ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Արգիշտի Կիվիրյանին եռամսյա հավաքի մեկնելու ծանուցում են ուղարկել 07/27/2022 10:39 | ԼՐԱՀՈՍ
Քաղաքագետ Արգիշտի Կիվիրյանին եռամսյա հավաքի մեկնելու ծանուցում են ուղարկել: Այս մասին նա տեղեկացնում է ֆեյսբուքյան գրառմամբ.
«Սիրելի ընկերներ և համախոհներ։
Հաշվի առնելով, որ ես աշխատում եմ լինել առավել թափանցիկ, տեղեկացնում եմ, որ մոտ մեկ ամիս առաջ ստացել եմ ծանուցագիր, 2022 թվականի օգոստոսի 1-ից եռամսյա վարժական հավաքի մեկնելու մասին։ Ընդ որում, համապատասխան ծանուցումը ստացա հաշված օրեր անց, երբ հրապարակայնորեն տեղեկացրի, որ պատրաստվում եմ հուլիսի 1-ից առավել ակտուալ քաղաքական իրադարձությունների կապակցությամբ սոցիալական ցանցերում մշտական լայվեր անցկացնել, ինչպես նաև այդ օրերին կազմակերպեցինք մի հատ բավական բովանդակալից հրապարակային քաղաքական քննարկում։ Ընդ որում, զինկոմիսարիատ ներակայանալուց որոշ ժամանակ անց իմ համապատասխան աղբյուրներից տեղեկացա, որ ինձ «հայտնաբերելու» համար չգիտես, թե ինչու գործի էր դրվել ԱԱԾ-ն, այն պարագայում, երբ այս քաղաքում ամեն երկրորդը գիտի իմ գտնվելու վայրի մասին, ու ես էլ զինկոմիսարիատից առաջին իսկ բանավոր զանգից հետո ինքս գնացել եմ և իմ ձեռքով վերցրել համապատասխան ծանուցագիրը։
Հավանաբար ԱԱԾ-ին գործին կցելը նպատակ ուներ այդ պատրվակով փորձել եւս մեկ անգամ իմ առօրյա հանդիպումների մասին լրացուցիչ տեղեկատվություն հավաքել։ Ինչևէ, հոյակապ հասկանում եմ, որ ինձ եռամսյա վարժական հավաքներին կանչելը որևէ աղերս չունի Հայաստանի Հանրապետության պաշտպանողականության բարձրացման հետ, և ուղիղ կապված է այս իշխանությունների դեմ իմ հասարակական-քաղաքական գործունեության հետ, և ժողովրդական լեզվով ասած՝ հաշվեհարդարի շարքային փորձ է։ Երկրի ինչ պաշտպանողականության բարձրացման մասին կարող է խոսք գնալ, երբ գործ ունենք մի իշխանության հետ, որը Արցախը հասցրեց անկման, իսկ Հայոց բանակը, որպես ռազմաքաղաքական միավոր՝ բնաջնջման, որը երկար ամիսներ խուսափում էր երկրում նշանակել Գենշտաբի պետ, իսկ որի նշանակած պաշտպանության նախարարը ավելի շատ զբաղված է այս կամ այն տրամաչափի ընտրությունում իր թիմակիցների նախընտրական գործընթացներին մասնակցելով, քան թե իր ուղղակի պարտականությունների կատարմամբ։ Ընդ որում, այս իշխանությունների ներկայացուցչները այդպես էլ հստակ չեն էլ նշում, թե ըստ իրենց Հայաստանի որ սահմաններն են ենթակա պաշտպանության, եւ արդյոք իրենց իրական նպատակ սահմանների պաշտպանությունն է, թե պաշտպանության իմիտացիան, արանքում մերթ ընդ մերթ այս կամ այն տարածքը փաստացի զիջելը, թեկուզ և «իրական սահմանները դեռ որոշված չեն», «բացում ենք խաղաղության դարաշրջան» հայտարարությունների ներքո։ Ընդ որում, մինչ օրս նաև անհայտ է մնում, եթե ինչ որոշում է կայացված այսպես կոչված «ադրբեջանական անկլավների» մասով, և արդյոք դրանք չեն հանձնվելու բախումների բեմադրմամբ և արանքում որոշակի հայ զինվորականներ զոհաբերելու գնով։
Ընդ որում, այդ մեխանիզմի կիրառման փորձը կա, երբ Շուշիի արդյունավետ պաշտպանությունը փաստացի տապալելուց և քաղաքը հակառակորդին անցնելուց հետո հարյուրավոր զինվորականների կյանքը զոհաբերվեց իբրև թե քաղաքը հետ բերելու փորձի համար։ Ընդ որում, այն որ այս վարժական հավաքներին ակտիվ հակաիշխանականներին ներգրավումը իշխանությունները փորձում են վարածել պատժի տեսակի, շատ հրապարակային ու բառացի հայտարարել են հենց իրենք, Պաշտպանության անվտանգության խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի, Ռազմական ոստիկանության պետ Աշոտ Զաքարյանի և Ոստիկանության պետի տեղակալ Արթուր Մարտիրոսյանի շուրթերով՝ առաջարկելով այս իշխանությունների դեմ դուրս եկած անձանց «ուղարկել սահման»։
Ընդ որում ներկայումս Անդրանիկ Քոչարյանն հայտարարելով, որ «հայրենիքի պաշտպանությանը բոլորը պիտի մասնակցեն», այդպես էլ մինչ օրս հասարակությանը չի ցանկանում տեղեկացնել, թե ըստ ԶԼՄ-ների տեղկությունների ինչու է իր որդին կարողացել խուսափել պարտադիր զինվորական ծառայությունից։ Այսպիսով հենց այս իշխանության ներկայացուցիչներն են բավականին անկեղծ և ցինիկաբար ընդունում, որ խնդիրը ոչ թե երկրի պաշտպանողունակության բարձրացումն է, այլ ապօրինի ցանկությունը վարժական հավաքները վերածելու քաղաքական հաշվեհարդարի մեխանզիմի։ Ով խորքային ծանոթ է տարատեսակ քաղաքական գործընթացներին և մեխանիզմներին, գիտի որ հաշվեհարդարները շատ ավելի արդյունավետ կարելի է կյանքի կոչել այսպես կոչված փակ տարածքներում, մեկուսարաններում կամ զորանոցներում։ Այնպես որ ցանկանում եմ շատ ուղիղ նշել, որ եթե ծառայության վայրում իմ հետ պատահեն անհասկանալի բաներ, այդ թվում «դժբախտ պատահարներ», ապա թող որևէ մեկի մոտ կասկած չլինի, որ անգամ ամենաչնչին պատահարի հետևում կանգնած են այս իշխանությունները և ամենը տեղի է ունեցել իրենց ուղղակի ցուցումով և հրահանգով։
P.s Ընդ որում, ցանկանում եմ նշել, որ չնայած վարժական հավաքի մեկնմանը մնացել են հաշված օրեր, մինչ օրս այդպես էլ չեմ անցել ռազմաբժշկական փորձաքննություն, որը պարտադիր կատարումը սահմանված է օրենքով։ Որպեսզի չկրկնվի պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի մահվանից հետո այս իշխանության սպասարկուների այն ցինիկ հայտարարարությունները, թե բա ինքն էր մեղավորը, քանի որ չէր ներկայացրել իր բժշկական թղթերը, մինչ վարժական հավաքի մեկնելս պարտադիր կուղարկեմ այդ փաստաթղթերը զինկոմիսարիատ։
P.s.s Հուլիսի 1-ից իմ լայվերին սպասողներց հայցում եմ ներողամտություն, ուղղակի այս վերջին ամիսը զբաղված էի ժողովրդի լեզվով ասած «գործերս կլորացնելով» ու ուղղակի հասկացա, որ այդ պարագայում չեմ հասցնի արդյունավետ կերպով ներկայացնել բոլոր ասելքներս։ Խոստանում եմ վերադարձից հետո քավել այդ մեղքս։
Միշտ միասին․․․»,-գրել է նա:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից