ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Պետությունները կազմաքանդելու ԿՀՎ-ի բանաձեւը. տգետներին դրեք պաշտոնների ու ամեն ինչ ինքն իրեն կկազմաքանդվի (տեսանյութ) 07/27/2022 19:17 | ԼՐԱՀՈՍ
Մարդկությունը շատ արագ գլորվում է դեպի խոր միջնադար, որտեղ գործում է ուժի գործոնը,- «Փաստինֆո»-ի եթերում հայտարարել է «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Խաչիկ Գալստյանը։
«Այսօր աշխարհում տեղի է ունենում վերաբաժանման ինտենսիվ գործընթաց։ Ըստ էության, մենք ականատեսն ենք նոր աշխարհակարգի ուրվագծերին։ Համարձակորեն կասեմ, որ Վեստֆալյան՝ 1648թ. գործող աշխարհակարգի մոդելն է փոխվում, որը կառուցված էր ուժերի հավասարակշռման, ազգ-պետություն կոնցեպցիայի, տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, իրավահավասարության սկզբունքների հիման վրա։ Այսօր պարզ երեւում է, որ մարդկությունը շատ արագ գլորվում է դեպի խոր միջնադար, որտեղ գործում է ուժի գործոնը։ Եվ, ցավոք սրտի, ուժի իրավունքի գործոնի պարագայում մենք նույնիսկ թղթե շերեփ չունենք, որ դիմագրավենք։ Այս իշխանություններն իրենց կառավարման չորս տարիներին այնքան են զրոյացրել «պետականություն», «ազգային շահ» հասկացությունները, անվտանգության պարադիգմայի պատկերացումները, որ մենք ուղղակի մակույկի մի տաշեղ ենք, որը օվկիանոսում այս ու այն կողմ է գլորվում»,- նկատել է Խաչիկ Գալստյանը։
Դիտարկմանը, որ Իրանի հոգեւոր առաջնորդի՝ Հայաստանի հետ սահմանի անձեռնմխելիության վերաբերյալ հայտարարությունից հետո արդյոք Էրդողանը կզսպի իր նկրտումները՝ Գալստյանը արձագանքել է. « Էրդողանը որոշակի էյֆորիայի արդյունքում վերածվել է տարածաշրջանային դիկտատորի, որից ամեն ինչ սպասելի է։ Այս տեսանկյունից նա կարող է գնալ շատ կոշտ քայլերի, այդ թվում՝ նախահարձակ լինել։ Թուրքիան սկսել է իր բոլոր հարեւանների հետ հարաբերությունների վատթարացման գործընթաց»։
Նրա արձանագրմամբ՝ պետք է լինենք իրատես եւ ուրախանալու առիթ չունենք։ «Պատերազմ ենք տեսել, որից երկու տարի անց ինչի է նմանվել ժողովրդի կենսակերպն ու իշխանությունների գործելաոճը։ Ինչպես Արթուր Վանեցյանն էր, ասում՝ առաջնայինը չի տարբերվում երկրորդականից, կեղծ օրակարգերով կերակրել են ժողովրդին. սրանո՞վ ենք մարտահրավերներին դիմակայելու։ Իհարկե ո՛չ»,- նշեց Խ.Գալստյանը, նաեւ ցավ հայտնելով, որ պետության տարբեր կարեւոր առանցքային ոլորտներում տգետներն են պաշտոններին։
«Ի դեպ, ժամանակին ԿՀՎ-ի՝ ամերիկյան հետախուզական ծառայության փոքրիկ բրոշյուրներ էին ի հայտ եկել, որոնք խորհուրդ էին տալիս, թե ինչպես կազմալուծել թշնամական պետություններին՝ տգետներին դրեք պաշտոնների ու ամեն ինչ ինքն իրեն կկազմաքանդվի։ Ցավոք, մեր երկիրը դարձավ այդ էքսպերիմենտներից մեկը»,- փաստեց Խաչիկ Գալստյանը։
Մանրամասները՝ տեսանյութում
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ