ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Պատերազմից հետո ռազմական ինքնաթիռների թռիչքները տագնապ են հարուցում մարդկանց. հոգեբանը չի բացառում, որ դա հատուկ է արվում. «Մենք մի հատ մեծ մանիպուլյատիվ որջի մենք ենք ընկել» 07/27/2022 20:11 | ԼՐԱՀՈՍ
Մեր տարածաշրջանը եռում է, ամեն պահի կարող է նորից պատերազմ պայթել, հատկապես, Հայաստանի համար այս վտանգավոր իրավիճակում, երբ մեր անվտանգային հարցերը, Աստված գիտի, ինչ վիճակում են, ռազմական ինքնաթիռների հաճախակի թռնելն օդում պետք է նախևառաջ ընդունել օբյեկտիվ իրողություն, այսինքն՝ մենք այնպիսի պայմաններում ենք ապրում, որ գուցե անհրաժեշտ է ինքնաթիռների թռիչքը: «Փաստինֆո»-ի հեզ րույցում ասել է հոգեբան Կարինե Նալչաջյանը:
Նկատենք, որ վերջերս, հատկապես գիշերային ժամերին, ռազմական ինքնաթիռների ուսումնական թռիչքներն ավելի հաճախակի են դարձել Երեւանի երկնքում, սոցցանցերում քաղաքացիները հաճախ են դժգոհում, որ սա խանգարում, խուճապ առաջացնում։
Մեզ հետ զրույցում հոգեբան Կարինե Նալչաջյանը ընդգծեց, որ, 44 օրյա պատերազմից հետո ռազմական ինքնաթիռների այսքան հաճախակի թռիչքները տագնապ են հարուցում մարդկանց մոտ, հատկապես՝ պատերազմի մասնակից տղաների մոտ, ովքեր անձամբ տեսել են պատերազմի արհավիրքը.
«Մարդիկ, անկախ իրենց քաղաքական հայացքներից, շատ լավ գիտեն, որ վտանգավոր իրավիճակում ենք գտնվում և ամեն րոպե կարող է նորից պատերազմ սկսվել, բնականաբար, վախի ու տագնապի բնական զգացումներ կարող են լինել, հատկապես այն տղաները, որոնք տեսել են այդ արհավիրքը, անպաշտպան երկնքից թափվող արկերը, նրանց մեջ դեռ տագնապի զգացում կա և կարող է թարմանալ ամեն պահի, բայց փաստն այն է, որ մենք պետք է հասկանանք՝ ինչ պայմաններում ենք ապրում, որտեղ ենք ապրում»,-ասաց հոգեբանը:
Փորձագետն ընդգծում է՝ խնդիրն ավելի մեծ է, քան զուտ անհատական վախերը.
«Շատ ավելի տագնապալի վիճակ կառաջանա, երբ պատերազմ պայթի և մենք թշնամու առաջ չոքած կարգավիճակում լինենք, եթե մենք առաջ հանգիստ ասում էինք՝ պատերազմ չի լինի, մենք պաշտպանված ենք, մեր բանակն ուժեղ է, էլի մենք բանակ ունենք,բայց մենք շատ լավ գիտենք՝ ինչ է կատարվում, փոխանական պետական միջոցները բանակի սպառազինությանը և բանակի ուժեղացմանը գնա, ոստիկանության ուժեղացմանն է գնում։ Այսինքն՝ ոչ ադեկվատ վիճակում ենք և տագնապելու իրավունք ունենք՝ ինքնաթիռ տեսնելով ու իրավիճակը հասկանալով:Եթե մենք իմանայինք, որ լավ ավիացիա ունենք, դա մեր ավիացան է, կամ մեր դաշնակիցներինն է, դրանից ապահովության զգացողություն առաջ կգար, բայց քանի որ իրավիճակն այլ է, տագնապի զգացողություն կարող է առաջանալ»,-ասաց Կարինե Նալչաջյանը:
Հոգեբանը չի բացառում, որ սա հատուկ նպատակ հետապնդի, որպեսզի հասարակության մեջ տագնապի զգացում պահպանվի մշտապես.
«Մենք մի հատ մեծ մանիպուլյատիվ որջի մենք ենք ընկել, շատ հնարավոր է, որ դա հատուկ արվի, որ մարդիկ մտածեն՝ թող միայն խաղաղություն լինի, բոլորս էլ խաղաղություն ենք ուզում, բայց եթե խաղաղությունը չի լինում, թշնամին զինվում է, սպառնում է, սպառնալիքներն իրականություն է դարձնում, նստել ու ասել՝ երանի խաղաղություն լինի, սա ադեկվատ չի, այնպես որ հնարավոր է, որ սա էլ հատուկ մտածված էլեմենտ»,-ասաց զրուցակիցը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ