ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Եթե այստեղ Արմեն Գրիգորյանի պես ուշաթափվեմ կամ մահանամ, դրանից ո՞վ է շահելու. Չալաբյանը՝ Մնացական Մարտիրոսյանին 08/01/2022 19:19 | Դատական ռեպորտաժներ
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, այսօր կայացել են հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանի և Էմմա Սարգսյանի գործով նախնական դատական լսումները։
«Փաստինֆո»-ի թղթակցի հաղորդմամբ՝ պաշտպանության կողմը նախագահող դատավոր Մնացական Մարտիրոսյանին ինքնաբացարկ հայտնելու միջնորդություն է ներկայացրել՝ արձանագրելով, որ առկա են ինքնաբացարկի հիմքեր։ Մասնավորապես, պաշտպան Վարազդատ Հարությունյանն արձանագրեց, որ խախտվել են Ավետիք Չալաբյանի արդար դատաքննության, պաշտպանության հիմնարար իրավունքները։ Պաշտպանության կողմը գտնում է, որ զենքերի հավասարության սկզբունքի և պաշտպանության իրավունքի իրացման համար անհրաժեշտ է քրեական գործը վերադարձնել դատախազին, քանի որ մեղադրական եզրակացության մեջ տեղ չեն գտել Չալաբյանի անձը բնութագրող, արդարացնող տվյալները։ Բացի այդ՝ թեև Ավետիք Չալաբյանն արդեն իսկ ունի պաշտպանական թիմ, նախագահող դատավորի պնդմամբ՝ գործում ներգրավվել է նաև հանրային պաշտպան։
Պաշտպան Արմեն Անդրիկյանը ևս միացավ միջնորդությանը՝ նախապես նշելով, որ մի փոքր սուր ելույթ է ունենալու։ Նա ընդգծեց, որ Մնացական Մարտիրոսյանի՝ որպես դատարանի, նկատմամբ ունի վերապահումներ և պատահական չի համարում, որ այս իշխանությունների հետաքրքրության շրջանակներում գտնվող գործերի մեծ մասը մակագրվում է հենց այս դատավորին։ Պաշտպանը կասկածի տակ դրեց դատավորի անկախությունը և անաչառությունը՝ նշելով, որ դա չեն կարող ակնկալել դատավորից, ինչը պայմանավորված է թե նախկինում, թե այս գործի շրջանակներում դատավորի գործողություններով։
«Ունենք դատարան, որը հանդիսանում է մեղադրող կողմ, ունենք մեղադրող և ունենք պաշտպաններ, որոնք ստիպված են պաշտպանվել մեղադրողից և մեղադրող դատավորից»,- նշեց Անդրիկյանը՝ հիշեցնելով, որ թե նախկին, թե այս իշխանությունների օրոք հնչեղություն ունեցող գործերով որոշումներ է կայացրել Մարտիրոսյանը, այդ գործերից է նաև ներկայիս վարչապետ Նիկոլ Փաշինյանի գործը և ՄԻԵԴ-ի համաձայն՝ դատարանը կայացրել է ապօրինի դատական ակտ։
Անդրիկյանը նշեց, որ ողջամիտ կասկածներ են առաջ գալիս, որ իշխանափոխությունից հետո Մարտիրոսյանը շարունակում է նախագահող դատավոր լինել հնչեղություն ունեցող գործ, կանխատեսվում է, որ Չալաբյանի գործով ևս կկայացվի ապօրինի դատական ակտ և Չալաբյանը կպատժվի իր քաղաքական հայացքների համար։ Պաշտպանի հայտարարությունները վրդովվեցրին Մնացական Մարտիրոսյանին, վերջինս նախազգուշացրեց՝ պաշտպանի նկատմամբ դատական սանկցիա կիրառելու հնարավորության մասին։
Ավետիք Չալաբյանը միացավ միջնորդությանը և, դիմելով նախագահող դատավոր Մնացական Մարտիրոսյանին, նշեց, որ արդեն երկար տարիներ նա նախագահում է այն դատական գործընթացները, որտեղ քննվում են հանրային բարձր տեսանելիություն ունեցող անձանց հետ կապված գործեր։
«Դրանք այն մարդիկ են, որոնք այս կամ այն կերպ գտնվում են գործող իշխանության հետ որոշակի հակադրության մեջ: Այստեղ օրինակը ես եմ, բայց կան նաև ուրիշ օրինակներ՝ Աղվան Հովսեփյանը, եւ այս դահլիճում մահացած Արմեն Գրիգորյանը: Ես չեմ հիշում որեւէ դեպք, երբ Դուք այդպիսի գործով արդարացնող որոշում եք ընդունել: Ես ենթադրում եմ, որ այս գործում էլ դուք չեք ընդունելու արդարացնող որոշում, Դուք ընդհակառակը, փորձլու եք ծանրացնել մեղադրանքը: Դա ակնառում է բոլոր ներկաներին: Դուք, ըստ էության, ձեզ վրա վերցրել եք ոչ միայն դատավորի, այլ նաեւ հանրային մեղադրողի ֆունկցիա, լրացնում եք հանրային մեղադրողի չարածը: Ես չեմ հիշում մեկ դեպք, երբ մեր որևէ փաստարկ ձեր կողմից ընդունվել է: Դա ենթադրել է տալիս, որ այսուհետ ևս մեր կողմից ներկայացված որևէ փաստարկ Ձեր կողմից չի ընդունվելու: Դա նշանակում է, որ մենք չենք կարող ակնկալել արդար դատաքննություն: Նախորդ ելույթում ես ասացի, որ մեղադրական եզրակացությունը ծայրահեղ միտումնավոր է, և շատ կոնկրետ դրա օրինակը բերեցի: Ես ենթադրում էի, որ կարձագանքեք, բայց անարձագանք թողեցիք: Այսինքն՝ Ձեզ համար միևնույն է՝ մենք ինչ ենք ասում: Ձեզ համար արդեն որոշված է՝ ինչ է լինելու»,-նշեց նա:
Չալաբյանի խոսքով՝ 5 օրում չորս դատական նիստ է նշանակվել, ինչով է պայմանավորված այս շտապողականությունը, ընդ որում, երբ ինքը խնդրել էր դատարանին նիստը հետաձգել գոնե մեկ շաբաթով՝ առողջական վիճակը վերականգնելու, սրտանոթային կոմպլեքս հետազոտություն իրականացնելու համար։
«Իմ առողջական վիճակն իսկապես լուրջ է և կարող է այս շտապողականությունը բերել հենց այս դատական պրոցեսի համար ուղիղ հակառակ արդյունքների: Եթե ես այստեղ Արմեն Գրիգորյանի պես ուշաթափվեմ կամ մահանամ, դրանով ո՞վ է շահելու»,-նշեց Չալաբյանը՝ հավելելով, որ կորցրել է հավատը, որ Մնացական Մարտիրոսյանն այս գործով արդար վճիռ կկայացնի. «Դուք էլ գիտեք, որ չեք կարող այդպիսի որոշում կայացնել: Պատճառն էլ գիտեք՝ ինչու չեք կարող: Ուստի մի մտեք այդ մեղքի տակ:
Ականջալուր եղեք ինքնաբացարկի միջնորդության հիմքերին»։
Կողմերի դիրքորոշումը լսելուց հետո դատարանը մերժեց ինքնաբացարկի միջնորդությունը։ Դատական նիստը հետաձգվեց՝ մինչև օգոստոսի 3-ը։ Նշենք, որ Մնացական Մարտիրոսյանն առաջարկել էր դատական հաջորդ նիստը գումարել օգոստոսի 2-ին, սակայն Ավետիք Չալաբյանը դատարանից ժամանակ է խնդրել սրտի հետազոտության համար, Չալաբյանի խնդրանքից հետո փոխեց նիստի օրը։ Այն կկայանա օգոստոսի 3-ին։
Հիշեցնենք, որ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ընդդիմության հավաքներին Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողների մասնակցության դիմաց նույն համալսարանի ուսանողական խորհրդի նախագահին նյութապես շահագրգռելու դեպքի առթիվ: Ենթադրյալ դեպքի վերաբերյալ 2022 թվականի մայիսի 9-ին լրատվական կայքերից մեկում ձայնագրություն է հրապարակվել՝ «1000 դրամ յուրաքանչյուր ուսանողի համար, Ագրարային համալսարանի դասախոսը դրդում է ուսխորհրդի նախագահին գումարի դիմաց կազմակերպել, որպեսզի ուսանողները մասնակցեն ընդդիմության հավաքներին՝ յուրաքանչյուր ուսանողի դիմաց առաջարկելով 1000 դրամ» վերտառությամբ:
Ըստ նախաքննական մարմնի՝ քաղաքական ընդդիմության կողմից կազմակերպվող հավաքներին մասնակցելու և որոշակի գործողություններ կատարելու դիմաց Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողական խորհրդի նախագահին նյութապես շահագրգռել են՝ առաջարկելով երկու հազար ուսանողի հավաքներին ներգրավելու դիմաց տրամադրել 2.000.000 ՀՀ դրամ գումար:
Հուլիսի 6-ին ՔԿ-ն հաղորդագրություն տարածեց՝ նախաքննության ավարտ հայտարարելու մասին, սակայն դատախազը չէր հաստատել մեղադրական եզրակացությունը և գործի նյութերը վերադարձրել նախաքննական մարմին՝ նախաքննությունը շարունակելու ցուցումով, մասնավորապես, անհրաժեշտ էր առաջադրված մեղադրանքը համապատասխանեցնել ՀՀ քրեական նոր օրենսգրքին: Դատախազի ցուցումը արագ քննիչն իրականացրել է ու մինչ գործը կուղարկվեր դատարան հապճեպ միջնորդել է երկարացնել Ավետիք Չալաբյանի կալանավորման ժամկետը, որը դատարանը բավարարել է՝ կալանավորման ժամկետը երկարացնելով 15 օրով։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ