ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Արցախում առաջիկա ուսումնական տարվանից կգործի «Իրական դպրոց» կրթական ծրագիրը 07/28/2022 21:52 | ԼՐԱՀՈՍ
Այսօր՝ հուլիսի 28-ին, Ստեփանակերտի «Պոլ Էլյուարի տուն» ֆրանկոֆոնիայի կենտրոնում կայացել է Արցախում «Իրական դպրոց» կրթական ծրագրի մեկնարկն ազդարարող բաց դաս-հանդիպում և հուշագրի ստորագրման արարողություն:
«Արցախպրես»-ի հաղորդմամբ՝ միջոցառմանը ներկայացվել են «Իրական դպրոց» կրթական ծրագրի էությունը, գաղափարները:
Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը ողջունելով և կարևորելով կրթական այս ծրագրի ներդրումը, պատմել է, որ «Իրական դպրոց»-ի հիմնադիր տնօրեն Վահագն Պողոսյանի հետ գաղափարը դեռևս տարիներ առաջ են քննարկել:
«Այսօր «Իրական դպրոց»-ն Արցախում անհրաժեշտություն է: Համոզված եմ, որ արդյունքները շուտով տեսնելու ենք, զգալու ենք և հասկանալու ենք, որ կրթական համակարգում բարեփոխումներ իրականացնելու համար պետք է համարձակ լինել ու նորարար մոտեցում ունենալ»,- համոզմունք է հայտնել Արտակ Բեգլարյանը:
Մեզ հետ զրույցում՝ «Իրական դպրոց»-ի հիմնադիր տնօրեն, «Առաջատար տեխնոլոգիաների, ձեռնարկությունների միություն» հասարակական կազմակերպության կրթական բաժնի ղեկավար Վահագն Պողոսյանը տեղեկացրել է, որ ծրագիրը գործում է դեռևս 2016 թվականից։ Ընթացիկ տարում «Իրական դպրոց»-ը բացվել է նաև Իջևանում, իսկ արդեն 6-րդը՝ Ստեփանակերտում:
«Առ այսօր ունեցել ենք մոտ 400 ուսանող: Նրանցից 200-ը դեռևս ուսումնական գործընթացում են։ Հայաստանի տեխնոլոգիական ուսումնարաններն առավել միտված են պահպանելու 20-րդ դարից գործող մասնագիտությունները, ոչ թե արդիականը։ Այդ գործընթացը շարունակվում է գերազանցապես ելնելով պահանջվածությունից։ Քանի որ հասարակության մի զգալի մասը բուհ չի ընդունվում, մեր խնդիրն է նրանց աջակցել, որպեսզի մեկ այլ ոլորտում կարողանան գտնել իրենց տեղը և հմտանալ։ Մեր քառամյա ուսումնական ծրագիրն օգնում է նաև աշխատանք ունենալու հարցում»,-ասել է մեր զրուցակիցը։
«Իրական դպրոց»-ը գործելու է Շուշիի տեխնոլոգիական համալսարանում՝ 2022-2023 ուսումնական տարվանից:
Այդ կապակցությամբ ստորագրվել է եռակողմ հուշագիր ՇՏՀ ռեկտոր Նվեր Միքայելյանի, «Առաջատար տեխնոլոգիաների, ձեռնարկությունների միություն» ՀԿ-ի գործադիր տնօրեն Հայկ Չոբանյանի և «Իրական դպրոց»-ի տնօրեն Վահագն Պողոսյանի միջև:
ՇՏՀ-ի պրոռեկտոր, տ.գ.թ Ռոզա Ավագյանը հայտնեց, որ ըստ հուշագրի՝ կներդրվի «Համակարգերի տեսություն» մասնագիտությունը:
Իրական կրթամշակութային դպրոցը հանձն է առել յուրաքանչյուր կիսամյակ իրականացնել աշխատակիցների վերապատրաստումներ, հետևել կրթական ծրագրի իրականացման բովանդակային բաղադրիչների պահպանմանը, ապահովել նախագծային աշխատանքներում ուսանողների ներգրավվածությունը և այլն:
Միջոցառմանը ներկա էին նաև ԱՀ ԿԳՄՍ նախարար Անահիտ Հակոբյանը, կրթության ոլորտի պատասխանատուներ, կրթական ծրագրով հետաքրքրված անձինք:
«Իրական դպրոց» ընդունվում են հանրակրթական դպրոցների 9-րդ դասարանն ավարտած աշակերտները: Ուսումնառության ընթացքում ուսանողները կրթություն են ստանում «Համակարգերի տեսություն» մասնագիտությամբ՝ ստանալով համակարգաբանի որակավորում՝ տնտեսական, քաղ.իրավական և կրթամշակութային ոլորտներում:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ