ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Միֆ 2․ Պարտադիր կուտակային միջոցները երաշխավորված են 07/29/2022 10:39 | Վերլուծություններ
Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի դեպքում մարդկանց կարծիքն առանց հարցնելու, օրենքի ուժով կառավարությունը կուտակային միջոցները փոխանցում է մասնավոր ֆոնդերի կառավարիչներին, որոնք ՀՀ օրենսդրության և կենտրոնական բանկի որոշումների համաձայն՝ գումարները ներդնում են Հայաստանի Հանրապետության և այլ երկրների ակտիվներում(արժեթղթերում)։ Այս մասին իր վերլուծության մեջ գրել է ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանը.
«Հայաստանում գործող մասնավոր ֆոնդերի կառավարիչները երկուսն են. նրանք շարքային քաղաքացիների գումարներով ձեռք են բերում տարբեր արժեթղթեր, որոնք կարող են արժեզրկվել` պայմանավորված տնտեսական ճգնաժամերով, արտարժույթների փոխարժեքների տատանումներով, ընկերությունների սնանկացմամբ և այլն։ Օրինակ՝ 2022 թվականի առաջին կիսամյակի ընթացքում ՀՀ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի մասնակիցների գումարներն արժեզրկվել են արտասահմանյան բաժնետոմսերի գների, արտասահմանյան և հայաստանյան պարտատոմսերի գների անկման, ինչպես նաև ԱՄՆ դոլար և եվրոյի նկատմամբ ՀՀ դրամի կտրուկ արժևորման արդյունքում։
Կուտակային կենսաթոշակների մասին ՀՀ օրենքի 49-րդ հոդվածի համաձայն՝ մասնակիցների կատարած պարտադիր կուտակային վճարների ամբողջ գումարի` ճշգրտված տարեկան գնաճով, վերադարձելիությունը երաշխավորվում է: Մասնավորապես՝ կուտակված գումարների վերադարձելիության 20 տոկոսը երաշխավորում է Երաշխիքային ֆոնդը, իսկ մնացած 80 տոկոսով` Հայաստանի Հանրապետությունը: Այսինքն, եթե դուք այս պահին ունեք կուտակած 1 մլն դրամ, որի կեսը դուք եք վճարել, իսկ մյուս կեսը՝ պետությունը, ապա պետությունը երաշխավորում է միայն 500 հազար դրամը` ճշգրտված գնաճով։ Ֆոնդի կառավարչի սխալ ներդրումների ռիսկը դուք եք կրում, թեև ո'չ ընտրել եք նրան, ո'չ էլ վստահում եք։
Արդյունքում ստացվում է, որ մասնակցի կողմից կուտակված գումարների (ճշգրտված գնաճով) երաշխիքը նույնպես կատարվելու է պետական բյուջեի հաշվին, ինչը պոտենցիալ բեռ է բյուջեի համար։ Իսկ հաշվի առնելով, որ տարիների ընթացքում աճելով` գումարը մեծանալու է, ապա պետական բյուջեն պարզապես ի վիճակի չի լինելու երաշխավորել քաղաքացիների խնայողությունները։ Այն դեպքում, երբ 2015 թվականի ՀՀ Սահմանադրական դատարանի որոշման համաձայն՝ պետությունը պարտավոր է երաշխիքներ տրամադրել նաև պետության կողմից տրամադրված խնայողությունների համար ճշգրտված գնաճով:
Հիշեցնեմ, որ 2022 թվականի մայիսի 31-ի դրությամբ կուտակային ֆոնդերի 503 մլրդ դրամ ակտիվների 98 տոկոսը պահպանողական ֆոնդերում է։ Պահպանողական ֆոնդերի եկամտաբերությունը՝ տարեսզկբից հաշվարկած, կազմել է -5.53 տոկոս։ Այսինքն՝ կուտակված գումարները նվազել են, և եթե հիմա թոշակի անցնելու տարիքին լինեինք, քիչ գումար կունենայինք «բարեկեցիկ ծերության» համար»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ