ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Արարատի մարզի Ջրաշեն համայնքի մոտ մի քանի գյուղերի բնակիչներ փակել էին ճանապարհը 07/31/2022 19:50 | ԼՐԱՀՈՍ
Այսօր՝ հուլիսի 31-ին, ի նշան բողոքի, Նուբարաշենից դեպի Արարատի մարզ տանող գյուղամիջյան ճանապարհի՝ Ջրաշենի վարչական տարածքում, Ջրաշեն գյուղի սկզբնամասում, մի քանի գյուղերի բնակիչներ ժամանակավորապես փակել են ճանապարհը: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում գյուղացիներն ասում էին. «Ավելի քան 20 տարի գյուղի կանալով հոսող ջուրը կարելի է թույն համարել: 20 տարի է, չգիտենք, թե էլ ում դիմենք, որ պատկան մարմնի դուռը գնանք, որ այս խնդիրը լուծենք:
Ընտրությունից ընտրություն սարեր են խոստանում, բայց հենց ընտրությունն ավարտվում է, խոստում տվող պատգամավորները հօդս են ցնդում: Ասում են՝ պայքարում ենք կորոնավիրուսի ու վարակիչ հիվադննությունների դեմ: Ո՞ւմ են պետք ձեր այդ դատարկ խոսքերը, երբ ձեր քթի տակ տիրում է գարշահոտություն, կա համաճարակի լուրջ վտանգ, մինչդեռ ոչ կառավարությունը, ոչ՝ բնապահպանության նախարարությունը, ոչ էլ՝ մարզպետարանը, չեն ուզում ավելի քան 10 գյուղերի բնակիչների դարդին դարման լինեն:
Մի քանի կիլոմետրանոց կանալը, որը գործում էր դեռ սովետական տարիներին ու կոչվում էր ստանլինյան ջրանցք, ամբողջովին լցված է՝ մեզ հասած տեղեկություններով, հայտնի գործարար, «Լֆիկ Սամո» մականվամբ Սամվել Ալեքսանյանին պատկանող խոսաբուծարանի թրիքով ու կեղտով: 20 տարի է, մի օր չտեսանք, որ էս ջրանցքից մաքուր, հողերը ջրելու համար նախատեսված չափանիշներին համապատասխան ջուր ստանանք: Բան չենք ցանկանում, էդ պաշտոնյաները, այդ թվում՝ բոլոր իշխանությունների սրտի օլիգարխ Լֆիկ Սամոն, իր ընտանիքով, գա մի քանի ժամ էստեղ անցկացնի:
Վստահ ենք, 5 րոպեից ավել չի դիմանա: Մակարովի գյուլլի նման կճողոպրեն: Բայց 10 գյուղ, էս 20 տարի է, ի՞նչ անի: Ս. Ալեքասանյանը խոզաբուծարան է բացել, լավ է արել, բայց ո՞ւմ հաշվին, հազարավոր քաղաքացիների, ավելի քան 10 գյուղերի բնակիչների առողջության հաշվի՞ն: Կառավարությունն ասում է, թե պետք է զարկ տանք գյուղատնտեսությանը, որպեսզի գյուղացին քաղաք որակյալ գյուղմթերքներ բերի: Բա տունը շինվածներ, մի օր բարեհաճեք այստեղ, տեսեք, ինչ կեղտ է կուտակված ջրանցքում, նոր երևի կհասկանաք մեր բողոքի արդարացի լինելը: Բավական է, մեր համբերության բաժակը լցվել է: Ի՞նչ է, ձեր սրտի օլիգարխը պիտի անպայման մի քանի գյուղեր դատարկի, որ նոր հասկանաք, թե ինչպիսի վտանգ է թաքնված այդ ամենի տակ: Ճիշտն ասած, մի քիչ էլ զարմացած ենք բնապահպանական կազմակերպությունների վրա, ովքեր երբևէ չարձագանքեցին մեր խնդրանքներին, այն դեպքում, երբ շատ բնապահպանների ներկայացրել ենք իրավիճակը:
Հիմա՝ ընդառաջելով մեր համայնքների ղեկավարների ու ոստիկանության Արարատի մարզային վարչության, ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողների հորդորներին, ճանապարհը ժամանակավորապես բացում ենք: Բայց եթե մի քանի օրվա ընթացքում սայլը տեղից չշարժվեց, այս անգամ ոչ թե 10, այլ, 20, 30 գյուղերի բնակիչներով, ահել-ջահել, մեր ու մանուկ, դուրս ենք գալու ու փակենք գլխավոր ճանապարհը ու էդ ժամանակ Սասնա էպոսի նման չասեք. մենք քնած էինք, Դավիթ գող-գող էկավ, գնաց: Էլ չենք ասում, որ ամառվա այս 40 աստիճանին չենք կարողանում տան դուռ, լուսամուտը բացենք: Ամբողջ հոտը՝ մլակներով, տարածվում է: Ձեռդ մտցնում ես կանալի մեջ, 10 րոպեն բավական է, որ էդ ջրից մաշկդ դուրս տա: Վերջին անգամ ենք խնդրում ու պահանջում. հարցը լուծեք, հակառակ դեպքում կմտածենք, որ միտումնավոր խնդիրը չեք ուզում լուծել, կամ էլ ձեր սրտի օլիգարխ Լֆիկ Սամոյի մոտ անզոր եք»:
Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր կայքում։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ
- 11/22/2024 16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ
- 11/22/2024 16:31 Երևանում նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում «Shacman» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է. կա վիրավոր
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից