ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Կառավարությունը հունիսի 30-ին գումար է հատկացրել Ադրբեջանի հետ Կոռնիձորի հատվածում նոր ճանապարհի վերակառուցման նախագծման համար. այն չի բխում նոյեմբերի 9-ի հայտարարությունից (տեսանյութ) 07/27/2022 15:03 | ԼՐԱՀՈՍ
Հայկական կողմը մեր հատվածում սկսել է Բերձորը շրջանցող ճանապարհահատվածի նախագծման աշխատանքները:Այս մասին ի պատասխան «Փաստինֆո»-ի գրավոր հարցման հայտնում են ՏԿԵ նախարարությունից: Ընդ որում, ընդգծենք, խոսքը ոչ թե ճանապարհի վերակառուցումն սկսելու մասին է, այլ միայն նախագծման աշխատանքների։ Ընդ որում՝ ՀՀ կառավարությունը նշված որոշումը կայացրել է բոլորովին վերջերս՝ հունիսի 30-ին։
«Տեղեկացնում ենք, որ (Մ-12) -Կոռնիձոր ԱՀ սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի վերակառուցման նպատակով իրականացվում են նախագծման աշխատանքներ։ ՀՀ կառավարության 30.06.22 թ. թիվ 1005-Ն որոշմամբ նշված ավտոճանապարհի վերակառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման եւ դրանց փորձաքննության համար ՀՀ պետական բյուջեից հատկացվել են միջոցներ»,- նշվում է նախարարի տեղակալ Ք.Ղալեչանի ստորագրությամբ ուղարկված պատասխանում։
Իսկ թե բուն ճանապարհի վերակառուցման աշխատանքները երբ են նախատեսվում սկսել, հետեւապես նաեւ ավարտել՝ Նախարարությունը ձեռնպահ է մնացել ժամկետներ նշելուց։
Դեռեւս հուլիսի 1-ին «Փաստինֆո»-ն գրավոր հարցում էր ուղարկել ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին՝ պարզելու, թե Ադրբեջանի կողմից կառուցվող Բերձորը շրջանցող ճանապարհի երթուղին արդյո՞ք համաձայնեցված է եղել հայկական կողմի հետ, համաձայնություն տրվե՞լ է, որ նոր ճանապարհը կառուցվի հենց այդ երթուղով, թե ոչ։ Հետաքրքրվել էինք նաեւ քանի այլընտրանքային երթուղի է քննարկվել, որոնցից ընտրվել է հենց այդ մեկը։ Բացի այդ՝ խնդրել էինք պարզաբանել, թե նոր երթուղուն համաձայնությունը տալիս արդյոք հաշվի առնվել է, որ այն շրջանցում է Բերձորը, որտեղով անցնում են Արցախը սնուցող հիմնական ենթակառուցվածքները։ Եւ վերջապես՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ փաստաթղթում ուղղակի նշված չէ, որ նոր ճանապարհի շահագործման հանձնվելու դեպքում Բերձոր, Աղավնո եւ Սուսի համայնքները պետք է հանձնվեն Ադրբեջանին ու խնդրել էինք փոխվարչապետին՝ տեղեկացնել, թե ինչ հիմնավորմամբ է այդ գործընթացն իրականացվելու։
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը խուսանավել է պատասխանել այս հարցերին։ Նախ գրասենյակից պարզաբանել էին, թե հարցերին կպատասխանեն ԱԳՆ-ի հետ քննարկումներից հետո, սակայն հետագայում այն վերահասցեավորել են ՏԿԵ նախարարություն, թեեւ ակնհայտ էր, որ մեր բարձրացրած հարցերն այս նախարարության իրավասության ներքո չէին, այլ հենց Մհեր Գրիգորյանի, որը նաեւ հանդիսանում է համապատասխան հանձնաժողովների նախագահ։
ՏԿԵ նախարարությունն էլ նախ մեկ ամիս ժամանակ էր ուզել՝ հարցերին պատասխանելու նպատակով ուսումնասիրություն կատարելու համար, բայց, ի վերջո, ուղարկել գրություն՝ անդրադառնալով միայն իրենց իրավասության ներքո գտնվող՝ ճանապարհների շինարարության վերաբերյալ հարցին։
Բերձորի հետ առնչվող վերը թվարկված հարցերին արձագանքելով սույն նախարարի տեղակալը նշել էր, որ դրանց «պատասխանները ենթադրում են հղում՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի, Ադրբեջանի Հանրապետության նախագահի, Ռուսաստանի Դաշնության նախագահի 2020 թ. նոյեմբերի 9-ի համատեղ հայտարարությանը՝ մասնավորապես 6-րդ կետին»։
Մինչդեռ, նկատենք, որ նոյեմբերի 9-ի փաստաթղթում որեւէ խոսք չկա միջանցքից դուրս ճանապարհի կառուցման մասին, այլ սեւով սպիտակի վրա գրված է, որ «Կողմերի համաձայնությամբ առաջիկա երեք տարիներին պետք է հստակեցվի Լաչինի միջանցքով նոր երթուղու շինարարության պլանը», իսկ Ադրբեջանի կողմից կառուցվող նոր ճանապարհը այդ միջանցքից դուրս է։
Թերեւս ՏԿԵ նախարարությունն ուսումնասիրությունից հետո հասկացել էր հարցի լրջությունը, գիտակցել, թե իրավասու մարմինները ինչու են խուսանավում դրանց արձագանքելուց ու որոշել, որ ինքն էլ չմտնի այդ բեռի տակ։ Փաստացի գործ ունենք Փաշինյանի ստվերային հերթական գործարքի հետ, որն իրականացվել է հայ հասարակությունից գաղտնի, որի հանրային պատասխանատվությունը կառավարության ոչ մի անդամ չի ուզում վերցնել իր վրա։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/21/2024 08:33 Հաջորդն ովքեր են SMS ստանալու․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ»
- 11/21/2024 08:26 Փաշինյանը կանանց տեսակարար կշիռն ավելացրել է իշխանությունում․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ»
- 11/21/2024 08:21 Ինչպե՞ս են պատրաստվում այս իշխանությանը զրկել ապագայում մանդատ ստանալու հնարավորությունից. «Փաստ»
- 11/21/2024 08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:14 ՔՊ պատգամավոր Զեյնալյանը հեռացել է անարդարության խոր զգացումով. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
- 11/21/2024 11:23 Ու հիմա ուզում եք պաչկեքով մեդալներ շահեք, սատանայական ծեսը Ծիծեռնակաբերդում կատարվեց. Տիգրան Քոչարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից