ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Փաշինյանը մոռացավ վարկերի տակ կքած քաղաքացիներին. նա խաբել է. մաս 58. «Ժողովուրդ» 07/29/2022 10:07 | Մամուլ
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. 2020-ին, երբ Հայաստանում, կորոնավիրուսի համավարակով պայմանավորված, սահմանափակումներ էին, ՀՀ Ազգային ժողովը կառավարության հետ քննարկում էր լոքդաունի հետ կապված մի շարք հարցեր, որոնք հիմնականում տնտեսությանն ու տնտեսվարողներին էին վերաբերում: 7-րդ գումարման խորհրդարանի նախկին պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը հենց այդ ժամանակ առաջարկում էր օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալ, ըստ որի՝ արտակարգ դրության ռեժիմով պայմանավորված՝ առանց տոկոսների հաշվառման մարդկանց առնվազն 3 ամսով վարկային արձակուրդ տրամադրվի:
«Մի որոշում արձակեք, որ մարդիկ իմանան՝ եթե չեն կարողանալու սպասարկել իրենց վարկերը, հասկանան՝ ինչ լուծում է լինելու նրանց համար: Ենթադրենք՝ տոկոսների սառեցում լինի կամ այլ լուծում լինի»,- դիմելով վարչապետ Փաշինյանին՝ ասում էր Ուրիխանյանը:
Պատգամավորի առաջարկին, սակայն, վարչապետ Փաշինյանի արձագանքը բավականին կոշտ ու կտրուկ էր. «Ես ուղիղ ասեմ, էդ ո՞նց եք…Եկեք հարկերից, վարկերից ազատենք, սնունդ բաժանենք, կոմունալ վարձերը չվերցնենք: Էդ լո՞ւրջ եք ասում, հո ըտենց չի՞:
Եկեք օրենսդրական նախաձեռնություն անենք ու ՀՀ բոլոր քաղաքացիներին 10 հազար դոլար բաժանենք, ընդ որում՝ ոմանց ունեցվածքը բռնագանձելու միջոցով: Ընդունե՛ք բա: Նախաձեռնություն բերեք, խորհրդարանում կոնսեսուս ձեւավորեք, քաղաքացիներին 10 հազար չէ, 50 հազար դոլոր բաժանեք, Նստում, նստում՝ հարկերը թողեք, վարկերը թողեք…է՜, ձե՞ռ եք անում: Տենց տպավորություն է, թե դուք բաժանողն եք, մենք էլ թույլ չենք տալիս: Գնացե՛ք, ձեր շրջապատի, ձեր մարդկանց հարստությունը բաժանե՛ք մարդկանց, հերի՛ք է»:
Տարիներ առաջ, սակայն, 2018-ի ապրիլի 15-ին նույն Նիկոլ Փաշինյանը, որ ընդդիմադիր դիրքերից էր հանդես գալիս, բարձրաձայնում էր, թե քաղաքացիները բանկերի ձեռքին գերության մեջ են: «էսօր ՀՀ-ի տասնյակ, եթե ոչ հարյուր հազարավոր քաղաքացիներ բառիս բուն իմաստով ճկռում են բանկային ժամկետանց տոկոսների տակ, ու, կարծում ենք, որ միանշանակ ու աներկբա՝ առանց բացատրության»,- նշում էր նա:
Քաղաքացիներին բանկային պարտավորություններից, ինչպես նաեւ հարկերի, վարկերի տակ «ճռալու» բեռը թեթեւացնելու մասին սրտակեղեք հայտարարություն անելով, փաստորեն, Փաշինյանը հերթական անգամ ստել է: Երբ դարձավ վարչապետ, մոռացավ բանկերի վարկերի տակ կքած քաղաքացիներին:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի՝ 29․ 07.22թ համարում։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ