ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ադրբեջանի նպատակն է, որ Արցախի ՊԲ-ն զինաթափվի, Արցախում որեւէ զինված կառույց չլինի. քաղաքագետ 08/02/2022 21:37 | Քաղաքական
Ադրբեջանը ունի ռազմավարական նպատակների փաթեթ, որը ձգտում է իրականացնել եւ այն արագացնելու համար սահմանային միջադեպերի է դիմում՝ հայկական կողմին ճնշելու համար: «Փաստինֆո»-ի հետ զրույցում նման տեսակետ է հայտնել քաղաքագետ Դավիթ Հարությունովը:
Փորձագետն արձանագրում է ՝ Ադրբեջանի առաջնային նպատակներն են՝ խաղաղության պայմանագրրի կնքում, սահմանների ճշգրտումը, կոմունիկացիների բացումը: Դավիթ Հարությունովի դիտարկմամբ՝Ադրբեջանը շատ ակտիվ ճնշումներ է գործադրում, հատկապես, Արցախից հայկական զորքերի ամբողջությամբ դուրսբերման համար.
«Ըստ երևույթին, այս դեպքում Ադրբեջանի նպատակն է, որ ցանկացած զինված ուժեր, որը կա Արցախում, զինաթափվի՝ խոսքը Արցախի ՊԲ-ի մասին է, իրենք չեն տարանջատում հայկական զինված ուժեր կամ պաշտպանության բանակ, իրենց նպատակն է, որ Արցախում որևէ զինված կառույց չլինի »,-ասաց քաղաքագետը:
Զրուցակցի խոսքով՝ Ադրբեջանի նախապայմանների մի մասը հայկական կողմն ինքն է պարտավորվել կատարել՝ նոյեմբերի եռակողմ հայտարարությամբ, սակայն այստեղ նշանակություն ունի՝ ինչպես են կողմերն ընկալում այդ պահանջների կատարումը.
«Օրինակ՝ Սյունիքով միջանցքի հետ կապված, Ադրբեջանը դա ընկալում է միջանցք, որը Երևանը չի վերահսկում, իսկ Երևանը բացառում է միջանցքային տրամաբանությունը»,-ասաց Հարությունովը:
Ըստ քաղաքագետի՝ Ադրբեջանը սադրանքների միջոցով ոչ միայն Հայաստանի վրա ճնշումներ է գործադրում, այլ նաև միջազգային հանրության.՝ Ադրբեջանը հստակ մեսիջ է տալիս միջազգային հանրությանը, որ պատրաստ են լարել իրավիճակը, եթե Հայաստանին չպարտադրվի այն պահանջները, որոնք իրենք են ցանկանում:
Դավիթ Հարությունովը նաև նկատում է, որ Ադրբեջանը իր գործողությունները մշտապես գլոբալ լարվածությամբ է պայմանավորում.
«Փառուխի դեպքերը եղան ուկրաինական ճգնաժամի սկսվելուց հետո, հիմա էլ աշխարհը զբաղված է Չինաստանում և ԱՄՆ-ում ստեղծված իրավիճակով, հայկական կողմը պետք է նկատի ունենա, եթե առկա է գլոբալ լարվածություն, ռիսկերը մեծանում են»,-ասաց նա:
Ինչ վերաբերվում է այս ֆոնին հայկական կողմից հնչող «խաղաղության կոչերին»՝ քաղաքագետը նկատում ՝ադրբեջանական կողմը չի ձգտում խաղաղության, իրենք ձգտում են Հայաստանը ենթարկեցնել իրենց, որպեսզի, լավագույն դեպքում Հայաստանը լինի կրտսեր գործընկերը այս տարածաշրջանում.
«Սա ռիսկեր է պարունակում, քանի որ երաշխիք չկա, որ եթե իրենց այս նպատակին հասնեն, այդքանով կսահմանափակվեն, կարճ ժամանակահատվածում կարող է խաղաղություն լինել, բայց գլոբալ առումով Թուրքիան և Ադրբեջանը չեն ձգտում խաղաղության, իրենք ձգտում են գերիշխել տարածաշրջանում»,-ասաց Հարությունովը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ