ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Թուրքիան փորձում է իր գլխից վեր թռնել, բայց միևնույն ժամանակ սպառում է իր ռեսուրսները.Ռուբեն Սաֆրաստյան 07/28/2022 19:10 | Քաղաքական
Ադրբեջանը Թուրքիայի համաձայնությամբ է կրակում Հայաստանի և Արցախի ուղղությամբ: Թուրքիան օգտագործում է Ադրբեջանին՝ բանակցային գործընթացում Հայաստանի վրա ճնշում գործադրելու համար: «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը:
Նկատենք, որ հարաբերական անդորրից հետո Ադրբեջանն այսօր կրակել է Հայաստանի և Արցախի ուղղությամբ:
Ըստ թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանի՝ Ադրբեջանը հերթական անգամ սադրանքի է դիմել Թուրքիայի թույլտվությամբ, ավելին` նա կարծում է, որ Ադրբեջանի այս ակտիվացումը կապված է Էրդողանի վերջին հայտարարության հետ, որտեղ նա բացահայտ ճնշում գործադրեց Հայաստանի վրա՝ ասելով, որ Ադրբեջանն իրենց եղբայրն է , ամեն ինչ նրա հետ համաձայնեցնում են:
Փորձագետի արձանագրմամբ՝ Թուրքիան, տարբեր ուղղություններով կոնֆլիկտների մեջ մտնելով, փորձում է իր նշանակությունը բարձրացնել խոշոր պետությունների համար, որպեսզի իր հետ հաշվի նստեն:
Ռուբեն Սաֆրաստյանի խոսքով՝ Թուրքիայի գերագույն նպատակը շատ կոնկրետ է՝ փորձում է դառնալ աշխարհի կարևորագույն պետություններից մեկը և մտնել համաշխարհային քաղաքականության բարձրագույն լիգա, ինչպես օրինակ ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Չինաստանը.
«Էրդողանի գլխում հիշողություններ կան, որոնք գրքերից է Օսմանյան կայսրության մասին, թե այն միջնադարում եղել է աշխարհի ուժող պետություններից մեկը, հիմա Էրդողանի նպատակը սա է, գաղտնիք չէ, որ ինքը միանձնյա է ղեկավարում Թուրքիան և ոչ մեկը ոչինչ չի կարող անել նրա դեմ, ինչ մտածում է` անում է»,-ասաց Ռուբեն Սաֆրաստյանը:
Զրուցակիցը միևնույն ժամանակ ընդգծում է՝ թեև Թուրքիան, Էրդողանի ղեկավարությամբ, ցանկանում է «իր գլխից վերև թռնել» ու դրա համար մտածված տարբեր ուղղություններով կոնֆլիկտների մեջ է մտնում, իր համար փորձում է տեղ նվաճել, բայց Թուրքիան միջին պետություն է , չի համարվում խոշոր պետություն.
«Սա հանգեցնում է նրան, որ Թուրքիան ծավալապաշտական և ագրեսիվ արտաքին քաղաքականություն է վարում»,-հավելեց թուրքագետը:
Իսկ թե ինչու՞ խոշոր պետություններին չի հաջողվում կանխել Թուրքիայի նկրտումները, ինչու՞ են խուսափում կոշտ գնահատականներ տալ Թուրքիայի վարած ագրեսիվ քաղաքականությանը` դիտարկմանն ի պատասխան Ռուբեն Սաֆրաստյանը պարզաբանեց՝Թուրքիան ունի որոշակի ուժ՝իր աշխարհագրական դիրքը, բանակը, նշանակությունը ՆԱՏՕ-ի համար, ԱՄՆ-ի համար, իսլամական աշխարհում որոշակի հեղինակությունը,այս ամենի հետ հաշվի են նստում նաև խոշոր պետությունները.
«Էրդողանը շատ դեպքերում շատ ղեկավարների վիրավորել է, իհարկե, իրեն պատասխանել են, բայց առաջին խնդիրը նրանում է, որ Էրդողանին որևէ երկրի ղեկավար չի սիրում մարդկային առումով, խորշում են նրանից, իսկ Թուրքիային վերաբերվում են ինչպես փողոցի երեխայի, որը անընդհատ կռիվներ է անում, ոչ ոք նրան սիրում, բայց քանի որ ուժեղ է հաշվի են նստում, հիմա Թուրքիան ունի որոշակի ուժ: Բացի սա՝ Էրդողանը կոշտ հայտարարություններ է անում, ագրեսիվ քաղաքականություն է վարում, բայց նա շատ պրագմատիկ մարդ է , շատ լավ գիտի, որ կարմիր գծերն անցնել չի կարելի:»,-ասաց Ռուբեն Սաֆրաստյանը:
Փորձագետը միևնույն ժամանակ արձանագրում է՝ Թուրքիան արդեն սպառում է իր ռեսուրսները, ուստի փորձում է շատ դեպքերում ձեռնպահ մնալ ակտիվորեն կոնֆլիկտների մեջ մտնելուց, ինչպես առաջ էր անում.
«Թուրքիան փորձում է իր գլխից վեր թռնել, բայց միևնույն ժամանակ սպառում է իր ռեսուրսները: Լինելով միջին պետություն՝ ամեն ինչ անում է, որ դառնա մեծ պետություն, հիմա ռեսուրսները հերիքում են, բայց տնտեսությունը դեֆոլտի առաջ է կանգնած, Էրդողանը հասկանում է, որ իր՝ Թուրքիան մեծ պետություն դառնալու ամբիցիաները պետք է սահմանափակի: Վերջին տարիներին Թուրքիայի արտաքին քաղաքականության ինտենսիվությունը պակասել է, առաջ մտնում էր կոնֆլիկտների մեջ, բայց հիմա սառեցրել է դրանք, իրենք զգում են, որ ռեսուրսները պակասում են, լիմիտին են հասնում իրենց:
Այս պատճառով Թուրքիան տարբեր կոնֆլիկտների մեջ առանձնապես ակտիվ չի, հիմա կենտրոնացել է Ուկրաինայի վրա, ուզում էր միջնորդի դեր ստանձնել, բայց չեղավ, հիմա ուրիշ բան գտավ՝ հացահատիկի խնդիրը, հիմա միայն սրա վրա են կենտրոնացել, արդեն չեն կարող տարբեր ուղղություններով ագրեսիվ, ծավալապաշտական քաղաքականություն վարել, ինչպես օրինակ մեկ տարի առաջ»:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ