը ավելացել է մոտ 10 տոկոսով: Ւնչ վերաբերում է դրամի արժևորման արդյունքում տուժած որոշակի ոլորտներին, ապա սպասվում է աջակցություն: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:

Խոսելով նախ տարվա առաջին կիսամյակի մակրոտնտեսական ցուցանիշներից, 6 ամսում գրանցված տնտեսական ակտիվության ցուցանիշի 11.8 տոկոս աճից՝ նախարարն ասաց. «11.8 տոկոսը լավագույնն է վերջին 15 տարիների ընթացքում: Սակայն, բնականաբար, չի կարելի ասել, թե ամեն ինչ առջևում շատ պայծառ է, քանի որ թե ամբողջ աշխարհը, թե հատկապես մեր տարածաշրջանը լեցուն է մարտահրավերներով: Եվ այդ առումով մենք պետք է ոչ թե թուլացնենք, այլ հակառակը՝ ուժեղացնենք մեր աշխատանքը, որ արձանագրված արդյունքներն ամրապնդենք նաև հաջորդ եռամսյակների և տարիների համար»:

Անդրադառնալով գյուղատնտեսության ոլորտում տարվա առաջին կիսամյակի արդյունքում 5.5 տոկոս նվազմանը՝ նախարարը խոսեց տվյալների հավաքագրման, թվային տվյալների բացակայության խնդրի մասին: «Այն, կարծում եմ, չի համապատասխանում իրականությանը, մենք տեսնում ենք, որ գյուղարտադրանքի արտահանումը, թողարկումն իսկապես ավելացել է, դա չէր կարող լինել, եթե գյուղատնտեսությունը նվազած լիներ»,-ասաց Քերոբյանը:

Սակայն, նախարարի վստահեցմամբ, հիմա գյուղատնտեսության մասին օրենք է նախապատրաստվում, որի նպատակը ոլորտն ավելի լավ կառավարելն է:

Անդրադառնալով մտահոգությանը, թե տնտեսությունում նկատվող այդ աճը կարճաժամկետ է, տնտեսությունում խնդիրներ կլինեն, եթե զբոսաշրջային հոսքը կանգնի, եկածները հետ գնան՝ Քերոբյանն ասաց.  «Վստահ ենք, որ այս աճը, արդյունքը ոչ թե կարճաժամկետ է, այլ հակառակը՝ բավականին երկարաժամկետ: Աճում է նաև այն պոտենցիալը, որը թույլ է տալու, որ մենք հաջորդ տարիներին աճենք: Կառավարությունը միտված է նրան, որ Հայաստանի ընկերությունների արտադրողականությունը, հետևաբար պոտենցիալը բարձրանա»,-ասաց Քերոբյանը՝ շեշտելով տնտեսական արդիականացման ծրագրի մասին, որով ընկերությունները կարող են գնել սարքավորումներ, հոսքագծեր, և կառավարությունը կֆինանսավորի այս վարկերի, լիզինգի տոկոսները:

Իսկ ինչ վերաբերում է Վերին Լարսի հերթերի խնդրին՝ Քերոբյանը հիշեցրեց, որ իր գործընկերոջ՝ Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Ռեշետնիկովի հետ նաև հենց տեղում՝ Լարսի անցակետում, փորձել են լուծումներ տալ, պայմանավորվել էին, որ մաքսազերծման համար երկրորդ տարածք պետք է հատկացվի, ինչն արվել էր:

«Եվ հուլիսին հունիսի նկատմամբ մոտ 10 տոկոսով ավելացել է հայկական բեռների թողունակությունը: Դա ավելի քիչ է, քան մենք պլանավորել էինք, քանի որ մեր կարծիքով այն պետք է տար առնվազն 30-տոկոսանոց աճ: Ես պատրաստվում եմ այս տվյալներով կիսվել իմ գործընկերոջ հետ: Հենց հերթերի առումով մենք ունենք բարելավում, բայց ոչ այն չափի, որ նախատեսել էինք: Այս տեսանկյունից քննարկումներն ու աշխատանքները շարունակվում են»,-վստահեցրեց նախարարը:

Իսկ լաստանավային հաղորդակցության գործարկումը թեև պահանջեց ավելի շատ ժամանակ, սակայն նախարն ասաց. «Կարծում եմ՝ մենք այս ամիս անպայման կգործարկենք: Կարծես թե բոլոր խնդիրները լուծվել են: Եվ հիմա միակ խնդիրը, որ դեռևս պետք է համաձայնեցվի, այն է, որ յուրաքանչյուր ապրանքի մասով պետք է օնլայն ռեժիմով թույլտվություններ ստանանք, որ կարողանանք այս կամ այն բեռն անցկացնել: Իսկ ընդհանուր առմամբ մենք կարծես թե արդեն պատրաստ ենք նրան, որ չվացուցակը հրապարակենք: Մոտակա օրերի ընթացքում դա տեղի կունենա»:

Անդրադառնալով դրամի արժևորմանը և դրա արդյունքում որոշակի ոլորտների տուժելուն՝ Քերոբյանը նկատեց, որ դա ազդեցություն է ունենում ամենակարևոր ոլորտների վրա՝ այդ թվում ներդրողների, արտահանողների, IT ոլորտի, կառուցապատողների: «Մենք հասկանում ենք, որ կա «կարմիր գիծ», որից ներքև դրամի արժևորումն արդեն ցավոտ հարված է հասցնելու մեր տնտեսությանը: Եվ մեր պատկերացմամբ՝ այդ կարմիր գիծը 1 դոլարի համար 450 դրամն է: Տեսնում ենք նաև Ֆինանսների նախարարության մտահոգությունը և փորձում ենք գտնել այն լուծումները, որոնք բերելու են նրան, որ մեր վտանգված ոլորտներին հարվածը մեղմվի, և նրանք կարողանան եկամտաբեր ձևով ընթանալ առաջ»,-ասաց նախարարը:

Քերոբյանի վստահեցմամբ՝ այդ ուղղությամբ արդեն առաջին որոշումները կան, հաջորդ շաբաթվա ընթացքում ևս կլինեն որոշումներ: Այդ որոշումների, գործիքների միջոցով փորձելու են այնպես անել, որ ընկերությունները ստանան այն անհրաժեշտ «թթվածինը», որի շնորհիվ կկարողանան արդյունավետ կերպով զարգանալ այս նոր միջավայրում:

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

17:29 30/07/2022  |  ՄեկնաբանությունԷկոնոմիկայի նախարարը շուտով կհայտարարի, որ Էրեբունու թանգարանում հայտնի դեպքից հետո եռակի ավելացել է Հայաստանում զբոսաշրջիկների քանակը․ Բաբայան
11:28 29/07/2022  |  ԼՐԱՀՈՍՎահան Քերոբյանն այցելել է «Ալեքսանդրեա Վայնըրի» ընկերության խաղողի այգիներ
13:33 25/07/2022  |  ԼՐԱՀՈՍՀայաստանի տնտեսությունը շարունակում է իր վստահ աճը.Վահան Քերոբյան
21:46 21/07/2022  |  ԼՐԱՀՈՍՀայաստանում աշխատատեղերի թիվը մեկ ամսում ավելացել է շուրջ 8 000–ով. Վահան Քերոբյան
21:12 11/07/2022  |  ՏնտեսությունՓաշինյանը պետք է ոչ թե գլուխը գովա, այլ կախի. Վիճակը լավ չէ. Նաիրի Սարգսյան (տեսանյութ)
09:57 08/07/2022  |  ՄամուլԻ՞նչ ներդրումների խոստում է տվել Դեն Բիլզերյանը. «Հրապարակ»
18:51 07/07/2022  |  Մեկնաբանություն2022թ. հունիս ամսին Հայաստան է այցելել 129,908 զբոսաշրջիկ, որից մոտ 57,000֊ը` ՌԴ֊ից. Քերոբյան
16:46 07/07/2022  |  ԼՐԱՀՈՍՀայաստանը գրանցել է աշխարհում ամենաբարձր համարվող տնտեսական աճը, բայց կանգնած ենք աղքատության ավելացման վտանգի առաջ. Քերոբյան
15:58 07/07/2022  |  ԼՐԱՀՈՍԼաստանավային երթուղու հարցը քննարկման փուլում է․ մոտենում ենք վերջնակետին․ Էկոնոմիկայի նախարար
18:34 06/07/2022  |  ՄեկնաբանությունՎահան Քերոբյանը հանդիպել է Դեն Բիլզերյանի և իր գործընկերների հետ

Արխիվ

[]