ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Դատական ամբողջ պրոցեսն օրինական չի լինելու, քանի որ դատարանն ի սկզբանե անօրինական է ստեղծվել. Երեմ Սարգսյան (տեսանյութ) 07/28/2022 16:33 | Դատական ռեպորտաժներ
Այս դեպքում ընդհանրապես գործ չունենք օրենքի հիման վրա ստեղծված դատարանի հետ, հետեւաբար ամբողջ պրոցեսը կլինի անօրինական,- լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի փաստաբան Երեմ Սարգսյանը։
«Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ պաշտպաններն այսօր ինքնաբացարկի միջնորդություն են ներկայացրել ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ռուբիկ Մխիթարյանին։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Աղվան Հովսեփյանի և Վրեժ Մարկոսյանի գործով դատաքննության՝ նախապատրաստման փուլում պաշտպանության կողմը միջնորդել էր գրավ կիրառել Հովսեփյանի նկատմամբ, ինչը Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, մերժել էր՝ անփոփոխ թողնելով Աղվան Հովսեփյանի կալանավորումը։
Պաշտպանները վերաքննիչ բողոք են ներկայացրել՝ պահանջելով բեկանել առաջին ատյանի դատարանի որոշումը և Աղվան Հովսեփյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել գրավը։ Այն, օրենքով սահմանված կարգով, էլեկտրոնային եղանակով մակագրվել է Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արշակ Վարդանյանին։ Սակայն մակագրումն ավելի ուշ անհետացել է «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից ու վերաքննիչ քրեական դատարանի նախագահ Տիգրան Սահակյանի ձեռամբ վերամակագրվել Ռուբիկ Մխիթարյանին։
«Շատ ակնհայտ է, որ, այո, սա միտումնավոր է, չի բացառվում նույնիսկ ԲԴԽ-ն հատուկ որոշում կայացրած լինի։ Ողջ իրավական հանրությունը, դատախազությունը, ԲԴԽ-ն ասում են, որ շատ կարեւոր է մակագրման համակարգը եւ ամեն ինչ արվում է, որպեսզի վերականգնվի այն։ Արդեն վերականգնվել է, լավ, բայց հետո մտածեցին՝ ինչպես անեն, որ կալանքների գործերը, որոնք դատարանների վարույթում են, դարձյալ իրենց հսկողության տակ լինեն։ Համակարգիչը, օրենքով սահմանված կարգով, մակագրում է Արշակ Վարդանյանին։ Որոշում են, որ գործը չեն տա Վարդանյանին, մի նոր մակագրություն է դնում դատարանի նախագահը եւ ասում՝ չէ, այս գործը պետք է քննի Ռուբիկ Մխիթարյանը։ Մենք ասում ենք, որ օրենքն ասում է, որ դատարանի նախագահի կողմից միայն բացառիկ դեպքերում կարող է ձեռքով մակագրվել, եթե անհաղթահարելի ուժ կա, բայց ուր է այդ անհաղթահարելի ի ուժը, եթե համակարգը մակագրել է։ Ի՞նչն էր խանգարում, որ մակագրության դատավորը քններ։ Խանգարում էր, որովհետեւ պետք է քններ իրենց նախընտրած անձը»,- լրագրողների հետ զրույցում ասել է Երեմ Սարգսյանը։
Նրա արձանագրմամբ՝ Ռուբիկ Մխիթարյանի նախագահությամբ դատարանը, օրենքի հիման վրա ստեղծված դատարան չէ, հետեւաբար դատարանը պետք է ինքնաբացարկ հայտնի։ «Չնայած վստահ եմ, որ չի հայտնի, որովհետեւ ինքն էլ որոշումը վարույթ է ընդունել։ Մենք գտնում ենք, որ այս դեպքում ընդհանրապես գործ չունենք օրենքի հիման վրա ստեղծված դատարանի հետ, հետեւաբար ամբողջ պրոցեսը կլինի անօրինական»,- նշել է նա։
Մանրամասները՝ տեսանյութում
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ