ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Պետական ապարատում անսխալական երևալու բարդույթը ոչ մի լավ տեղ չի տանում. Ղամբարյան 07/28/2022 17:16 | Մեկնաբանություն
Պետական ապարատում անսխալական երևալու (չխառնել անսխալական լինելու հետ) բարդույթը ոչ մի լավ տեղ չի տանում։ Նման հայտարարությամբ է հանդես եկել իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Արթուր Ղամբարյանը՝ անդրադառնալով հեռախոսազանգերի վերծանումների թեմային։
Նրա գրառման մեջ ասվում է.
«Նախ՝ Օրենսգրքի 232-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետում գործածվող «ՀԱՂՈՐԴԱԿՑՎՈՂՆԵՐԻ հեռախոսահամարները» ձևակերպումը պետք է փոխարինել «ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԻ հեռախոսահամաներ» ձևակերպմամբ։ Օրենսդրի կողմից «Հաղորդակցվողներ» բառի գործածումը օբյեկտիվ մեկնաբանման տեսանկյունից իրավակիրառողների (նաև իմ) կողմից ընկալվել է՝ հաղորդակցվողների հեռախոսահամարներից կատարված զանգերի (վերծանումների) իմաստով, մինչդեռ ասում են, որ Օրենսդրի սուբյեկտիվ կամքը եղել է պարզապես բաժանորդների (և ոչ թե հաղորդակցվողների) հեռախոսահամարների մասին տեղեկություն պահանջելը։ Եթե դա այդպես է, ապա Օրենսդիրը պետք է օրենքի օբյեկտիվ տեքստը համապատասխանեցնի իր սուբյեկտիվ կամքին։
Այժմ այս սխալ օրենսդրական ձևակերպման հետևանքով իրավապահ համակարգը հայտնվել է անորոշության վիճակում։
Այսպիսով՝ քննիչը Օրենսգրքի 232-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հիմքով կապի օպերատորներից հեռախոսազանգերի վերծանումներ չի կարող պահանջել, նա դատախազի համաձայնությամբ պահանջում է բաժանորդի հեռախոսահամարի մասին տվյալներ։
Երկրորդ՝ քննիչը հեռախոսազանգերի վերծանումները կարող է ստանալ գաղտնի քննչական գործողության ռեժիմով (Օրենսգրքի՝ 249-րդ հոդված), ընդ որում բացառապես՝
Ա) ծանր կամ առանձնապես ծանր, ինչպես նաև կաշառք ստանալու կամ կաշառք տալու ենթադրյալ հանցանքների վերաբերյալ վարույթներով (242-րդ հոդված)․
Բ) դատարանի որոշումը ստանալուց հետո պետք է դրա կատարումը հանձնարարի ՕՀԳ մարմիններին (244-րդ հոդված)։
Փաստորեն՝
1․ քննիչը ոչ մեծ ծանրության կամ միջին ծանրության հանցանքների վարույթով հեռախոսազանգերի վերծանումները, նույնիսկ գաղտնքի քննչական գործողության ռեժիմով, չի կարող ստանալ (մարդու իրավունքներին ներգործելու ինտենսիվության տեսանկյունից սա խիստ վիճահարույց մոտեցում է՝ Ա․Ղ․)․
2․ ՕՀԳ մարմինը, որը, ամենայն հավանականությամբ, տեխնիկապես չի տիրապետում վերծանումների մասին տեղեկություններին (դրանց աղբյուրը կապի օպերատորներն են), պետք է քննիչի հանձնարարությունը վերահասցեագրի կապի օպերատորին։ Մինչդեռ, եթե այս գործընթացը կազմակերպվեր քննչական գործողության ռեժիմով, ապա քննիչը վերծանումներն անմիջապես կպահանջեր կապի օպերատորներից, և նման արհեստական փաստաթղթաշրջանառության անհրաժեշտությունը կվերանար։
Պետական ապարատում անսխալական երևալու (չխառնել անսխալական լինելու հետ) բարդույթը ոչ մի լավ տեղ չի տանում»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
- 11/21/2024 11:23 Ու հիմա ուզում եք պաչկեքով մեդալներ շահեք, սատանայական ծեսը Ծիծեռնակաբերդում կատարվեց. Տիգրան Քոչարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից