Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան 01/18/2025   15:18 Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   14:40 Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ․ Ոսկանյան 01/18/2025   14:35 Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանում, ծաղր է արդարության նկատմամբ․ Լևոն Արոնյան 01/18/2025   14:31 Առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/18/2025   14:28 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. մաքսային կցորդ 01/18/2025   14:00 Հրդեհ կաղամբի պահեստում 01/18/2025   13:56 Մինչև դատավարության մեկնարկն արձանագրվել են  արդար դատավարության երաշխիքների լրջագույն խախտումներ. Ռուբեն Վարդանյանի միջազգային պաշտպան 01/18/2025   13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com 01/18/2025   13:40 Այսօր, առավել քան երբևէ, պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին. Նիկոլա Ազնավուր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   13:20 ՄԱԿ-ի գրասենյակ է փոխանցվել Վրաստանի հայ համայնք ՀԿ-ի նախագահ Արթուր Միրզոյանի նամակը 01/18/2025   13:13 Ադրբեջանում կապիկի ծաղիկով վարակվելու դեպք է գրանցվել 01/18/2025   13:09 Իրանում դատավորներ են սպանվել 01/18/2025   12:49 Բագրատ Սրբազանի այցը Իրան կրել է մասնավոր բնույթ. պարզաբանում 01/18/2025   12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում 01/18/2025   12:26 Պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան, դիտարկել զորակոչի ընթացքը 01/18/2025   12:06 Զիջումներով դեպի «գերեզմանային» խաղաղություն․ Խաչատրյան 01/18/2025   12:01 Բաքվում մեկնարկած դատավարությունը անհանգստություն է առաջացնում. Ռուստամ Բաքոյանը կհանդիպի ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   11:45 Երկու դրվագ՝ Եռաբլուրում զոհված զինվորների ծնողներին քարշ տալն ու Բաքվում Արցախի ղեկավարությանը մենակ թողնելը՝ խախտել են ազգային արժանապատվության հնարավոր ամեն սահմանը․ Գեղամյան 01/18/2025   11:43 Կոչ ենք անում ազգային բոլոր ուժերին միավորելու ջանքերը՝ ապազգային իշխանություններին հեռացնելու գործում. ՀՅԴ բյուրո 01/18/2025   11:34 Բագրատ Սրբազանը հանդիպել է Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգիսյանի հետ
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/17/2025   10:28 Ալիևի սպառնալից հայտարարությունից հետո Հայաստանի իշխանությունը գնաց 3-րդ զիջմանը. Աբրահամյան 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/17/2025   13:21 Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի բանտում գտնվելու իրական պատվիրատուն ո՛չ թե կատարածու մի պետություն է, այլև՝ Թուրքիան է՝ Արևմուտքի մահակը․․․ 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/17/2025   14:29 Նիկոլ Փաշինյանն է զանգել Վլադիմիր Պուտինին ու պարզաբանել ԵՄ-ի հետ ստեղծված վիճակը. Պուտինը տվել է իր գնահատականները

«Իրավաբանների հայկական ասոցիացիան» մտահոգություն է հայտնել Ավետիք Չալաբյանի կալանավորման վերաբերյալ 07/27/2022   16:08  |  ԼՐԱՀՈՍ

Ս․թ․ հուլիսի 21-ին  «Իրավաբանների հայկական ասոցիացիան» հանդես է եկել հայտարարությամբ քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանի կալանավորման վերաբերյալ, հայտարարությունը մեջբերված է ստորև․

«Իրավաբանների հայկական ասոցիացիան» կոչ է անում Հայաստանում Իրավական պատշաճ գործընթաց ապահովել և օրենքի գերակայության նկատմամբ հարգանք ցուցաբերել.

«Իրավաբանների հայկական ասոցիացիան» խորապես մտահոգված է ընդդիմադիր քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանի շարունակական կալանքի հետ կապված պատշաճ գործընթացի բացակայությամբ։ Որպես առաջին անգամ մեղադրվող, այն էլ ոչ-բռնի քրեական գործով՝ ավելի քան երկու ամիս նախնական կալանքը բանտում ցույց է տալիս պատշաճ ընթացակարգերի եւ օրենքի գերակայության նկատմամբ բացահայտ արհամարհում: Համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի և մարդու իրավունքների միջազգայնորեն ընդունված չափանիշների, կալանավորումը թույլատրելի է միայն այն դեպքում, երբ ողջամիտ հիմք կա եզրակացնելու, որ այլընտրանքային խափանման միջոցները, ինչպիսիք են գրավը, տնային կալանքը կամ ճանապարհորդության սահմանափակումները, անբավարար կլիներ:

Մեղադրյալը պնդում է, որ գործը, ինչպես նաև այս անհամաչափ խափանման միջոցը քաղաքական դրդապատճառներ ունեն՝ մատնանշելով, որ մեղադրող կողմը ցույց չի տվել և դատարանը չի ներկայացրել որևէ «ողջամիտ հիմք» այս կալանքի համար։ Առավել մտահոգիչ է այն, որ Ավետիք Չալաբյանի դեպքը վերջին տարիներին արդարադատության իրականացման ոլորտում  նման թերացման եզակի դեպք չէ։

Անցած երեք տասնամյակների ընթացքում Հայաստանի Հանրապետությունը պարտավորվել է իր սեփական ներպետական օրենքներով և միջազգային պայմանագրերով հարգել և պահպանել մարդու իրավունքները պաշտպանող և օրենքի գերակայություն ապահովող միջազգայնորեն ընդունված սկզբունքները՝ արդար դատավարություն, անմեղության կանխավարկած, արձանագրված ապացույցների վրա հիմնված որոշումների կայացում և քաղաքական ուժերի կողմից դատական գործընթացին միջամտության բացառում։

«Իրավաբանների հայկական ասոցիացիան» կոչ է անում իշխանություններին ապահովել  պատշաճ ընթացքակարգ Ավետիք Չալաբյանի  և մյուսների նկատմամբ,  իրենց պարտավորությունների շրջանակներում պաշտպանել մարդու իրավունքները  և պաշտպանել օրենքի գերակայությունը»։

Տեղեկացնենք, որ «Իրավաբանների հայկական ասոցիացիան» ձևավորվել է 1989 թվականին Ամերիկայի Միացյալ Նահանգներում՝ ծագումով հայ իրավաբանների համար սոցիալական և մասնագիտական համախմբման հարթակ ստեղծելու և հայ համայնքի իրավական խնդիրները լուծելու համար: Անկախ Հայաստանի Հանրապետության ստեղծմամբ ասոցիացիան ստանձնեց Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների կայացմանն ու զարգացմանը նպաստելու գործը:

«Իրավաբանների հայկական ասոցիացիան» հարթակ է, որտեղ տարբեր ծագում ունեցող և իրենց կարիերայի տարբեր փուլերում գտնվող փաստաբանները կիսվում են իրենց փորձով և գիտելիքներով: Նման փոխանակումը կազմում է Ասոցիացիայի մասնագիտական աճի և համայնքի առաջխաղացման երկակի նպատակների հիմքը: Այս փոխանակումն արտահայտվում է Ասոցիացիայի աշխատանքում՝ աջակցելով Հայաստանի Հանրապետությունում օրենքի գերակայության վրա հիմնված հասարակության ձևավորմանը:

«Իրավաբանների հայկական ասոցիացիայի» հիմնարար նպատակն է ձեռնարկել միջազգային իրավունքով թույլատրված ցանկացած և բոլոր քայլերը՝ ապահովելու Արցախի Հանրապետության անկախության ճանաչումը և պաշտպանելու Արցախի Հանրապետության ժողովրդի ինքնորոշման իրավունքը՝ երաշխավորված է միջազգային իրավունքով:

Հիշեցնենք, որ Ավետիք Չալաբյանին առանց արժանահավատ ապացույցի և քրեադատավարական ընթացակարգերի կոպտագույն խախտումներով մեղսագրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 163-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նախատեսված արարքը (շահագրգռել մասնակցելու հավաքներին), որը վերաորակման է ենթարկվել ու մեղմացել հուլիսի 1-ից ուժի մեջ մտած նոր քեական օրենսգրքով և առհասարակ ապաքրեական արարք է միջազգային իրավական պրակտիկայում: Ավետիք Չալաբյանի խափանման միջոց ընտրվել է կալանքը:

«Ես կալանավորվել եմ շինծու քրեական գործով, որում բացակայում է որևէ իրական հանցակազմ և որի միակ իրական նպատակն ինձ և ընկերներիս վրա անթաքույց քաղաքական ճնշում գործադրելն է: Բոլոր ինձ ճանաչողները հրաշալի գիտեն, որ ես չեմ կատարել որևէ ապօրինի արարք կամ նույնիսկ գործողություն, որը կարող էր հակասել մեր արժեհամակարգին: Որևէ քաղաքական ճնշում, ակնհայտ մեքենայությունների վրա հիմված որևէ քրեական գործ չեն կարող շեղել ինձ մեր երկրի ու պետականության համար մղվող պայքարից»,-կալանավայրից իր հայտարարությունում նշել էր Ավետիք Չալաբյանը:

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

12:18 27/07/2022  |  ԼՐԱՀՈՍԱվետիք Չալաբյանի գործով դատական նիստը կշարունակվի այսօր
17:47 26/07/2022  |  Դատական ռեպորտաժներՔաղաքական հետապնդման պատանդ եմ. Չալաբյան
12:28 25/07/2022  |  ԼՐԱՀՈՍԴատավոր Արուսյակ Ալեքսանյանը ապօրինի Ավետիք Չալաբյանին զրկել է ազատությունից. փաստաբան
12:20 25/07/2022  |  ԼՐԱՀՈՍԲռնության ալիքը կարող է կանգնեցնել գիտակից հասարակության միասնական պայքարը. պետք է մի կողմ թողնել անտարբերությունը և միասնաբար պայքարել .Ավետիք Չալաբյանը ուղերձ է հղել Արմավիր ՔԿՀ-ից
12:17 25/07/2022  |  ԼՐԱՀՈՍՓաշինյանը 3-րդ հանրապետության գերեզմանափորն է. Ավետիք Չալաբյան
11:22 25/07/2022  |  ԼՐԱՀՈՍՉալաբյանին պատժելով, իշխանությունը փորձում է հեռու պահել նրան քաղաքական մրցակցությունից. Սողոմոնյան
11:05 25/07/2022  |  ԼՐԱՀՈՍՉալաբյանի փաստաբանները բացահայտում են բռնաճնշումներն ու ապօրինությունները. Ուղիղ
15:36 21/07/2022  |  ԼՐԱՀՈՍԵս մի ընկեր ունեի՝ Նիկոլ անունով. Վահե Վարսանյանը մանրամասներ է ներկայացրել Փաշինյանի հետ զրույցից. Hetq.am
21:37 19/07/2022  |  ԼՐԱՀՈՍԿամ քաղհասարակություն կոչվածները ապուշ են, կամ իրենց բաժնեմասն ունեն հայրենիքի վաճառքից․ Ավետիք Իշխանյան
13:40 19/07/2022  |  ԼՐԱՀՈՍԱրմենն ինձ ասում էր, որ ինքը պայքարելու է մինչև վերջ, և չի հանձնվելու. Չալաբյանի նամակը կալանավայրից

Արխիվ

[]